Մոնտեքրիստո կղզի (իտալ.՝ Isola di Montecristo, իտալերենից թարգմանաբար՝ «Քրիստի լեռ»), կղզի Միջերկրական ծովում, մտնում է Տոսկանյան կղզեխմբի կազմի մեջ։ Վարչականորեն պատկանում է Տոսկանա տարածաշրջանի Լիվորնո նահանգի Պորտոֆերայրո համայնքի։

Մոնտեքրիստո
Տեսակկղզի
Երկիր Իտալիա
Վարչատարածքային միավորՊորտոֆերաիո
ՎայրՏիրենյան ծով
Մասն էՏոսկանյան կղզեխումբ
Երկարություն4 կմ
Լայնություն3,5 կմ
Մակերես10,39 կմ²
Բնակչություն2 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

 
Կղզու տեղադրությունը Միջերկրական ծովում

Տարածքը 10,39 կմ² է։ Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե-Քրիստո» վեպի շնորհիվ Միջերկրական ծովի ամենահայտնի կղզներից մեկն է։

Կղզում պահպանվել է եզակի բուսական և կենդանական աշխարհ, ինչպես նաև մի շարք էնդեմիկ բույսեր։

2012 թվականի կղզում ապրել են շատ առնետներ․ 1 առնետ 1 քմ-ում։ Կառավարությունը տարբեր մեթոդներ է ծրագրել առնետների դեմ պայքարելու համար[1]։

Պատմություն խմբագրել

Մոնտեքրիստոն հայտնի էր դեռևս փյունիկեցիներիի ճամփորդությունների ժամանակ, սակայն բնակեցումը սկսվել է 11-րդ դարում, երբ կղզու վրա վանք կառուցվեց։ 16-րդ դարում ծովահենների հարձակմանը ենթարկվեց, և մինչ 19-րդ դարի ավարտը ծառայել է որպես մաքսանենգների և ծովահենների ապաստարան։

Հնագույն ժամանակներից սկսած պահպանվել է կղզում թաքցված առասպելական հարստության մասին ավանդույթը։

Բնակչություն խմբագրել

Ներկայումս կղզին արգելանոց է, մուտքը կղզի խիստ սահմանափակված է։ Միայն փոքրաթիվ զբոսաշրջիկների խմբեր և գիտնականներ են այցելում կղզի։ Կղզում բնակվում է միայն կղզու հսկիչի ընտանիքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Island of Montecristo to be bombed with poison after rat infestation — Telegraph». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտեքրիստո» հոդվածին։