Կրիստինա Ռուսլանովնա Պիմենովա (ռուս.՝ Кристина Руслановна Пименова, դեկտեմբերի 27, 2005(2005-12-27)[1][2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս մոդել[3][4][5]։

Կրիստինա Պիմենովա
ռուս.՝ Кристина Руслановна Пименова
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 27, 2005(2005-12-27)[1][2] (18 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԱՄՆ
Մայրենի լեզուռուսերեն և անգլերեն
Մասնագիտությունմոդել, դերասանուհի և գեղարվեստական մարմնամարզություն
Ծնողներհայր՝ Ռուսլան Պիմենով
 Kristina Pimenova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կրիստինա Պիմենովնան ծնվել է 2005 թվականի դեկտեմբերի 27-ին, Մոսկվայում[6]։ Մինչև մեկ տարեկանը ապրել է Ֆրանսիայում, ապա ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա[7]։ Իր մոդելային կարիերան սկսել է 2009 թվականի նոյեմբերից։ Կրիստինայի հայրը՝ Ռուսլան Պիմենովը ֆուտբոլիստ է, խաղացել է Դինամո, Լոկոմոտիվ և այլ ակումբներում, ինչպես նաև խաղացել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Մայրը՝ Գլիկերիա Պիմենովան տնային տնտեսուհի է[8][9][10]։ Նրա ավագ քույր Նատալիան սովորում է Մեծ Բրիտանիայում։

Կրիստինան համարվում է Ռուսաստանի ամենահայտնի և ամենապահանջված երեխա մոդելներից մեկը[11]։ Մոդելային կարիերան սկսել է այն բանից հետո, երբ նրա մայրը նրա հետ անցկացրել էր ֆոտոսեսիա և նկարները ուղարկել «President Kids» մոդելային ընկերություն[12]:Նա համագործակցում է այնպիսի հայտնի ապրանքանիշների հետ, ինչպիսիք են՝ Prada, Burberry, Silvian Heach, Armani: Նկարահանվել է ավելի քան 20 գովազդային հոլովակնեում։ Բացի ռուսերենից, խոսում է նաև իտալերեն։ Զբաղվում է գեղարվեստական գիմնաստիկայով (մարզիչը Օլգա Կապրանովան է)։ Իր հասակակիցների շրջանում մրցույթներում եղել է ոսկե մեդալակիր[13][14]։ Ռուսաստանում Ferrero ընկերության դեմքն է[9][15]։ 2011 թվականի արդյունքերում ուկրաինական Google-ում Կրիստինան հայտնվել է 3-րդ հորիզոնականում՝ ամենափնտրված անձանց շարքում[16]։ Մասնակցել է «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1» ֆիլմի լսումներին, բայց նրա վատ անգլերենի պատճառով դերը տվել են ամերիկացի մոդել Մաքենզի Ֆոյին[17]։

2014 թվականի վերջում անցկացված հարցումների արդյունքում Կրիստինան ճանաչվել է, որպես աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ[18][19]։

ԶԼՄ-ներում չեն դադարում բանավեճերը, որ նրա ծնողները արհեստականորեն ստեղծում են աղջկա չափազանց սեքսուալ կերպարը, որը համապատասխան չէ նրա տարիքին[20][21][22][23]։ Մոդելի մայրը ժխտում է նման կարծրատիպերը[24]։

10 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆԿալիֆորնիա նահանգ և պայմանագիր է կնքել LA Models մոդելային գործակալության հետ[25]։ Կրիստինա Պիմենովնան այժմ համարվում է աշխարհի ամենագեղեցիկ երեխաներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.mk.ru/social/2014/11/27/samaya-krasivaya-devochka-mira-khodit-v-obychnuyu-moskovskuyu-shkolu.html
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. englishrussia.com — Little Russian Model(անգլ.)
  4. 俄罗斯萌娃小模特 天真可爱气质脱俗(չին.)
  5. Tribune de L'Humanosphère. 24 November 2011. Kristina Pimenova: Une princesse d’une beauté quasi surréaliste! Արխիվացված 17 Նոյեմբեր 2017 Wayback Machine(ֆր.)
  6. Светлана Самоделова (2014 թ․ նոյեմբերի 27). «Второклассница мировой красоты. Самая красивая девочка мира ходит в обычную московскую школу». Московский комсомолец.
  7. www.fashiontime.ru Самые юные топ-модели в истории. 5 Января 2012 Юлия Лаваренко
  8. Doll-Faced Four-Year-Old Russian Model Melts Hearts, Saves World By Chinami Nagasu, en.rocketnews24.com, Japan(անգլ.)
  9. 9,0 9,1 Кристина Пименова - маленькая модель
  10. Kristina Pimenova is only 4 years old but she is already a very well known girl in the fashion industry. Արխիվացված 2012-11-02 Wayback Machine(անգլ.)
  11. «Кристина Пименова - модель, фото — Знаменитости и мода». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  12. «deeep.me Кристина Пименова. Девочка-модель». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  13. Кристина Пименова — самая востребованная девочка-модель | Информационно-развлекательный портал 24TV.BY
  14. Kristina Pimenova, la șase ani, cel mai tânăr model din lume – VIDEO dcnews.ro Արխիվացված 2011-11-28 Wayback Machine(ռում.)
  15. .mixnews.lv — Лолиты на подиуме: самые юные модели мира. Кристина Пименова Արխիվացված 2014-12-31 Wayback Machine
  16. Итоги года: Чмерковский и Денисова стали лидерами поисковых запросов в Google / Музыка / Сити-гайд Gloss.ua. Афиша: кино, музыка, рестораны, клубы, театры, выставки
  17. Renesmee Carlie Cullen at www.fanpop.com(անգլ.)
  18. Владислав Усачёв (2014 թ․ նոյեմբերի 28). «Девятилетняя дочь Руслана Пименова признана самой красивой в мире девочкой». Советский спорт.
  19. Ксения Шипилова (2014 թ․ դեկտեմբերի 3). «Кристина Пименова была признана самой красивой девочкой-моделью». FashionTime.
  20. Toyin Owoseje (2014 թ․ նոյեմբերի 28). «Kristina Pimenova: Is 'Most Beautiful Girl in the World' Paedophile Bait?». International Business Times.]
  21. Annabel Fenwick Elliott (2014 թ․ նոյեմբերի 27). «Too young to be a supermodel? Meet nine-year-old Kristina Pimenova, the controversial child fashion star dubbed 'the most beautiful girl in the world'». Daily Mail.
  22. Meg Wagner (2014 թ․ նոյեմբերի 28). «'She hasn't even hit puberty': Russian 9-year-old dubbed 'world's most beautiful girl' too young to be a supermodel, critics say». New York Daily News.
  23. Лиза Звонова (2014 թ․ նոյեմբերի 27). «9-летнюю российскую модель обвиняют в чрезмерной сексуальности». woman.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  24. Настя Волчек (2014 թ․ դեկտեմբերի 5). «Мама 9-летней русской модели: «Только педофилы могли увидеть в ней сексуальность!»». woman.ru.
  25. «Самая красивая девочка мира» в 10 лет стала моделью

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիստինա Պիմենովա» հոդվածին։