Ռուսլան Պիմենով

ռուս ֆուտբոլիստ

Ռուսլան Վալերևիչ Պիմենով (ռուս.՝ Руслан Валерьевич Пименов, նոյեմբերի 25, 1981(1981-11-25)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։ Խաղացել է Ռուսաստանի հավաքականի կազմում։

Ռուսլան Պիմենով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 25, 1981(1981-11-25)[1] (42 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 176 սանտիմետր
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
-1997 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա)
1998 Ռուսաստան Տորպեդո ԶԻԼ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2006 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 86 (17)
1999-2000 ֆարմ ակոմբՌուսաստան Լոկոմոտիվ 2 28 (7)
2004-2005  Ֆրանսիա Մեց 3 (0)
2005  Ռուսաստան Ալանիա 6 (0)
2005-2006  Ֆրանսիա Մեց 7 (0)
2007-2009 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 23 (5)
2010 Բելառուս Դինամո (Մինսկ) 4 (0)
Ազգային հավաքական
2002 Ռուսաստան Ռուսաստան 4 (0)
2003 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Մոսկվայի «Տորպեդոյի» ՕՌՄՊՄԴ-ի սան է։ Հանդես է եկել Մոսկվայի «Տորպեդո ԶԻԼ» (1998) և «Լոկոմոտիվ» (1999-2004, 2005), ֆրանսիական «Մեց» (2005, 2006), «Ալանիա» (2005) թիմերում։ 2007-2009 թվականներին եղել է Մոսկվայի «Դինամոյի» խաղացող։

2000 թվականին դարձել է «Հույս» անվանակարգում ռուսական ֆուտբոլային «Աղեղնավոր» պրոֆեսիոնալ մրցանակի թեկնածու[2]։

2001 թվականին «Լոկոմոտիվի» կողմից հայտավորվել է Չեմպիոնների լիգային 25 համարի մարզաշապիկով[3]։

2005 թվականին հայտավորվել է «Լոկոմոտիվի» կազմում։ Հուլիսի 8-ին «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է առաջին խաղակեսն «Սպարտակի» դեմ խաղում (3։ 4)[4], իսկ արդեն հաջորդ օրը խաղադաշտ է դուրս եկել հիմնական թիմերի խաղի 82-րդ րոպեին, որտեղ «Լոկոմոտիվը» հաղթել է 2:1 հաշվով[5]։ Այս հանդիպումը վերջինն էր Պիմենովի համար «Լոկոմոտիվի» հիմնական կազմում, թեև նա դուբլի համար 11 մետրանոցից գոլի հեղինակ է դարձել հուլիսի 22-ին՝ բացելով հանդիպման հաշիվը, և փոխարինվել առաջին խաղակեսից հետո («Լոկոմոտիվը» պարտվել է և՛ խաղակեսը՝ 1:2, և՛ ամբողջ հանդիպումը՝ 2:4)[6], իսկ հուլիսի 30-ին կայացած ԲԿՄԱ-ի դեմ հաջորդ տուրի խաղից առաջ «Լոկոմոտիվի» երկրպագուները «Լոկոմոտիվի» մարզադաշտում Պիմենովին սատարող պաստառ են փակցրել՝ պահանջելով նրան խաղադաշտ դուրս բերել[7]։ «Լոկոմոտիվը» հաղթել է 3:2 հաշվով, իսկ Պիմենովը չի եղել նույնիսկ պահեստայինների նստարանին[8]։ Այնուհետև Պիմենովը մասնակցել է «Ռուբին»-«Լոկոմոտիվ» կրկնվող կազմերի հանդիպման երկրորդ խաղակեսին (0:1, հանդիպումը կայացել է օգոստոսի 5-ին)[9], բայց դրանից հետո արդեն չի խաղացել երկրորդ կազմի համար[10], իսկ օգոստոսի 31-ին դուրս է մնացել «Լոկոմոտիվի» հայտացուցակից[11]։

Պիմենովի խոսքով՝ «Մեցի» ղեկավարները, որտեղ նա անցկացրել է 2005 թվականի առաջին կեսը, ցանկանում էին նրան թիմում թողնել նաև տարվա երկրորդ կեսին։ «Մեցը» բանակցություններ է վարել «Լոկոմոտիվի» հետ երկու ամսվա ընթացքում՝ դիտարկելով ոչ միայն վարձակալման, այլև խաղացողի տրանսֆերի գնման տարբերակը[12], սակայն արդյունքում Պիմենովը վարձավճարով ուղարկվել է Վլադիկավկազի «Ալանիա»[13], որտեղ էլ խաղացել է մինչև տարեվերջ։ 2006 թվականին, այնուամենայնիվ, վերադարձել է«Մեց» և այնտեղ անցկացրել ևս կես տարի՝ կրկին գոլ չխփելով, ինչպես մինչ այդ «Մեցում» և «Ալանիայում»։ «Մեցը» ֆրանսիական ֆուտբոլի բարձրագույն էշելոնից դուրս է մնացել առաջնության ավարտից երեք տուր առաջ և արդյունքում գրավել է վերջին տեղը առաջնությունում, իսկ Պիմենովը վերադարձել է «Լոկոմոտիվ» 2006 թվականի հունիսի կեսերին և սկզբում մարզվել է դուբլի հետ, սակայն այդպես էլ չի ընդգրկվել հայտացուցակում՝ առաջնությանը մասնակցելու համար[14], թեև մինչև պայմանագրի ավարտը մնացել էր ևս կես տարի[15]։ Սակայն Ռուսլանն ակումբի դեմ մեղադրանքներ չի ներկայացրել, առնվազն 2005 թվականի կեսերին ընդունել է, որ, ըստ երևույթին, ինքն է թերացել մարզումների ժամանակ, եթե նույնիսկ պահեստայինների նստարանին չէր հայտնվում[12]։

2009 թվականին, դեռ պայմանագիր ունենալով Մոսկվայի «Դինամոյի» հետ, փորձաշրջան է անցել «Խիմկիում», սակայն չի ընդունվել թիմ[16]։ 2009 թվականի դեկտեմբերին հեռացել է ակումբից[17]։ Ունենալով մի շարք առաջարկներ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ակումբներից[18]՝ կարիերան շարունակել է Մինսկի «Դինամոյում»[19]։ Սակայն արդեն մեկ ամիս անց ակումբը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը[20]։ Դրանից հետո ֆուտբոլիստը խաղային պրակտիկա չի ունեցել[21], թեև նա նախամրցաշրջանային հավաք է անցկացրել «Ուֆայի» հետ[22]։ Արդյունքում 29 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[23]։

Հավաքականում խմբագրել

Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է 4 խաղի։ Ռուսաստանի օլիմպիական հավաքականի կազմում անցկացրել է մեկ հանդիպում։ Մասնակցել է 2002 թվականի աշխարհի առաջնությանը։

Եղել է Ռուսաստանի պատանեկան հավաքականի հայտացուցակում 1998 թվականի Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունեցել ապրիլին Շոտլանդիայում[24], որտեղ Ռուսաստանի հավաքականը դուրս չի եկել խմբից՝ վերջին տեղը գրավելով Իսրայելի (1:1) և Խորվաթիայի (0:0) հետ ոչ-ոքիներից, ինչպես նաև Ուկրաինայից կրած պարտությունից (1:2) հետո։ Հայտնի չէ, թե նա խաղադաշտ է դուրս եկել այդ խաղերում, թե ոչ[25]։

Ընտանիք խմբագրել

  • Ամուսնալուծված է։ Նախկին կինը՝ Գլիկերիա Պիմենովան, կրթությամբ տնտեսագետ է, տնային տնտեսուհի։ Երբեք մոդել չի եղել, հակառակ տարածված լուրերի[26]։
  • Դուստրտ՝ Քրիստինա (2005), մոդել։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Ռուսաստանի չեմպիոն - 2002, 2004
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 1999, 2000, 2001
  • Ռուսաստանի գավաթի դափնեկիր - 1999/2000, 2000/01
  • Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր - 2003

Վիճակագրություն խմբագրել

Մրցաշրջան Ակումբ Առաջնություն Խաղեր Գոլեր
1999 Լոկոմոտիվ (Մոսկվա) Բարձրագույն դիվիզիոն 4 1
2000 13 1
2001 23 3
2002 Պրեմիեր լիգա 18 7
2003 11 1
2004 14 4
2004/05 Մեց Լիգա 1 3 0
2005 Ալանիա Պրեմիեր լիգա 6 0
2005 Լոկոմոտիվ (Մոսկվա) 1 0
2005/06 Մեց Լիգա 1 7 0
2007 Դինամո (Մոսկվա) Պրեմիեր լիգա 23 5
2008 0 0
2009 0 0
2010 Դինամո (Մինսկ) Բարձրագույն լիգա 4 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Объявлены номинанты премии «Стрелец»-2000
  3. «Локомотив» делает заявку на Лигу чемпионов
  4. «Отчёт о матче чемпионата России 2005 года среди дублирующих составов «Локомотив» — «Спартак» — 3:4». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  5. «Отчёт о матче чемпионата России 2005 года «Локомотив» — «Спартак» — 2:1». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  6. «Отчёт о матче чемпионата России 2005 года среди дублирующих составов «Москва» — «Локомотив» — 4:2». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  7. Болельщики поддержали Пименова(չաշխատող հղում)
  8. «Отчёт о матче чемпионата России 2005 года «Локомотив» — ЦСКА — 3:2». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  9. «Отчёт о матче чемпионата России 2005 года среди дублирующих составов «Рубин» — «Локомотив» — 0:1». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  10. Статистика игрока в сезоне 2005 года(չաշխատող հղում)
  11. «Заявка «Локомотива» на 2005 год». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  12. 12,0 12,1 http://www.fclm.ru/command_news/6f9e93a820774c6d98e8a8d1211568c5.html(չաշխատող հղում)
  13. Пименов переходит в «Аланию»(չաշխատող հղում)
  14. «Заявка «Локомотива» на сезон 2006 года». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  15. Пименов тренируется с дублем(չաշխատող հղում)
  16. «Муравски, Агиар, Гусин, Ромащенко… Кто за ними?». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
  17. Пименов покинул «Динамо»
  18. Руслан Пименов: «Предпочел минское „Динамо“ вариантам в российской первой лиге»
  19. Пименов подписал контракт с минским «Динамо»
  20. Пименов покинул минское «Динамо»
  21. Руслан Пименов: «Полтора года в футбол толком не играл»
  22. Будянский, Пименов и Прудников поедут на первый сбор «Уфы»
  23. Руслан Пименов: «Если до конца августа не найду команду, то официально завершу карьеру»
  24. ЮНОШЕСКАЯ СБОРНАЯ РОССИИ ЕДЕТ НА ЧЕМПИОНАТ ЕВРОПЫ. СКОРО МЫ УЗНАЕМ, КАКАЯ У НАС СМЕНА
  25. UEFA Under17 European Championship. Season 1997—1998. Group D(չաշխատող հղում)
  26. Кристина Пименова — маленькая модель

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսլան Պիմենով» հոդվածին։