Կոնստանտինոս Ստեֆանոպուլոս

Կոնստանտինոս Ստեֆանոպուլոս (հուն․՝ Κωνσταντίνος Στεφανόπουλος, օգոստոսի 15, 1926(1926-08-15)[1][2], Պատրաս - նոյեմբերի 20, 2016(2016-11-20)[3][1][2], Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Decentralized Administration of Attica, Հունաստան, հույն իրավաբան, քաղաքագետ, Հունաստանի նախկին նախագահ։

Կոնստանտինոս Ստեֆանոպուլոս
Դրոշ
Դրոշ
(14-րդ) Հունաստանի նախագահ
Դրոշ
Դրոշ
1995 թվականի մարտի 10 - 2005 թվականի մարտի 10
Նախորդող Կոնստանտինոս Կարամանլիս
Հաջորդող Կարոլոս Պապուլիաս
 
Կուսակցություն՝ Ազգային Ռադիկալ Միություն, Նոր ժողովրդավարություն և Դեմոկրատական թարմացում
Կրթություն՝ Աթենքի համալսարան, Q12872809? և Lycée Léonin?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և լողորդ
Ծննդյան օր օգոստոսի 15, 1926(1926-08-15)[1][2]
Ծննդավայր Պատրաս
Վախճանի օր նոյեմբերի 20, 2016(2016-11-20)[3][1][2] (90 տարեկան)
Վախճանի վայր Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Decentralized Administration of Attica, Հունաստան
Քաղաքացիություն  Հունաստան
Հայր Դիմիտրոս Ստեֆանոպուլոս
Մայր Բրիզեիդա Ֆիլոպուլու
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1954 թվականին ավարտել է Աթենքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և մինչև 1974 թվականին աշխատել է մասնագիտությամբ որպես Պատրաս քաղաքի փաստաբանական միությունում։ 1958 թ. առաջին անգամ մասնակցել է ընտրություններին Արմատական ժողովրդական միություն կուսակցության (հուն․՝ Εθνική Ριζοσπαστική Ένωση) կողմից և առաջին անգամ 1964 թ. ընտրվել է Պառլամենտի անդամ։ 1974, 1977, 1981 և 1985 թվականներին վերընտրվել է Պառլամենտ Նոր Դեմոկրատիա կուսակցությունից (հուն․՝ Νέα Δημοκρατία «Ν.Δ.»

1981-ից 1985 թվականները նա կատարել է Պառլամենտի նախագահի և ներկայացուցչի պաշտոնը։ 1974 թվականին Կառավարության Ազգային Միասնություն Կոնստանտինոս Կարամանլիսի կառավարման ժամանակ նշանակվել է առևտրի նախարարի տեղակալ։

Հետագա յոթ տարիները նա աշխատել է Նոր Դեմոկրատիայի կառավարության մեջ որպես Ներքին գործերի նախարար (1974 թվականի նոյեմբերից 1976 թվականի սեպտեմբեր), Աշխատանքի և հասարակական ապահովագրության նախարար(1976 թվականի սեպտեմբերից 1977 թվականի նոյեմբեր)և նախարար առանց պորտֆելիя (1977—1981 թթ.)։

1985 թվականի օգոստոսին Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսը հավակնել է Նոր Դեմոկրատիա կուսակցության ղեկավարի պաշտոնին, բայց անարդյունք։ Այդ անհաջողությունից հետո նա լքում է կուսակցությունը և նույն տարվա սեպտեմբերի 6-ին ստեղծում է իր կուսակցությունը՝ Դեմոկրատական Թարմացումները։ (հուն. Δημοκρατική Ανανέωση "ΔΗ.ΑΝΑ.).

1989 թվականին նա ընտրվել է Պառլամենտի անդամ Աթենքի թաղապետարանի կողմից։ Միաժամանակ մինչև 1994 թվականը նա ղեկավարում էր Դեմոկրատական Թարմացումներ կուսակցությունը, մինչև դրա լուծարվելը։

Նախագահություն խմբագրել

Նախագահության ընտրությունների ժամանակ 1995 թվականին, Քաղաքական Գարուն կուսակցությունը (հուն. Πολιτική Άνοιξη «ΠΟΛΑΝ») ներկայացրեց Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսի թեկնածությունը և այդ ու Համահունական Սոցիալիստական Շարժում (հուն. Πανελλήνιο Σοσιαλιστικό Κίνημα «ΠΑΣΟΚ»)կուսակցությունների աջակցության շնորհիվ 1995 թվականի մարտին 8-ին նա ընտրվեց Հունաստանի նախագահ։ 151 ձայն հավաքելով, նա ընտրվեց Հունաստանի 5-րդ նախագահ, 1974 թվականի կառավարության ժողովրդավարական շարժման վերականգնումից հետո։ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսը դարձավ Կոնստանտինոս Կարամանլիսի հետնորդը 1995 թվականի մարտի 10-ից։ 2005 թվականին պաշտոնապես երկրորդ անգամ վերընտրվեց, իսկ նրա հետնորդը դարձավ Կարոլոս Պապուլիասը։ Իր նախագահության տարիներին նա ձեռք բերեց համաշխարհային ճանաչում, չնայած որ զսպված և խիստ դիրքորոշում ուներ։

Մրցանակներ խմբագրել

  • Աստանայի պատվավոր քաղաքացի (26 հունիս 2002 թվական)[8]
  • 1-ին աստիճանի շքանշան «Բարիս» (Ղազախստան, 2001 թվականի հուլիսի 16)[9]
  • Շքանշան «Վիֆլիեմ 2000» (Պաղեստինի ազգային վարչակազմ, 2000)[10].

Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսը արժանացել է բազմաթիվ երկրների մրցանակների և շքանշանների։ Ներկայումս նա հանդիսանում է Հունաստանի և այլ երկրների քաղաքների պատվավոր քաղաքացի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 http://www.amna.gr/article/132140/Pethane-o-proin-Proedros-tis-Dimokratias-Kostis-Stefanopoulos
  4. Honorary Professors of MSUMariupol State University.
  5. Ordens Honoríficas Portuguesas
  6. https://archiv.prezident.sk/schuster/index24b1.html?372 (словацк.)
  7. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 499. — ISBN 978-951-37-7005-1
  8. Решение маслихата города Астаны от 26 июня 2002 года № 176/32-II «О присвоении звания „Почетный гражданин города Астаны“»
  9. Указ Президента Республики Казахстан от 16 июля 2001 г. № 656 «О награждении орденом „Барыс“ I степени К. Стефанопулоса»
  10. Medal of Bethlehem, 2000(անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտինոս Ստեֆանոպուլոս» հոդվածին։