Հունաստանի նախագահ

Հունաստանի նախագահ (հուն․՝ Πρόεδρος της Ελληνικής Δημοκρατίας, Հելլենական դեմոկրատիայի նախագահ), Հունաստանի Հանրապետության պետության գլուխ, պաշտոնական նստավայրը Աթենքի Նախագահական պալատն է։

ԼիազորություններԽմբագրել

 
Հունաստանի նախագահի նստավայր, Աթենք

Հունաստնի նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է։ Մինչև 1974 թվականը նրա իրավասության շրջանակները անսահմանափակ էին, սակայն 1975 թվականին դրանք կրճատվեցին Սահմանադրությամբ։ 1986 թվականի բարեփոխումներից հետո նախագահը արարողակարգային մարմին է հանդիսանում, իսկ քաղաքական իշխանությունը փոխանցվել է վարչապետին[1]։

Նախագահի ընտրություններԽմբագրել

Հունաստանի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից (ոչ համաժողովրդական ընտրությամբ) 5 տարի ժամկետով։ Սահմանադրությա Հոդված 32 -ով նախատեսվում է, որ նախագահը պետք է ընտրվիխորհրդարանի հատուկ նստաշրջանով, իսկ ծայրահեղ դեպքում մինչև նախորդ նախագահի ժամկետի լրանալը։ Նախագահի իրավասության ժամկետը կարող է երկարացվել պատերազմի կամ եթե նոր նախագահի ընտրությունը ժամանակին չի ավարտվել[2]։

ԵրդմնակալությունԽմբագրել

Հունաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ նախագահը երդվում է.

  Ես երդվում եմ (Սուրբ, ամենակարող և անբաժանելի Երրորդության անունով), պաշտպանել Սահմանադրությունը և օրենքները, ապահովել դրանց բարեխիղճ կատարումը, պաշտպանել երկրի ազգային անկախությաւնը և տարածքային ամբողջականությունը, պաշտպանել հույների իրավունքները և ազատությունները և ծառայել հույն ժողովրդի ընդհանուր շահերին և առաջընթացին։  

ՇտանդարտներԽմբագրել

Հունաստանի նախագահների ցանկԽմբագրել

Ցանկը ներառում է Հունաստանի նախագահներին սկսած 1828 թվականից

Անուն Կատավարմանսկիզբ Կառավարման ավարտ
Առաջին հանրապետություն
Իոանիս Կապոդիստրիա 24 հունվարի 1828 9 հոկտեմբերի 1831
Ավգուստինոս Կապոդիստրիա 9 հոկտեմբերի 1831 9 հունվարի 1832
Երկրորդ Հանրապետություն
Ծովակալ Պավլոս Կունտուրիոտիս 25 մարտի 1924 15 մարտի 1926
Գեներալ Թեոդորոս Պանգալոս 15 մարտի 1926 24 օգոստոսի 1926
Ծովակալ Պավլոս Կուտուրիոտիս 24 օգոստոսի 1926 9 դեկտեմբերի 1929
Ալեքսանդրոս Զայմիս 9 դեկտեմբերի 1929 10 հոկտեմբերի 1935
Գնդապետների ռեժիմ
Գնդապետ Գեորգիոս Պապադոպուլոս 1 հունիսի 1973 25 նոյեմբերի 1973
Գեներալ Ֆեդոն Գիզիկիս 25 նոյեմբերի 1973 18 դեկտեմբերի 1974
Նախագահ Պատկեր Կյանքի տարիներ Իշխանության սկիզբ Իշխանության ավարտ Ծանոթագրություն
Երրորդ Հանրապետություն
Միխայիլ Ստասինոպուլոս 1903-2002 18 դեկտեմբերի 1974 19 հունիսի 1975 նախագահ (ժամանակավոր).
Կոնստանտինոս Ցացոս   1899-1987 19 հունիսի 1975 15 մայիսի 1980 1-ին նախագահ
Կոնստանտինոս Կարամանլիս   1907-1998 15 մայիսի 1980 10 մարտի 1985 2-րդ նախագահ 1 -ին ժամկետ
Իոանիս Ալևրաս   1912-1995 10 մարտի 1985 30 մարտի 1985 Նախագահի պաշտոնակատար
Քրիստոս Սարձետակիս   1929- 30 մարտի 1985 4 մայիսի 1990 3-րդ նախագահ
Կոնստանտինոս Կարամանլիս   1907-1998 4 մայիսի 1990 10 մարտի 1995 4-րդ նախագահ 2-րդ ժամկետ
Կոնստանտինոս Ստեֆանոպուլոս   1926-2016 10 մարտի 1995 12 մարտի 2005 5-րդ նախագահ, 2000 թվականին առաջադրվել է 2 -րդ ժամկետի համար
Կարոլոս Պապուլիաս   1929- 12 մարտի 2005 12 մարտի 2015 6-րդ նախագահ, 2010 թվականին առաջադրվել է 2-րդ ժամկետի համար
Պրոկոպիս Պավլոպուլոս align="center" align="center"|1950- 13 մարտի 2015 Գործող նախագահ 7-րդ նախագահ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. THE CONSTITUTION OF GREECE Հունաստանի սահմանադրության 1986 թվականի տեքստը (անգլ.)
  2. 2008 թվականի մայիսի 27-ի Հունաստանի սահմանադրության պաշտոնական տեքստը (հուն.)