Լիա Թոմփսոն

ամերիկացի դերասանուհի

Լիա Քեթլին Թոմփսոն (անգլ.՝ Lea Kathleen Thompson, մայիսի 31, 1961(1961-05-31)[1][2][2][…], Ռոչեսթեր (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր։

Լիա Թոմփսոն
անգլ.՝ Lea Thompson
Ծնվել էմայիսի 31, 1961(1961-05-31)[1][2][2][…] (62 տարեկան)
ԾննդավայրՌոչեսթեր (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ
ԿրթությունMarshall-University High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբալետի պարող, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր
ԸնտրանիՀետ դեպի ապագա
Ամուսին(ներ)Howard Deutch?
Երեխա(ներ)Զոյի Դոյչ և Madelyn Deutch?

Կենսագրություն խմբագրել

Լիա Թոմփսոնը ծնվել է երգչուհի Բարբարա Թոմփսոնի և նրա ամուսնու՝ Քլիֆի ընտանիքում։ Մանուկ հասակում զբաղվել է բալետով, իսկ 14 տարեկանում դարձել է պրոֆեսիոնալ պարուհի և Ամերիկյան բալետի թատրոնում (ABT) ստացել է կրթաթոշակ[3]։ Թոմփսոնը մասնակցել է ABT-ի ավելի քան 45, ինչպես նաև Փենսիլվանիայի բալետի և Մինեսոտայի բալետի թատրոնների բեմադրություններին[4]։ Նրա եղբայրը՝ Էնդրյուն, նույնպես դարձել է բալետի պրոֆեսիոնալ արտիստ։

Թոմփսոնը որոշել է դուրս գալ բալետից և դառնալ դերասանուհի։ 20 տարեկանում նա տեղափոխվել է Նյու Յորք՝ սկզբում նկարահանվելով Burger King ընկերության գովազդային հոլովակներում[3] և երաժշտական տեսահոլովակներում։ 1983 թվականին «Ծնոտներ 3» և «Բոլոր ճիշտ քայլերը» ֆիլմերի թողարկմամբ կայացել է կինոյում նրա առաջնաելույթը։ Թոմփսոնի առավել հայտնի դերասանական աշխատանքն է դարձել «Հետ դեպի ապագա» կինոեռագրությունում խաղացած Լորեյն Բեյնսի դերը[3]։ 1980-ական թվականներին և 1990-ական թվականների սկզբին նա շատ է նկարահանվել կինոյում, իսկ 1990-ական թվականների կեսերին դարձել է առավելապես հեռուստատեսության դերասանուհի։ Թոմփսոնը «Կարոլինան Նյու Յորքում» սիթքոմում, որը հեռարձակվել է NBC ալիքով 1995-2000 թվականներին, խաղացել է գլխավոր դեր։

2000-ական թվականներին Թոմփսոնը հիմնականում նկարահանվել է քիչ հայտնի հեռուստատեսային ֆիլմերում, հեռուստատեսությունում և թատրոնում խաղացել էպիզոդիկ դերերում։ 2000-ական թվականների կեսերին Hallmark-ի արտադրության «Ջեյն Դոու» ինը լիամետրաժ ֆիլմերի շարքերում խաղացել է գլխավոր դեր։ Այս ֆիլմերից երկուսը Թոմփսոնը նկարահանել է որպես ռեժիսոր[4]։

Անձնական կյանք խմբագրել

1980-ական թվականների կեսերին Թոմփսոնը հանդիպել է դերասան Դենիս Քուեյդի հետ[4]։ 1989 թվականին ամուսնացել է ռեժիսոր Հովարդ Դոյչի հետ[5], որի հետ ծանոթացել էր 1987 թվականին՝ «Ինչ-որ մի բան հիանալի» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրանք ունեն երկու աղջիկ՝ Մեյդելինը (ծնվ. 1991 թվականին) և Զոին (ծնվ. 1994 թվանկանին)[4]։ Զոյի Դոյչը գնացել է մոր հետքերով և դարձել է դերասանուհի։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1983 ֆ Բոլոր ճիշտ քայլերը All the Right Moves Լիզա Լիթցկի
1983 ֆ Ծնոտներ 3 Jaws 3-D Քելի Էն Բուկովսկի
1984 ֆ Կարմիր լուսաբաց Red Dawn Էրիկա
1985 ֆ Հետ դեպի ապագա Back to the Future Լորեյն Բեյնս
1987 ֆ Ինչ-որ մի բան հիանալի Some Kind of Wonderful Ամանդա Ջոնս
1988 ֆ Դեղին էջեր Yellow Pages Մարիգոլդ դե լա Հանթ
1989 հֆ Բռնկում մթության մեջ Nightbreaker Սալի Մեթյուզ
1989 ֆ Հետ դեպի ապագա 2 Back to the Future Part II Լորեյն
1990 ֆ Հետ դեպի ապագա 3 Back to the Future Part III Մեգի Մակֆլայ / Լորեյն Մակֆլայ
1992 ֆ Հոդված 99 Article 99 բժիշկ Ռոբին վան Դորն
1993 ֆ Դենիս տանջողը Dennis The Menace տիկին Էլիս Միթչել
1994 հֆ Պահեստային կին The Substitute Wife Էմի Հայթաուեր
1994 ֆ Փոքրիկ սրիկաներ The Little Rascals օրիորդ Ռոբերտս
1995 հֆ Չարտահայտված ճշմարտություն The Unspoken Truth Բրիանա Հոուկինս
1995-2000 ս Կարոլինան Նյու Յորքում Caroline in the City Կարոլինա Դաֆի
2002-2003 ս Մարդկանց համար For the People Կամիլա Փերիս
2005-2008 ս Ջեյն Դոու Jane Doe Քեթի Դևիս / Ջեյն Դոու
2008 կ Լրտեսների դպրոց Spy School Քլեր Միլեր
2008 ֆ Շտապ ելք Exit Speed Մոդի Մաքմին
2009 ֆ Հուսահատ գլուխներ Splinterheads Սյուզան Ֆրոստ
2011 ֆ Ջ. Էդգար J. Edgar Լիլա Ռոջերս
2011-2017 ս Նրանց շփոթել են ծննդատանը Switched at Birth Քեթրին Քենիշ
2014 ֆ Թողնել Left Behind Իռեն Սթիլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 «Lea Thompson film biography» (անգլերեն). AllRovi. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Lea Thompson Biography» (անգլերեն). TV Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  5. Chris Hewitt. (29 июня 2009). «Lea Thompson Is Back Back Back» (անգլերեն). Empire. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիա Թոմփսոն» հոդվածին։