Իբեսթադ (նորվ.՝ Ibestad), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Համնվիկ գյուղն է։ Համեմատաբար այլ խոշոր բնակավայրերից են Էնգենեսը, Լաուպսթադը, Ռոլենսը, Սորոլնեսը, Սորվիկը։ Պաշտոնական լեզուն է բուկմոլը։ Զբաղեցնում է 241.24 կմ² տարածք[1]։

Իբեսթադ
նորվ.՝ Ibestad
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էԹրոմս
ՎարչկենտրոնՀամնվիկ
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2007)1511
Տարածք241.24
Հիմնադրված է1837 թ.
Սահմանակցում էԹրանյոյ, Դյուրյո, Սալանգեն, Լավանգեն, Գրատանգեն, Սքոնլան, Հարսթադ, Սենյա և Հյելսուն
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1917
ibestad.kommune.no
Իբեսթադ կոմունան Թրոմս ֆյուլքեի քարտեզին

Պատմություն խմբագրել

Իբեսթադ կոմունան հիմնադրվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ Սկզբնական շրջանում այն ուներ ավելի մեծ մակերես և ընդգրկում էր Վագսֆյորդից մինչև Շվեդիայի սահման։ 1854 և 1871 թվականներին կոմունայից առանձնացվեցին Բարդուն և Սալանգեն։

Իբեսթադի զինանշանը խմբագրել

Իբեսթադ կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա շրջանակի մեջ պատկերված է սպիտակ գույնի հավասարաթև խաչ։ Այն խորհրդանշում է Իբեսթադի ամենահին քարի եկեղեցու խաչը, որի թվագրվում է 12-րդ դարով[1]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Իբեսթադ կոմունայում բնակվում է 1511 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում ակնհայտ նվազում է գրանցել՝ կրճատվելով գրեթե երկու անգամ[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen". (նորվեգերեն)

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել