Թերենս Ջորջ (դեկտեմբերի 20, 1952(1952-12-20)[1], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[2]), իռլանդացի սցենարիստ և օպերատոր է։ Նրա գործերից են «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» ֆիլմերը։ Նա երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում նոմինացվել է Օսկար մրցանակաբաշխությանը (1993, «Հոր անունից», 2004, «Ռվանդա հյուրանոց»)։ 2012 թվականի փետրվարի 26-ին, «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում նա արժանացել է Օսկար մրցանակի։

Թերի Ջորջ
Ծնվել էդեկտեմբերի 20, 1952(1952-12-20)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԲելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներOorlagh George?

Կենսագրություն խմբագրել

Ջորջը ծնվել և մեծացել է Բելֆասթում (հարավային Իռլանդիա)։ 1971 թվականին, 18 տարեկան հասակում, նա ձերբակալվել է զինված գործունեության կասկածանքով։ Ավելի ուշ, նա ներգրավվեց Իռլանիայի Հանրապետական Սոցիալիստական Կուսակցությանը։

1975 թվականին նա զինված անդամների հետ էր, երբ բրիտանացի զինվորները կանգնեցրին նրանց. չնայած Ջորջը պնդում էր, որ նա հրազեն չուներ։ Բոլորը ձերբակալվեցին և նա ազատազրկվեց վեց տարով՝ «Լոնգ Քեշ» բանտում։ Մնացած բանտարկյալները, այդ թվում նաև Ջերրի Ադամսը և Պացի Օհարան և մեկ այլ երրորդ անձ մահացան 1981 թվականին հացադուլից։ Նա ազատվեց 1988 թվականին՝ լավ պահվածքի համար։

Հաճախել է «Քուինս Բելֆասթ» համալսարան։ 1981 թվականին, Ջորջը, կնոջ՝ Ռիտայի (Մարգարեթ Հիգգինս) և նրանց նորածին աղջկա՝ Ուրլախի հետ տեղափոխվել են Նյու Յորք[4] : Ջորջի կինը և աղջիկը, ավելի ուշ դառնում են ԱՄՆ քաղաքացիներ, բայց Ջորջը կանգնում է տեղահանության խնդրի առաջ։ Վերջապես, իռլանդա-ամերիկյան աջակիցների շնորհիվ, կարողանում է ստանալ «O» վիզա։ Ամերիկայում նրանք ունենում են որդի՝ որին անվանում են Սիմուս։

1985 թվականին, նա արեց իր նորամուտը, որպես «The Tunnel»-ի դրամատուրգ. ֆիլմը նկարահանված էր իրական փաստերի հիման վրա՝ փախուստ «Long Kesh» բանտից՝ 1976: 1986 թվականին ամերիկացի լրագրող Շաննա Ալեքսանդրի հետ սկսել է ուսումնասիրել «Pizza Conection» ոչ գեղարվեստական գիրքը[4]։

1993 թվականին նա արեց իր նորամուտը որպես սցենարիստ, ռեժիսորի օգնական՝ «Հանուն հոր» ֆիլմում, մասնակցությամբ Դանիել Դեյ-Լևիսի և համահեղինակ՝ Ջիմ Շերիդանի։ Ֆիլմը նոմինացված է եղել Կինոակադեմիայի յոթ անվանակարգերում՝ ներառյալ որպես լավագույն սցենար։ Նա «Some mother’s son» ֆիլմի սցենարիստ է, որտեղ խաղացել են Հելեն Միրենը և Ֆիոնուլա Ֆլանագենը, որի համար նա 1996 թվականին արժանացել է Եվրոպայի լավագույն երիրտասարդ ռեժիսոր տիտղոսին։ 2000-2004 թվականներին նա եղել է CBS հեռուստաընկերության «The District» հեռուստասերիալի համահեղինաը և ռեժիսորը, դերասանությամբ՝ Դավիդ Օհարայի, Լինն Թհիգպենի։ 2002 թվականին նա Բիլլի Րայի հետ ստացել է դրամաշնորհ՝ «Երկրորդ Աշխարհամարտը» դրամայի համար։ 2004 թվականին նա ստացել է երկրորդ Օսկարը 2004 թվականին՝ «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմի համար։ Ֆիլմը ստացել է երեք Օսկար, այդ թվում նաև լավագույն սցենար անվանակարգում։

Սցենարիստ Վիլիամ Մունահամի և երգահան Վան Մորիսոնի հետ Ջորջը նոմինացված էր «Honoring Irish Writing in Film» մրցանակաբաշխությանը։ Ավելի ուշ նա նկարահանեց «Reservation Road» ֆիլմը, որի գլխավոր դերասաններն էին Հոաքին Ֆենիքսը, Ջենիֆեր Քոննելը, Մարկ Ռուֆալոն և Միրա Սորվինոն։ 2010 թվականին Ջորջը գրեց և նկարահանեց կարճամետրաժ «The Shore» ֆիլմը։ Նրա դուստր Ուրլահը նկարահանեց ֆիլմ, որը տևեց մոտ վեց օր, և նկարահանվեց հենց իրենց տանը՝ հարավային Իռլանդիայում։ 2012 թվականի փետրվարի 26-ին ֆիլմը արժանացավ Օսկարի՝ լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում[5]։ 2012 թվականին Ջորջը գրեց և նկարահանեց մի առանձնահատուկ ֆիլմ է՝ Whole Lotta Sole: 2016 թվականին Ջորջը նկարահանեց ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանեց Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը, որտեղ հանդես են եկել Օսկար Այզեկը Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Ժան Ռենոն, Շորե Ագդաշլուն և Անժելա Սարաֆյանը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #129709697 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. https://web.archive.org/web/20180316151758/https://www.europeanfilmacademy.org/1996.94.0.html
  4. 4,0 4,1 Smith, Dinitia. «A Prison Left Behind Becomes a Career».
  5. «Belfast man celebrates Oscar win». BBC News (բրիտանական անգլերեն). 2012 թ․ փետրվարի 27. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. «Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի այս տարվա դեկտեմբերին». armenpress.am. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել