Էլիզաբեթ Իգան «Լիզ» Գիլիս (անգլ.՝ Elizabeth Egan "Liz" Gillies[3], հուլիսի 26, 1993(1993-07-26)[1][2], Haworth, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի և երգչուհի: Հայտնի է Բրոդվեյի «13» մյուզիքլում և The CW հեռուստաալիքի «Գերդաստան» հեռուստասերիալում խաղացած իր դերով։

Էլիզաբեթ Գիլիս
Ծննդյան թիվ՝հուլիսի 26, 1993(1993-07-26)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր՝Haworth, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեղինակ-կատարող, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և պարուհի
IMDb։ID 2566697

Կենսագրություն խմբագրել

Էլիզաբեթ Իգան Գիլիսը ծնվել է 1993 թվականի հուլիսի 26-ին Հեյվորթ քաղաքում, Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ։ Ավարտել է Հեյվորթի պետական միջնակարգ դպրոցը։ Նա նաև հաճախել է Դեմարեստի «Հյուսիսային հովտի տարածաշրջանային ավագ դպրոց»։ 2005 թվականին Էլիզաբեթը սկսեց նկարահանվել գովազդներում։ Նա առաջին անգամ նկարահանվել 2007 թվականին «Դոնելի եղբայրներ» և «Պահարան 514» ֆիլմերում։ 2008 թվականի ամռանը նա խաղաց Լյուսիի դերը Ջեյոն Ռոբերտ Բրաունի «13» նոր մյուզիքլում, որը մեծանալու մասին է[5]։ Մեկ տարի անց «13» մյուզիքլը տեղափոխվեց Բրոդվեյ և հսկայական հաջողություն ունեցավ, սակայն հունվարին ավարտվեց։ Ավելի ուշ Էլիզաբեթը նկարահանվել է «Դիմադրում» ֆիլմում՝ խաղալով Շելբի Վեքսլերի դերը։

2009 թվականին Էլիզաբեթը սկսեց խաղալ Ջեյդ Վեսթի դերը «Վիքտարիուս» սերիալում[6]։ Սերիալում նա հանդիպում է Բեք Օլիվերի հետ։ Ջեյդը սովորաբար անվերահսկելի և շատ կոպիտ է իրենց դպրոցի բոլոր աշակերտների հանդեպ, բացի Բեքից։ Վիքտարիուս սերիալում նա կատարեց «Give It Up» երգը՝ Արիանա Գրանդեի և «Take A Hint» երգը Վիկտորիա Ջասթիսի հետ։ Սերիալում նա կատարեց նաև սեփական «You don`t know me» երգը։ Գիլիսը ունի իր յություբյան էջը, որտեղ կատարում է Ջոն Լենոնի երգերը։

2013 թվականին Էլիզաբեթը նկարահանվեց Արիանա Գրանդեի «Right There» երգի տեսահոլովակում։ 2014 թվականին նա նկարահանվել է «Կենդանի» սարսափ ֆիլմում և «Սպանել հայրիկին» դետեկտիվ ֆիլմում։ 2014 թվականին Գիլիսին առաջարկվեց խաղալ «Արձակուրդներ» ֆիլմում։ 2015 թվականի հունվարին ավարտվեց «Սեքս, թմրանյութեր և ռոքնռոլ» կատակերգական սերիալի նկարահանումը, որի ցուցադրությունը սկսվեց 2015 թվականի հուլիսի 16-ին[7]։ 2015 թվականի սեպտեմբերին FX-ը սերիալը երկարաձգեց երկրորդ եթերաշրջանով, որը լույս տեսավ 2016 թվականի հունիսին և բաղկացած էր 10 սերիաներից։

2017 թվականի փետրվարին նա ստացել է Ֆելոն Քերինգթոնի դերը The CW-ի «Գերդաստան» հեռուստասերիալում[8]։

2018 թվականի նոյեմբերին Էլիզաբեթը նկարահանվեց Արիանա Գրանդեի «Thank you, next» երգի տեսահոլովակում, որը առաջին օրվա ընթացքում հավաքեց 69 միլիոն դիտում և 81 ժամում 100 միլիոն դիտում, ինչը նրան բացարձակ ռեկորդ տվեց այս հարթակում[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Պահարան 514 Locker 514 Տրինի
2007 ս Դոնելի եղբայրներ The Black Donnellys երիտասարդ Ջենի
2007-2013 ս Վինքս Քլաբ Winx Club Դաֆնա (հնչյունավորում)
2008 ֆ Հարոլդ Harold Էվելին Թրեյլոր
2008 ֆ Դիմադրում The Clique Շելբի Վեքսլեր
2009 ս Մարտկոցը լիցքաթափվել է The Battery's Down հյուր
2010-2013 ս Վիքտարիուս Victorious Ջեյդ Վեսթ
2011 ս ԱյԿառլի iCarly Ջեյդ Վեսթ
2011 ս Դեպի մեծ ժամանակներ Big Time Rush Հիզեր Ֆոքս
2011 ֆ Սուպերմենի մահը և վերադարձը The Death and Return of Superman աղջիկ
2012 ս Ընկերացիր իմ հետ Friend Me Էմիլի
2012 ս Սպիտակ օձիք White Collar Հլոի
2013 ս Մադագասկարի պինգվինները The Penguins of Madagascar երգչուհի, հնչյունավորում
2013 ս Նախկիններ The Exes Տրեյսի
2014-2014 ս Սեմ և Քեթ Sam & Cat Ջեյդ Վեսթ
2014 ֆ Կենդանի Animal Մենդի
2014 ֆ Սպանելով հայրիկին Killing Daddy Կելի Ռոսս
2015-2016 ս Սեքս, թմրանյութեր և ռոքնռոլ Sex & Drugs & Rock & Roll Ջիջի
2015 ֆ Արձակուրդներ Vacation Հեզեր
2017-2022 ս Գերդաստան Dynasty Ֆելոն Քերինգթոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Brantley, Ben (2008 թ․ հոկտեմբերի 6). «Stranger in Strange Land: The Acne Years». The New York Times. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
  4. Gillies, Elizabeth (2011 թ․ հուլիսի 25). «Twitter: Elizabeth Gillies (verified account)». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 29-ին. «Enjoying the last few hours of my childhood! Tomorrow I am a legal adult!»
  5. «13 the Musical Broadway, License 13 the Musical». 13themusical.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  6. Hannah Orenstein (2012 թ․ հուլիսի 27). «Elizabeth Gillies, 'Victorious' Star, On Playing The Bad Girl And Being The Nice Girl» (անգլերեն). Huffington Post. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  7. Patten, Dominic (2014 թ․ հունիսի 30). «FX Orders Denis Leary's 'Sex&Drugs&Rock&Roll' To Series». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  8. Wagmeister, Elizabeth (2017 թ․ փետրվարի 10). «CW's 'Dynasty' Reboot Casts Elizabeth Gillies in Starring Role (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  9. «Grande's 'thank u, next' bests Adele to fastest 100 million views». Reuters. 2018 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Գիլիս» հոդվածին։