Զիգմար Գաբրիել (գերմ.՝ Sigmar Gabriel, սեպտեմբերի 12, 1959(1959-09-12)[1][2][3], Գոսլար, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 2013 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2017 թվականի հունվարի 27-ը եղել է Գերմանիայի փոխկանցլերը, իսկ 2017 թվականի հունվարի 27-ից հանդիսանում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։ Ներքին Սակսոնիայի վարչապետ (1999-2003): Գերմանիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար (2005-2009): Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ (2009 թվականի նոյեմբերի 13-ից)։ Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի նախարար (2013-2017)։

Զիգմար Գաբրիել
գերմ.՝ Sigmar Gabriel
 
Կուսակցություն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Գյոթինգենի համալսարան (1987) և Ռատսգիմնազիա Գոսլարա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ոչ գեղարվեստական գրող, ժամանակավոր կարիերայի զինծառայող և դպրոցի դասատու
Դավանանք Գերմանիայի ավետարանչական եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 12, 1959(1959-09-12)[1][2][3] (64 տարեկան)
Ծննդավայր Գոսլար, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն  Գերմանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Sigmar Hartmut Gabriel
 
Կայք՝ sigmar-gabriel.de
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Զիգմարի ծնողները բաժանվել են երբ նա երեք տարեկան էր։ Նրա մայրը եղել է բուժքույր, իսկ հայրը՝ համայնքային ծառայող։ Գոսլարի գիմնազիան ավարտելուց հետո Զիգմարը մեկնել է զինվորական ծառայության։ 1988 թվականին «գերմաներենի, քաղաքականության և հասարակագիտության ուսուցչի» որակավորումով ավարտել է Գյոթինգենի համալսարանը։ 1989-1990 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Գոսլարի ազգային դպրոցում։

1976-1989 թվականներին Զիգմար Գաբրիելը աշխատել է «Գերմանիայի սոցիալիստ երիտասարդներ՝ Բազե» երտիասարդական կազմակերպությունում (գերմ.՝ Sozialistische Jugend Deutschlands — Die Falken)[5]: Շուտով Զիգմարը դառնում է կազմակերպության Գոսլարի շրջանային բաժանմունքի ղեկավարը, իսկ հետո Բրաունշվայգի բաժանմունքի ղեկավարը։ Բրաունշվայգյան բաժանմունքը կապված էր կազմակերպության մարքսիստական թևի հետ։ 1987-1998 թվականներին Գաբրիելը եղել է Գոսլարի շրջանային օրենսդիր ժողովի անդամ։ 1991-1999 թվականներին զբաղեցրել է նույն ժողովի նախագահի պաշտոնը։ 1990-2005 թվականներին ընտրվել է լանդտագի պատգամավոր։ 1997 թվականին զբաղեցրել է լանդտագի նախագահի տեղակալի պաշտոնը։ 1998-1999 և 2003-2005 թվականներին գլխավորել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության լանդտագը։ 2005 և 2009 թվականներին Զիգմար Գաբրիելը ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր[6]։

1999 թվականի դեկտեմբերի 15-ին Ներքին Սակսոնիայի վարչապետի թոշակի անցնելուց հետո Զիգմարը զբաղեցրել է այդ պաշտոնը։ 2003 թվականի փետրվարի 2-ին Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պարտվում է Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակությանը և Զիգմարը անցնում է թոշակի։ 2003-2005 թվականներին Գաբրիելը մտնում է սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահություն և միաժամանակ հանդիսանում Ներքին Սակսոնիայում կուսակցության բաժանմունքի ղեկավար։ 2005-2009 թվականներին նա Անգելա Մերկելի կառավարությունում զբաղեցրել է Գերմանիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարի պաշտոնը։ 2009 թվականի բունդեսթագի ընտրություններին սոցիալ-դեմոկրատների պարտությունից հետո կուսակցության նախագահ Ֆրանց Մյունտեֆերինգը անցավ թոշակի։ 2009 թվականի նոյեմբերի 13-ին Դրեզդենում կուսակցության համագումարի ժամանակ նոր նախագահ ընտրվեց Զիգմար Գաբրիելը հավաքելով համագումարի մասնակիցների 94,2 % ձայները։ 2013 թվականին նորից մտավ կառավարություն այս անգամ որպես փոխկանցլեր և միաժամանակ նաև տնտեսության և էներգետիկայի նախարար։

2017 թվականի հունվարի 27-ին նշանակվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար այդ պաշտոնում փոխարինելով Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերին

Նրա կինը ատամնաբույժ է, որի հետ նա պահում է իր առաջին ամուսնությունից ունեցած դստերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #124311903 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Одна из двух крупнейших молодёжных организаций Социал-демократической партии Германии. Вторая называется — «JUSOS»
  6. Избирательный округ Зальцгиттер-Вольфенбюттель включает в себя довольно крупный город Зальцгиттер, район Вольфенбюттель и несколько населённых пунктов района Гослар: община Либенбург, город Зезен и управление Луттер-ам-Баренберге.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիգմար Գաբրիել» հոդվածին։