Երեմիա Արծրունի

հայ պետական հասարակական գործիչ, գեներալ-մայոր (1861 թվականից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին։

Երեմիա Գևորգի Արծրունի (1804[1], Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1877[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), հայ պետական հասարակական գործիչ, գեներալ-մայոր (1861 թվականից)։

Երեմիա Արծրունի
Ծնվել է1804[1]
ԾննդավայրՎան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է1877[1]
Մահվան վայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունպետական գործիչ և ռազմական գործիչ
ԱմուսինԱգրիպինա Նազարյանց-Արծրունի
Ծնողներհայր՝ Գևորգ Արծրունի[1]
Զբաղեցրած պաշտոններԹբիլիսիի քաղաքապետ
ԵրեխաներԳրիգոր Արծրունի, Անդրեաս Արծրունի[2] և Սարգիս Երեմիայի Արծրունի

Գևորգ Արծրունու որդին, Գրիգոր և Անդրեաս Արծրունիների հայրը։

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Թիֆլիսի ազնվականական դպրոցում, ապա Պետերբուրգի ռազմական ուսումնարանում։ Որպես սպա մասնակցել է 1826-1828 թվականների ռուս-պարսկական և 1828-1929 թվականների ռուս-թուրքական պատերազմներին։ 1830-ական թվականների վերջերին ստացել է գնդապետի աստիճան և նշանակվել Կովկասյան բանակի գլխավոր ինտենդանտ։

1840-ական թվականների սկզբին թողել է զինծառայությունը և բնակություն հաստատել Մոսկվայում։ 1841 թվականին ամուսանցել է իշխան Դավիթ Նազարյանի դստեր՝ Ագրիպինայի հետ, ում հետ ունեցել են 8 զավակ՝ 3 աղջիկ ու 5 տղա։ Որդիներից մեկը եղել է մեծ հրապարակախոս Գրիգոր Արծրունին։ Դուստրերից մեկը ամուսնացել է Քութաիսիի փոխնահանգաետ գերմանացի Ֆոն Բրուգենի հետ[3]։

1857 թվականին տեղափոխվել է Թիֆլիս։ 1860 թվականին նորից անցել է զինծառայության, որից վերջնականապես հրաժարվել է 1864 թվականին։ Եղել է Թիֆլիսի առաջին քաղաքագլուխը (1867)։ Երեմիա Արծրունին գործուն մասնակցություն է բերել Թիֆլիսի հայերի հասարակական-մշակութային կյանքին, զբաղվել է դպրոցական-կրթական հարցերով։ 1872 թվականին հրատարակել է «Խնդիր երկաթէ ճանապարհի վերա դեպ ի Հնդկաստան» գրքույկը (հայերեն և ռուսերեն), որտեղ արծարծել է Անդրկովկասից (Պարսկաստանի վրայով) Հնդկաստան տանող երկաթգծի կառուցման գաղափարը։

Երեմիա Արծրունին մտերիմ է եղել Միքայել Նալբանդյանի հետ։ Մեծ աջակցություն է ունեցել Վարագա դպրոցի կյանքում, ինչպես նաև արևմտահայության վիճակը բարելավելու գործում[3]։

Կյանքի վերջին տարիներին զբաղվում էր ընթերցանությամբ ու գրի էր առնում իր «Զինվորական հուշեր» գիրքը, որը սակայն մնում է անավարտ իր մահվան պատճառով։ 1877 թվականին Երեմիա Արծրունին մահանում է ու թաղվում Թիֆլիսի Վերայի գերեզմանատանը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. BettelheimB. — Vol. 3. — S. 325.
  3. 3,0 3,1 3,2 «ԳԵՐՄԱՆԻՈՅ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ.- ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ԱՐԾՐՈՒՆԵԱՑ ՊԱՅԾԱՌԱՆՈՒՆ ՏՈՀՄԻ ՇԱՌԱՒԻՂԸ՝ ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՐ ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ (1845 – 1892) | Hairenik Weekly Newspaper». hairenikweekly.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեմիա Արծրունի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 74