Գաբրիել Պալետտա

իտալացի ֆուտբոլիստ

Գաբրիել Պալետտա (իտալ.՝ Gabriel Paletta, փետրվարի 15, 1986(1986-02-15)[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա), Արգենտինայում ծնված իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։

Գաբրիել Պալետտա
Gabriel Paletta
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Gabriel Alejandro Paletta
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 15, 1986(1986-02-15)[1][2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 187 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 29
Պատանեկան կարիերա
2002-2005 Արգենտինա Բանֆիլդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2005-2006 Արգենտինա Բանֆիլդ 42 (5)
2006-2007 Անգլիա Լիվերպուլ 3 (0)
2007-2010 Արգենտինա Բոկա Խունիորս 59 (5)
2010-2015 Իտալիա Պարմա 131 (6)
2015-ներկա Իտալիա Միլան 44 (2)
2015-2016   Իտալիա Ատալանտա 23 (1)
Ազգային հավաքական
2005 Արգենտինա Արգենտինա Մ20 7 (0)
2014 Իտալիա Իտալիա 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 29-ի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 5-ի, 2017

Ակումբային կարիերա խմբագրել

Պալետտան արգենտինական Բանֆիլդի ակադեմիայի սան է։ Բանֆիլդի առաջին թիմում սկսել է հանդես գալ 2005 թվականին։

Լիվերպուլ խմբագրել

2006 թվականի հուլիսի 4-ին Պալետտան 4 տարվա պայմանագիր կնքեց անգլիական Լիվերպուլի հետ[5]՝ դառնալով երկրորդ արգենտինացի ֆուտբոլիստը, ով խաղացել է մերսիսայդական ակումբի կազմում[6][7]։ Իր դեբյուտը նշել է Ռեքսհեմի դեմ մինչմրցաշրջանային ընկերական խաղում[8]։ Իր առաջին գոլը խփել է 2006 թվականի հոկտեմբերի 25-ին՝ 2006-2007 մրցաշրջանի Ֆուտբոլային Լիգայի գավաթի երրորդ ռաունդի Ռեդինգի դեմ խաղում[9]։ Պրեմիեր Լիգայում դեբյուտը նշեց դեկտեմբերի 2-ին՝ Ուիգան Ատլետիկի դեմ խաղում[10]։ Բացի այս խաղից Պալետտան անցկացրեց ևս 2 խաղ Պրեմիեր Լիգայում Լիվերպուլի կազմում։

Չեմպիոնների Լիգայում իր դեբյուտը Պալետտան նշեց 2006 թվականի դեկտեմբերի 5-ին՝ խմբային փուլի Գալատասարայի դեմ խաղում[11]։ 2006-2007 մրցաշրջանում արգենտինացին անցկացրեց ընդամենը 8 խաղ բոլոր մրցաշարերում, ինչից հետո հաղորդվեց, որ հուլիսի 9-ին նա 1 տարվա վարձավճարով կտեղափոխվի իսպանական Լևանտե[12]։ Չնայած Լիվերպուլի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հաստատեց Պալետտայի տրանսֆերը՝ այն չկայացավ։

Բոկա Խունիորս խմբագրել

2007 թվականի օգոստոսի 26-ին տեղափոխվեց Բոկա Խունիորս[13][14]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 29-ին` Ինդեպենդիենտեի դեմ խաղում[15]։ Սեպտեմբերի 23-ին՝ Խիմնասիա Խուխույի եմ խաղում Պալետտան խփեց իր առաջին գոլը Բոկա Խունիորսի կազմում[16]։ Հոկտեմբերի 7-ին նա մասնակցեց իր առաջին Սուպերկլասիկոյին, որն ավարտվեց Ռիվեր Փլեյթի հաղթանակով 2-0 հաշվով[17]։ Պալետտան նաև մասնակցեց 2007 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը, որի եզրափակչում Բոկա Խունիորսը 4-2 հաշվով պարտվեց Միլանին[18][19]։ Իր առաջին խաղը Լիբերտադորեսի գավաթում անցկացրեց փետրվարի 20-ին՝ Մարակայբոյի դեմ խաղում[20]։

2008 թվականի նոյեմբերի 9-ին՝ Արսենալ Սարանդիի դեմ խաղում Պալետտան ստացավ խաչադիր կապանների վնասվածք և բաց թողեց 6 ամիս։ Արգենտինացին դաշտ վերադարձավ 2009 թվականի մայիսի 17-ին՝ Արսենալ Սարանդիի դեմ խաղում[21]։ 1 շաբաթ անց՝ մայիսի 24-ին՝ Վելես Սարսֆիլդի դեմ խաղում Պալետտան ձգեց կոճը և փոխարինվեց խաղի 15-րդ րոպեին[22]։

2009 թվականին հայտնի դարձավ, որ Պալետտայի տրանսֆերով հետաքրքրվում են իտալական Պալերմոն և հունական Պանատինաիկոսը[23][24]։ Իր վերջին հանդիպումը Բոկա Խունիորսի կազմում անցկացրեց 2010 թվականի մայիսի 14-ին՝ իր նախկին ակումբ Բանֆիլդի դեմ խաղում։ Այս խաղում նա դարձավ ինքնագոլի հեղինակ[25]։

Պարմա խմբագրել

2010 թվականի հուլիսի 6-ին Պալետտան տեղափոխվեց Սերիա A-ում հանդես եկող Պարմա[26]։ 2012 թվականի օգոստոսին արգենտինացին 3 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2017 թվականը։ Պարմայի կազմում անցկացրեց 5 մրցաշրջան՝ մասնակցելով 131 խաղի և դառնալով 6 գոլի հեղինակ։

Միլան խմբագրել

2015 թվականի փետրվարի 2-ին Պալետտան միացավ Միլանին 3.5 միլիոն եվրոյի դիմաց[27]։ Նա կնքեց 3.5 տարվա պայմանագիր[28]։

Այնուամենայնիվ, Պալետտան չկարողացավ ամրապնդվել թիմում և 2015 թվականի օգոստոսի 27-ին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ատալանտա[29]։ Վարձավճարից վերադարձավ 2016 թվականի հունիսին և նոր մարզիչ Վինչենցո Մոնտելլայի գլխավորությամբ կարողացավ դառնալ Միլանի հիմնական կազմի խաղացող։

Միջազգային կարիերա խմբագրել

2005 թվականին Պալետտան Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Այդ հավաքականում նա խաղում էր Լիոնել Մեսսիի և Սերխիո Ագուերոյի հետ, և անցկացրեց առաջնության բոլոր 7 խաղերը, իսկ Արգենտինան հաղթեց գավաթը[30]։

Պալետտայի նախնիները Իտալիայի Կրոտոնե գավառի Սավելի կոմունայից էին, ինչի հետևանքով Պալետտան իրավասու էր խաղալ նաև Իտալիայի հավաքականի կազմում[31][32]։ 2014 թվականի մարտին նա հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական՝ Իսպանիայի դեմ ընկերական խաղի համար[33]։ Իր դեբյուտը հավաքականի կազմում նշեց մարտի 5-ին՝ Իսպանիայի դեմ խաղում[34]։

2014 թվականի հունիսի 1-ին Պալետտան հայտավորվեց Իտալիայի հավաքական՝ 2014 թվականի Աշխարհի առաջնության համար։ Առաջնությունում իր դեբյուտը նշեց հունիսի 14-ին՝ Անգլիայի դեմ խաղում[35][36]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2017 թվականի մայիսի 29-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բանֆիլդ 2005–06 Պրիմերա Դիվիզիոն ? ? 0 0 ? ?
Ընդհանուր 42 5 0 0 42 5
Լիվերպուլ 2006–07 Պրեմիեր Լիգա 3 0 0 0 3 1 2 0 8 1
Ընդհանուր 3 0 0 0 3 1 2 0 8 1
Բոկա Խունիորս 2007–08 Պրիմերա Դիվիզիոն 21 4 7 1 2 0 30 5
2008–09 16 0 0 0 2 0 18 0
2009–10 22 1 2 0 0 0 24 1
Ընդհանուր 59 5 9 1 4 0 72 6
Պարմա 2010–11 Սերիա A 27 0 1 0 28 0
2011–12 33 4 2 0 35 4
2012–13 35 1 1 0 36 1
2013–14 21 0 2 0 23 0
2014–15 7 0 2 1 9 1
Ընդհանուր 123 5 8 1 131 6
Միլան 2014–15 Սերիա A 14 0 0 0 14 0
2016–17 30 2 1 0 1 0 32 2
Ընդհանուր 44 2 1 0 1 0 46 2
Ատալանտա 2015–16 Սերիա A 24 1 0 0 24 1
Ընդհանուր 24 1 0 0 24 1
Կարիերայի ընդհանուր 288 17 9 1 3 1 11 1 5 0 316 20

Միջազգային խմբագրել

2017 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2014 3 0
Ընդհանուր 3 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Բոկա Խունիորս խմբագրել
Միլան խմբագրել

Անհատական խմբագրել

Արգենտինա (մինչև 20) խմբագրել
  • Աշխարհի երիտասարդական առաջնություն. 2005[41]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Italy - G. Paletta - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Liverpool sign Paletta - World Soccer». World Soccer (ամերիկյան անգլերեն). 2006 թ․ փետրվարի 14. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  6. «BBC SPORT | Football | Tim Vickery column». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  7. LFChistory.net. «Who is Gabriel Paletta? - The lowdown on Liverpool's new Argentine defender - LFChistory - Stats galore for Liverpool FC!». www.lfchistory.net. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  8. «Wrexham Vs Liverpool 2006-7-15 00:00:00». Liverpool FC. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  9. «BBC SPORT | Football | League Cup | Liverpool 4-3 Reading». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  10. «BBC SPORT | Football | Premiership | Wigan 0-4 Liverpool». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  11. «Galatasaray vs. Liverpool - Football Match Line-Ups - December 5, 2006 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  12. «Levante look to loan Paletta». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  13. «Liverpool sell Paletta to Boca Juniors - Tribal Football». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  14. «Reds allow Paletta to go home with Boca Juniors». The Independent (բրիտանական անգլերեն). 2007 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  15. «Independiente 2 - Boca Juniors 3 - Torneo Apertura 2007 - Historia de Boca Juniors». www.historiadeboca.com.ar (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  16. «CA Boca Juniors v Gimnasia y Esgrima de Jujuy Live Commentary & Result, 23/09/2007, Primera División | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  17. «River Plate vs. Boca Juniors - 7 October 2007 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  18. 18,0 18,1 FIFA.com. «FIFA Club World Cup Japan 2007 - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  19. 19,0 19,1 «Milan vs. Boca Juniors - 16 December 2007 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  20. «UA Maracaibo vs. Boca Juniors - 21 February 2008 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  21. «Arsenal de Sarandí v CA Boca Juniors Live Commentary & Result, 09/11/2008, Primera División | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  22. «Vélez Sarsfield vs. Boca Juniors - 24 May 2009 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  23. «Gabriel Paletta Move From Boca Juniors To Palermo Collapses - Goal.com». Goal.com (անգլերեն). 2009 թ․ հուլիսի 28. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  24. «Panathinaikos Chase Boca Juniors Defender Gabriel Paletta - Report - Goal.com». Goal.com (անգլերեն). 2009 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  25. «Banfield vs. Boca Juniors - 15 May 2010 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  26. «OFFICIAL: Parma Sign Gabriel Alejandro Paletta From Boca Juniors - Goal.com». Goal.com (անգլերեն). 2010 թ․ հուլիսի 6. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  27. «Gabriel Paletta: Italy defender joins AC Milan from Parma». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ փետրվարի 2. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  28. Jones, Matt. «Gabriel Paletta to AC Milan: Latest Transfer Details, Reaction and More». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  29. «Official: Paletta joins Atalanta | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  30. FIFA.com. «FIFA World Youth Championship Netherlands 2005 - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  31. «Paletta, l'ultimo degli oriundi "Il desiderio del mio bisnonno"». Repubblica.it (իտալերեն). 2014 թ․ մարտի 1. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  32. «L'azzurro più cercato in rete del 2014?, Gabriel Paletta stacca tutti». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  33. «New Italy faces for Spain friendly | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  34. «Spain - Italy 1:0». www.flashscore.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  35. «World Cup: England 1-2 Italy». BBC Sport (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  36. FIFA.com. «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - England-Italy - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  37. «Arsenal vs. Boca Juniors - 14 August 2008 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  38. «Boca Juniors vs. Arsenal - 28 August 2008 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  39. «Boca Juniors scrape to victory in Argentine Apertura league». France 24 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  40. «AC Milan beat Juventus to win Italian Super Cup». www.aljazeera.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  41. FIFA.com. «FIFA World Youth Championship Netherlands 2005 - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Պալետտա» հոդվածին։