«Բորնի գերակշռություն» (անգլ.՝ The Bourne Supremacy), 2004 թվականի գեղարվեստական ֆիլմ։ Ֆիլմի սցենարը գրվել է Ռոբերտ Լադլեմի համանուն գրքի հիման վրա։ Ֆիլմը նախկին կենտրոնական հետախուզական վարչության անդամ, պրոֆեսիոնալ մարդասպանի մասին է, ով կորցնում է իր հիշողությունը։ 2007 թվականին դուրս է գալիս երրորդ մասը՝ «Բորնի ուլտիմատում», 2012 թվականին չորրորդ մասը՝ «Բորնի էվոլյուցիա», իսկ 2016 թվականը կինոյումին լույս է տեսնում պատմության հինգերորդ և եզրափակիչ մասը, որը ստանում է «Ջեյսոն Բորն»։

Բորնի գերակշռությունը
անգլ.՝ The Bourne Supremacy
Երկիր ԱՄՆ
 Գերմանիա
Ժանրմարտաֆիլմ թրիլեր, լրտեսական ֆիլմ, մարտաֆիլմ, վեպի էկրանավորում և թրիլեր
ՀիմքԲորնի գերազանցությունը
Թվականհուլիսի 15, 2004, հոկտեմբերի 21, 2004[1], հուլիսի 23, 2004[2] և 2004
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓոլ Գրինգրաս[3][4][5][…]
ՊրոդյուսերՖրենկ Մարշալ[3] և Պատրիկ Քրոուլի[3]
Սցենարի հեղինակԹոնի Գիլրոյ[5]
ԴերակատարներՖրանկա Պոտենտե[3][5][6][…], Բրայան Քոքս[3][5][6][…], Ջուլիա Սթայլզ[3][5][6][…], Կառլ Ուրբան[3][5], Կապրիէլ Մենն[3][5], Ջոան Ալեն[3][5][7], Մարտոն Չոկաշ[3], Միշել Մոնագան[3], Կարել Ռոդեն[3], Թոմաս Արանա[3], Օքսանա Ակինշինա[3], Մեթ Դեյմոն[3][4][5][…], Քրիս Քուփեր[8], Կլաուդիո Մանիսկալկո[8], Եվգենի Սիտոչին[8], Սեմ Բրաուն[8], Թոմ Գելոփ[3], Էթան Սենդլեր[3], Ջոն Բեդֆորդ Լլոյդ[3], Մարինա Ուեյս[3], Թիմ Գրիֆին[3], Շոն Սմիթ[3], Մաքսիմ Կովալևսկի[3], Պատրիկ Քրոուլի[3], Ջոն Քոլին Բարքլեյ[3], Շեյն Սինուտկո[3], Բառնաբի Սմիթ[3], Դոմինիկ Շիու[3], Վանյա Մուես[3], Ալեքսեյ Շմարինով[3], Ստիվեն Վուլֆ-Շյոնբուրգ[3], Օլով Լյուդվիգ[3], Քեշավ Նադկառնի[3], Վիոլետա Գրաֆին Տառնովսկա Բրոներ[3], Ալեքսեյ Մեդվեդև[3], Ալեքսանդր Դուբինա[3], Ալեքսանդր Բոև[3], Մանֆրեդ Ուիթ[3], Ալեքսեյ Տրոցենկո[3], Վիկտորյա Ունիկել[3], Օկսանա Սեմյոնովա[3], Վիտալի Աբդուլով[3], Դիրք Շեդոն[3], Իվան Շվեդոֆ[3], Դենիս Բուրգազլիև[3] և Նիկ Ուայլդեր[3]
ՕպերատորՕլիվեր Վուդ[3]
ԵրաժշտությունՋոն Փաուել[3]
ՄոնտաժՌիկ Փիրսոն[3] և Քրիստոֆեր Ռաուս[3]
Պատմվածքի վայրՆեապոլ, Նյու Յորք, Մոսկվա, Բեռլին, Ամստերդամ, Գոա, Ջորջ Բուշի անվան Հետախուզական կենտրոն և Մյունխեն
Նկարահանման վայրԱմստերդամ, Նյու Յորք, Բեռլին, Վեսթին Գրանդ Բեռլին, Մոսկվա, Tiergarten Spreebogen Tunnel?, Փալոլեմ Բիչ, Ռուսաստան և Ալեքսանդրպլաց
ԿինոընկերությունUniversal Studios[9] և The Kennedy/Marshall Company
Տևողություն108 րոպե
Բյուջե75 000 000 $
Շահույթ290 835 269 $[10] և 176 241 941 $[10]
ՆախորդԲորնի նույնականացումը
ՀաջորդԲորնի վերջնագիրը
Պաշտոնական կայքէջ

Համաշխարհային առաջին ցուցադրումը կայացել է 2004 թվականի հուլիսի 16-ին։

Սյուժե խմբագրել

Առաջին ֆիլմի իրադարձություններից անցել է մոտ երեք տարի։ Ջեյսոն Բորնը իր սիրելի Մարիայի հետ ապրում են Հնդկաստանի Գոա նահանգում։ Բորնին շարունակում են հետապնդել բեռլինի հյուրանոցում կատարված սպանության հիշողությունները։

Այդ ժամանակ Բեռլինում օպերացիա է անցկացնում կենտրոնական հետախուզական վարչությունը։ Պամելա Լենդին ցանկանում է երեք միլիոն դոլարի դիմաց ձեռք բերել այսպես կոչված «Նեսկիի ֆայլեր»-ը, որոնք պետք է լուսաբանեին վարչությունից քսան միլիոն դոլարի գողությունը, որը կայացել էր մի քանի տարի առաջ։ Ռուս քաղաքական գործիչ Նեսկին պետք է հայտարարեր գողի անունը, սակայն նա սպանվեց բեռլինի հյուրանոցում իր կնոջ կողմից։ Այս օպերացիան նույնպես ձախողվում է։ Ռուս վարձու մարդասպան Կիրիլը սպանում է վարչության աշխատակցին և վաճառողին, գողանում է փաստաթղթերը գումարի հետ։ Նրան վարձել էր ռուս մեծահարուստ Յուրի Գրետկովը։ Վերջացնելով իր աշխատանքը Կիրիլը նրան օգնող պայթուցիկ սարքի վրա թողնում է Բորնի մատնահետքերը։

Ժամանելով Գոա՝ Կիրիլր փորձում է սպանել Բորնին։ Բորնը նկատում է օտարին և կարողանում է ճիշտ ժամանակին հեռանալ, սակայն Կիրիլը հասցնում է սպանել նրա սիրելիին՝ երիտասարդ Մարիային։ Կիրիլը իր հերթին վստահ էր, որ սպանել է Բորնին և կատարել պատվերը։ Բորնը ողևորվում է Նեապոլ, հասկանալու համար, թե ինչու է ԿՀՎ-ն կրկին հետապնդում իրեն։

Լենդին հայտնաբերում է, որ պայթուցիկ սարքի վրա թողնված մատնահետքերը համընկնում են «Թրեդսթոուն» նախագծի գործակալներից մեկի մատնահետքերի հետ։ Նա թույլատվություն է ստանում օգտվել համակարգի տվյալներից։ Նախագծի կառավարիչ Վարդ Էբբոտը և Լենդին ուղևորվում են Բեռլին։

Նեապոլ ժամանելուն պես Բորնին ձերբակալում են։ Ամերիկայի դեսպանատան աշխատակցի հետ հարցաքննության ժամանակ Բորնը հարցակվում է նրա վրա և պատճենում է նրա SIM-քարտը։ Նա լսում աշխատակցի խոսակցությունը Լենդիի հետ և իմանում է, որ նա ցանկում է գտնել Բորնին, որը կասկածվում է մի քանի սպանության մեջ, որոնք կատարվել էին վերջերս Բեռլինում։ Մյունխենում Բորնը գտնում է «Թրեդսթոուն» նախագծի նախկին գործակալ Յառդաին, որպեսզի հասկանա, ով և ինչու է նրան հետևում։ Յառդան նրան ասում է, որ նախագիծը փակված է։ Բորնը հանգամանքների բերումով սպանում է Յառդային։

Բեռլինում Լենդին և Էբբոտը հրավիրում են Նիկի Պերսոնսին, որը «Թրեդսթոուն» նախագծում պատասխանատու էր գործակալների առողջության և սպասարկման համարմ։ Բորնը հետևում է Լեդիին՝ վստահ լինել, որ հենց նա է կազմակերպել Գաոյի ահաբեկչությունը։ Նա ԿՀՎ-ից կարողանում է հանդիպում կորզել Նիկիի հետ։ Նա հարցուփորց է անում «Թրեդսթոուն» նախագծի և նրա հանդեպ հետապնդումների մասին։ Նիկին նրան կասկածում են Բեռլինում կատարվող ծրագրի խափանման մեջ։ Բորնը մտածում է որը, խոսքը նրա առաջին առաջադրանքի մասին է՝ «Բռեկեր» հյուրանոցում Նեսկիի սպանության։ Նիկին ասում է, որ նրա առաջին առաջադրանքը Ժենեֆայում էր, և նա ոչինչ չգիտի Բեռլինում կատարված սպանության մասին։ Լենդին լսում է այդ խոսակցությունը և սկսում է մտածել, որ Բորնը անմեղ է։

Բորնը վերադառնում է «Բռեկեր» հյուրանոց և հիշում է իր առաջին առաջադրանքը։ Նա էր սպանել Նեսկի ամուսիններին և դրել զենքը քաղաքական գործչի հարսնացուի ձեռքը։ Բորնը գալիս է Էբբոտի մոտ և վերջինս խոստովանում է, որ նա Գրետկովի հետ միասին կապ ունի գումարի գողության մեջ։ Գոայում կատարված սպանությունը նույնպես նա է կազմակերպել։ Բորնը ձայնագրում է Էբբոտի խոստովանությունը և փոխանցում է Լենդիին։ Երբ Լենդին գալիս է նրա սենյակ, Էբբոտը սպանում է ինքն իրեն։

Բորնը ուղևորվում է Մոսկվա, որպեսզի գտնի Նեսկիի դստերը։ Կիրիլը հետապնդում է Բորնին և մեքենաներով հետապնդության ժամանակ սպանվում է։ Յուրի Գրետկովին ձերբակալում են։ Բորնը ժամանում է այն բնկարանը, որտեղ բնակվում է Նեսկիի դուստրը և պատմում է նրան՝ ինչպես են մահացե նրա ծնողները, որից հետո հեռանում է։

Որոշ ժամանակ անց Բորնը զանգահարում է Լենդիին, որը գտնվում էր Նյու Յորքում։ Նա շնորհակալություն է հայտնում ձայնագրության համար և ներկայացնում է իր իրական անունը ու ծննդյան թվականը։

Դերակատարներ խմբագրել

  • Matt Damon - Ջեյսոն Բորն
  • Franka Potente - Մարիա
  • Brian Cox - Վարդ Աբբոտ
  • Julia Stiles - Նիկի
  • Karl Urban - Կիրիլ
  • Gabriel Mann - Դեննի Զոռն
  • Joan Allen - Լենդի Պամելա
  • Marton Csokas - Ջարդա
  • Karel Roden - Յուրի Գրետկով
  • Tomas Arana - Մարտին Մարշալ
  • Tom Gallop - Թոմ Քրոնին
  • Tim Griffin - Ջոն Նեվիս
  • Michelle Monaghan - Քիմ
  • Ethan Sandler - Կուռտ
  • John Bedford Lloyd - Թեդի
  • Oksana Akinshina - Իրենա Նեսկի

Ֆիլմի հեղինակներ խմբագրել

Երաժշտություն խմբագրել

Բոլոր երգերի հեղինակն է՝ Ջոն Պաուել (ավարտական թեմա — հեղինակ և կատարող Moby

# Անվանում Տևողություն
1. «Goa»    
2. «The Drop»    
3. «Funeral Pyre»    
4. «Gathering Data»    
5. «Nach Deutschland»    
6. «To The Roof»    
7. «New Memories»    
8. «Berlin Foot Chase»    
9. «Alexander Platz / Abbotts Confesse»    
10. «Moscow Wind Up»    
11. «Bim Bam Smash»    
12. «Atonement»    
13. «Extreme Ways»    

Նկարահանումներ խմբագրել

  • 2005 թվականին մոսկովյան փողոցներում անցկացվող հետապնդման դրվագը ստացել է Տավրուս(անգլ.՝ Taurus World Stunt Awards) մրցանակը, «Լավագույն մեքենա» (անգլ.՝ Best Vehicle) նոմինացիայում։
  • Բորնի Մոսկվա ժամանելու դրվագը նկարահանվել է Կիևի կայարանում, սակայն Բեռլինից եկող գնացքները գալիս են Բելոռուսյան կայարան.[11][12][13]:

Կինոկրիտիկա և դրամական հավաքներ խմբագրել

Ֆիլմը դրական գնահատական է ստացել կինոկրիտիկների կողմից. նրա վարկանիշը Rotten Tomatoes կայքում կազմում է 81%[14]։

Ֆիլմը հաջողություններ ունի նաև ֆինանսական գծով։ 75 միլիոն բյուջեի առկայությամբ այն հավաքում է 289 միլիոն դոլար[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 3,41 3,42 3,43 3,44 3,45 3,46 3,47 3,48 http://www.imdb.com/title/tt0372183/
  4. 4,0 4,1 https://www.filmaffinity.com/en/film517569.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 https://www.siamzone.com/movie/m/2261
  6. 6,0 6,1 6,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=53335.html
  7. http://www.metacritic.com/movie/the-bourne-supremacy
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://www.imdb.com/title/tt0372183/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  9. http://stopklatka.pl/film/krucjata-bournea
  10. 10,0 10,1 Box Office Mojo — 1999.
  11. "Picking Up the Thread". Production notes Արխիվացված 2010-09-14 Wayback Machine. The Bourne Supremacy (2004). Retrieved 2010-07-16.
  12. "Setting Bourne's World". Production notes Արխիվացված 2010-09-14 Wayback Machine. The Bourne Supremacy (2004). Retrieved 2010-07-16.
  13. "'The Bourne Supremacy' Production Notes". MadeinAtlantis.com. Retrieved 2011-11-09.
  14. «The Bourne Supremacy (2004)». Rotten Tomatoes.
  15. «The Bourne Supremacy (2004)». Box Office Mojo.

Արտաքին հղումներ խմբագրել