Գաբրիել Ուիլհոիտ Ամիս Միք[2] (անգլ.՝ Gabriel Wilhoit Amis Mick, մայիսի 14, 1972(1972-05-14)[1], Middlebury, Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկյան դերասան և նախկին ֆոտոմոդել, որն առավել հայտնի է «Վրեժը» հեռուստասերիալում խաղացած Նոլան Ռոսս կերպարով։

Գաբրիել Ման
Ծնվել էմայիսի 14, 1972(1972-05-14)[1] (51 տարեկան)
ԾննդավայրMiddlebury, Վերմոնտ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, մոդել, հեռուստատեսային դերասան և կինոդերասան

Կյանք և կարիերա խմբագրել

Գաբրիել Մանը իր կարիերան սկսել է որպես որակյալ մոդել և ավարտել է Նյու-Յորքի թատերական դպրոցը[3]։ 90-ականների կեսերին երկրորդական դերերով սկսել է նկարահանվել տարբեր անկախ ֆիլմերում։ 2000-ականների սկզբին խաղացել է այնպիսի հոլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Դեյվիդ Գեյլի կյանքը» և «Բորնի գերակշռությունը», բայց առավել վառ դերեր ունեցել է անկախ ֆիլմերում։ Հեռաուստատեսությամբ նա կրկնվող դերեր է ունեցել «Խելագարները» և «Լեգենդ փնտրողի մասին» սերիալներում։

2011 թվականից սկսած Մանը խաղացել է «Վրեժը» սերիալի գլխավոր դերերից մեկը՝ Մեդելին Սթոուի և Էմիլի ՎանՔեմփի հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1995 ֆ Սթոունվոլ Stonewall Խռովարար
1996 ֆ Ես կրակել եմ Էնդի Ուարհոլին I Shot Andy Warhol Խելացի տղա
1996 ֆ Կրակե հունձք Harvest of Fire Ջոն Բիլեր
1997 ս Շտապ օգնություն ER Կարլ Թվոմի
1998 ֆ Ինչպես կազմակերպել ամենադաժան ամիսը How to Make the Cruelest Month Լեոնարդ Քրեյն
1998 ֆ Բարձր արվեստ High Art Ջեյմս
1998 ֆ Մեծ հույսեր Great Expectations Օուեն
1998 ֆ Կլաուդինի վերադարձը Claudine's Return Քեննեթ
1999 ս Երևակայությունների կղզի Fantasy Island Սիբիլ Համմոնդ
1999 ֆ Թափուր տեղ չկա No Vacancy Մայքլ
1999 ֆ Առաջին սեր Outside Providence Ջեք Ուիլեր
2000 ս Քո կյանքի ժամանակը Time of Your Life Իթան
2000 ֆ Չերրի Ֆոլսի սպանությունը Cherry Falls Քեննի Ասկոթ
2001 ֆ Արևից այն կողմ Things Behind the Sun Օուեն
2001 ֆ Ջոսին և կատվիկները Josie and the Pussycats Ալան Մ.
2001 ֆ Ամառային խաղեր Summer Catch Օգգի Մալիգան
2001 ֆ Մարտահրավեր New Port South Ուիլսոն
2001 ֆ Բուֆալոյի զինվորները Buffalo Soldiers առաջին դասարանի շարքային/2-րդ լեյտենանտ Բրայան Նոլլ
2002 ֆ Լքվածը Abandon Հարիսոն Հոբարտ
2002 ս Ջերեմիա Jeremiah Էնդրյու Քինքեյդ
2003 ֆ Դեյվիդ Գեյլի կյանքը The Life of David Gale Զակ Սթեմոնս
2003 ս Դիմակահանդես Carnivàle Հարլան Ստաուբ
2004 ֆ Բորնի գերակշռությունը The Bourne Supremacy Դենի Զորն
2004 ֆ Թմբուկ Drum Յուրգեն Շատեբերգ
2005 ֆ Ավելին, քան սեր A Lot like Love Փիթեր
2005 կոր Մեծ դատարկություն The Big Empty Մտածող մարդ
2008 ֆ Սերն ու Մերին Love and Mary Ջեյք/Բրենտ
2008 ֆ 80 րոպե 80 Minutes Ալեքս Նորթ
2008 ս Խելագարները Mad Men Արթուր Քեյս
2008 ֆ Պաշտպանություն The Coverup Սթյու Փեպեր
2009-2010 ս Լեգենդ փնտրողի մասին Legend of the Seeker Երիտասարդ Զեդիկուս Զուլ Զոլանդեր
2010 ֆ Խելացնոր 9 Psych:9 Կոուլ Հենիգեր
2010 մս Վրիժառուներ. Երկրի հզոր հերոսներ The Avengers: Earth's Mightiest Heroes Բրյուս Բաներ (հնչյունավորող)
2011 ֆ Ծիածանի ցեղը The Rainbow Tribe Միսթր Մյուրեյ
2011-2016 ս Վրեժը Revenge Նոլան Ռոս
2015 ս Լաուրայի գաղտնիքները The Mysteries of Laura Շոն Ալլան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «According to Vermont Births, 1981-2001, and Vermont Birth Records, 1909-2008». Ancestry.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. «Gabriel Mann- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Ման» հոդվածին։