Բանեհ (պարս.՝ بانه), քաղաք Իրանի արևմուտքում՝ Քուրդիստան օսթանում (նահանգում), Բանեհ շեհրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 110 218 մարդ (2016)[1][2]։

Քաղաք
Բանեհ
պարս.՝ بانه
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՔուրդիստան
ՇահրեստանԲանեհ
Մակերես1584,5 կմ²
ԲԾՄ1554±1 մետր
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն110 218 մարդ (2016)[1][2]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0875
Պաշտոնական կայքbanehcity.ir
Բանեհ (Իրան)##
Բանեհ (Իրան)

Քաղաքը գտնվում է Քուրդիստան օսթանի հյուսիս-արևմուտքում` օսթանի վարչական կենտրոն Սանանդաջից մոտ 123 կմ հյուսիս-արևմուտք, Իրաքի հետ սահմանից 16 կմ հեռավորության վրա։ Տեղադրված է լեռնային տեղանքում` ծովի մակարդակից մոտ 1550 մ բարձրության վրա։

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 110 218 մարդ, որոնք կազմում էին 48 488 տնտեսություն[3]։ Բանեհը Քուրդիստան օսթանի բնակչությամբ չորրորդ ամենախոշոր քաղաքն է Սանանդաջից, Սեքեզից և Մերիվանից հետո[4]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում տրված է աղյուսակում ստորև.

Տարի 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 8 617[5] 16 933[6] 40 837[7] 55 433[7] 69 635[8] 85 190[9] 110 218[3]

Բնակիչների ճնշող մեծամասնությունը քրդեր են, ովքեր խոսում են քրդերենի սորանի բարբառով և դավանում են սուննի իսլամ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. «IRAN: Kurdistan» (անգլերեն). City Populations.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. World Gazetteer (անգլ.)
  7. 7,0 7,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 22-ին.
  10. Mohammadirad, Masoud; Anonby, Erik; և այլք:. «Language distribution in Kordestan Province, Iran». Atlas of the languages of Iran (ALI). Geomatics and Cartographic Research Centre, Carleton University.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանեհ» հոդվածին։