Արտավան Գ (մ.թ.ա. 1-ին դար - 38), Պարթևաց արքա 12-ից։ Մոր կողմից՝ Արշակունի։ Նախապես թագավորել է Ատրպատականում։ Պարթևական գահը գրավել է Հռոմի դրածո Վոնոն թագավորին տապալելուց հետո՝ հիմնելով Արշակունիների կրտսեր ճյուղը։ Արտավանը 16 թ.-ին Վոնոնին վտարել է նաև Հայաստանից, որի գահը վերջինս գրավել էր Հռոմի օգնությամբ։ Արտավանը փորձել է Հայաստանի թագավոր հռչակել իր որդի Որոդեսին, սակայն Հռոմը կանխել է նրան և հայկական ավագանու համաձայնությամբ Հայոց թագավո հռչակել Զենոն-Արտաշեսին։ Վերջինիս մահից (34 թ.) հետո, Արտավանը Հայոց թագավոր է կարգել իր որդի Արշակ Ա-ին՝ նպատակ ունենալով Հայաստանի զինակցությամբ Հռոմը դուրս բերել Արևելքից, վերականգնել Աքեմենյան աշխարհակալության սահմանները։ Սակայն 35 թ.-ին Արշակ Ա-ն դավադրաբար սպանվել է և Հռոմի օգնությամբ հայկական գահին տիրել է Միհրդատ Իբերացին։ Հռոմի դրդմամբ պարթևական պետության վրա հարձակվել են վրացական և ալանական ցեղերը։ 36 թ.-ին պարթևական թագավոր է հռչակվել Հռոմի նոր դրածո Տրդատ Գ-ն, որի գահանիս է եղել Արտավանի դեմ ապստամբած Միջագետքի Սելևկիա քաղաքը։ Արտավանը հարկադրված է եղել պարթևական ուժերը Հայաստանից ետ տանել և հոգալ սեփական սահմանների պաշտպանությունը։ Նրան հաջողվել է հաղթել Տրդատ Գ-ին, վերականգնել իռ գահակալական իրավունքները (37 թ.), Ատրպատականի, Միջագետքի, Պարսքի, Ելամի, կառավարումը հանձնել Արշակունիների տան ներկայացուցիչներին, կայունացնել պարթևական պետության վիճակը։

Արտավան Գ
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 1-ին դար
Մահացել է38
ԿրոնԶրադաշտականություն
Մասնագիտությունմիապետ
Ծնողներհայր՝ Darius II of Media Atropatene?
Զբաղեցրած պաշտոններթագավոր
ԵրեխաներՎարդան Ա Պարթև, Gotarzes II of Parthia?, Արշակ Ա և Որոդես Պարթև
 Artabanos II of Parthia Վիքիպահեստում
Արտավան Գ-ի դրամը Էկբատանից
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտավան Գ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 145