Վոնոն Ա (մ.թ.ա. 1-ին դար - 19, Կիլիկիա, Հռոմեական կայսրություն), Հայոց թագավոր մոտ 12-16 թվականներին։ Պարթևաց Հրահատ Դ Արշակունու ավագ որդին։ Պատանի հասակում պատանդ է եղել Հռոմեական կայսրությունում, դաստիարակվել և կրթվել այնտեղ՝ դաոնալով Հռոմի կամակատար։ Որոդես Գ արքայի մահից հետո, 7 թվականին կամ 8-ին հրավիրվել է Պարթևաստանի գահին։ Սակայն գահակալական կռիվներում պարտվելով Արտավան Գ-ի ց՝ ապաստանել է Մեծ Հայքում և Հռոմի միջամտությամբ դրվել Հայոց թափուր գահին։ Վոնոնից դժգոհ հայ ավագանին հարել է Արտավան Գ-ին, որը ձգտում էր իր հակառակորդին հեռացնել նաև Հայաստանից։ Հայ-պարթևական ուժերի դեմ պատերազմելու վտանգից խուսափելու համար, Տիբերիոս կայսրը գահընկեց է արել Վոնոնին։ Ըստ Հովսեպոս Փլավիոսի, հայերը ձերբակալել են Վոնոնին ու հանձնել Ասորիքի հռոմեական կուսակալ Կրետիկոս Սուլանոսին։ Տակիտոսը վկայում է, որ Վոնոնը սպանվել է հռոմեացի զինվորի ձեռքով, երբ փորձել է փախչել կալանքից։

Վանոն Ա
Ծնվել է՝մ.թ.ա. 1-ին դար
Մահացել է՝19
Վախճանի վայրԿիլիկիա, Հռոմեական կայսրություն
ՏոհմՊարթև Արշակունիներ
գերիշխան
ՀայրՀրահատ Դ
ԵրեխաներMeherdates of Parthia?
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոնոն» հոդվածին։