Արթուր Ադսոն (էստ․՝ Artur Adson, փետրվարի 3, 1889(1889-02-03)[1][2][3], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 5, 1977(1977-01-05)[1][2][3], Ստոկհոլմ, Շվեդիա[4]), էստոնացի բանաստեղծ, գրող, դրամատուրգ և թատերական քննադատ[5]։

Արթուր Ադսոն
էստ․՝ Artur Adson
Ծնվել էփետրվարի 3, 1889(1889-02-03)[1][2][3]
ԾննդավայրՏարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 5, 1977(1977-01-05)[1][2][3] (87 տարեկան)
Վախճանի վայրՍտոկհոլմ, Շվեդիա[4]
ԳերեզմանՍկուգսչյուրկոգորդեն
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, գրող, թատերական քննադատ, դրամատուրգ և censor
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Էստոնիա և  Շվեդիա
ԿրթությունՏարտուի համալսարան
Պարգևներ
Սպիտակ աստղի չորրորդ դասի շքանշան
ԱմուսինՄարիա Ունդեր
 Artur Adson Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Արթուր Ադսոնը (ծննդյան անունը՝ Կարլ Արթուր Ադսոն) ծնվել է 1889 թվականի հունվարի 22-ին (փետրվարի 3) Տարտուում։ Հաճախել է Տարտուի, Սյանայի և Վիրուի դպրոցները։ Դպրոցը ավարտելուց հետո 1907 թվականից 1910 թվականը Պսկովում սովորել է տեղագրագիտություն, այնուհետև աշխատել է տեղագրագետ։ 1913 թվականին Տալլինում եղել է ծառայող և լրագրող։ 1925—1926 թվականներին Տարտուի համալսարանում սովորել է գրականություն։ 1913 թվականին նա ծանոթացել է իր ապագա կնոջ՝ բանաստեղծուհի Մարիե Ունդերի հետ, իսկ 1927 թվականին նրանք ամուսնացել են[6]։

Գրական գործունեություն խմբագրել

1917 թվականին Արթուր Ադսոնը եղել է Սիուրուի գրական շարժման անդամ, որը մեծ ազդեցություն է ունեցել էստոնական գրականության վրա։ Ավելի ուշ Ադսոնը դարձել է Տարապիտա գրական խմբակի ակտիվ անդամ։ Բացի դա, Ադսոնը եղել է Հարավային Էստոնիայի վիրուական բարբառի ամենաանվանի բանաստեղծներից մեկը։ Հանդես է եկել նաև որպես պահպանողական թատրոնի և գրականության քննադատ, նա մեծ ազդեցություն է ունեցել էստոնական գրականության վրա։ Նա նաև ճանաչման է հասել որպես դրամատուրգ։

Տարագրություն խմբագրել

1944 թվականի սեպտեմբերին՝ մինչ խորհրդային զինվորների կողմից Էստոնիայի գրավումը, կնոջ հետ արտագաղթել է Շվեդիա։ Այնտեղ նա գտել է դիվանապահի աշխատանք։ Երկուսն էլ շարունակել են աշխատել գրական գործունեությամբ։

Ադսոնը մահացել է 1977 թվականի հունվարի 5-ին Ստոկհոլմում, 87 տարեկան հասակում։ Կնոջ հետ միասին թաղվել են Ստոկհոլմի Սկուգսչյուրկոգորդենի գերեզմանոցում։ 2016 թվականին նրանց աճյունները վերաթաղել են Տալլինի Ռախումյաե գերեզմանոցում[6]։

2017 թվականի տվյալներով Արթուր Ադսոնի և նրա կնոջ հեղինակային իրավունքների 62,5 % տոկոսը պատկանում է գերմանական դաշնային Բավարիա երկրամասին, իսկ մնացած 37,5 %-ը՝ Շվեդիայի էստոնական մշակութային ընկերությանը (էստ․՝ Eesti Kultuuri Koondis Rootsis)[6]:

Բանաստեղծությունների ժողովածուներ խմբագրել

  • «Henge palango» (1917)
  • «Vana laterna» (1919)
  • «Roosikrants» (1920)
  • «Kaduvik» (1927)
  • «Katai, kibuvits nink kivi» (1928)
  • «Pärlijõgi» (1931)
  • «Lehekülg ajaraamatust» (1937)
  • «Rahumäe kannel» (1973)

Պիեսներ խմբագրել

  • Läheb mööda (1923)
  • Toomapäev (1928)
  • Neli Kuningat (1931)
  • Lauluisa ja Kirjaneitsi (1930)
  • Iluduskuninganna (1932)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119349167 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Don Rubin, Peter Nagy, Philippe Rouyer, World Encyclopedia of Contemporary Theatre: Europe, Taylor & Francis, 1995, ISBN 0-415-05928-3, p 248
  6. 6,0 6,1 6,2 Copyrights to works of Estonian poets Under, Adson in German hands