Առն. թագավորությունը ճամփեզրին

«Առն. թագավորությունը ճամփեզրին» (շվեդ.՝ Arn - Riket vid vägens slut), շվեդ ռեժիսոր Պիտեր Ֆլինտի գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 2008 թվականին ու համարվում է «Առն. ասպետ-տաճարականը» կինոնկարի շարունակությունը։

Առն. թագավորությունը ճամփեզրին
շվեդ.՝ Arn – Riket vid vägens slut
Երկիր Շվեդիա
 Դանիա
 Ֆինլանդիա
 Միացյալ Թագավորություն
 Նորվեգիա
 Գերմանիա
Ժանրպատմական ֆիլմ, դրամա, վեպի էկրանավորում, միջնադարի մասին ֆիլմ և արկածային ֆիլմ[1]
ՀիմքԽաչակրացների քառագրություն
Թվականօգոստոսի 22, 2008[2]
Լեզուշվեդերեն
ՌեժիսորՊետեր Ֆլինտ
Սցենարի հեղինակՀանս Գուննարսոն
ԴերակատարներՅոակիմ Նատտերկվիստ, Սոֆյա Հելին, Ստելլան Սկարսգորդ, Միլինդ Սոման, Բիբի Անդերսոն, Գուստաֆ Սկարսգորդ, Ջոել Քինաման, Յակոբ Սեդերգրեն, Մարտին Վալստրյոմ, Բիլլ Սկարսգարդ, Դրիսս Ռուխ, Valter Skarsgård?, Մորգան Ալլինգ[1], Սվեն-Բերտիլ Տաուբե[1], Աննիկա Հալլին[1], Frank Sieckel?[1], Անդերս Բաասմո[1], Fanny Risberg?[1], Նիկոլաս Բոլթոն[1], Տոմաս Բոլմե[1], Գորան Ռագներստամ[1], Nijas Ørnbak-Fjeldmose?, Mohamed Tsouli?[1] և Զաքարիա Աթիֆի[1]
ՕպերատորԷրիկ Կրես
ԵրաժշտությունՏուոմաս Կանտելինեն
ՄոնտաժSøren B. Ebbe?[1] և Մորտեն Հյոյբիերգ[1]
Պատմվածքի վայրՇվեդիա
Նկարահանման վայրԷդինբուրգ և Մարոկկո
ԿինոընկերությունSF Studios
Տևողություն128 րոպե
ՆախորդԱռն. ասպետ-տաճարականը
IMDbID 0950739

Սյուժե խմբագրել

Առնը փախուստով փրկվում է սարանցիներից և ծանոթանում է նորվեգացու հետ։ Պաշտպանում է խաղաղասեր բեդուիններին դաժան եվրոպացիներից։ Սեսիլիային առաջարկում են դառնալ մայրապետ, նախորդի մահվանից հետո։ Բայց նա հեռանում է տաճարից և ուղևորվում Կնուտ թագավորի և նրա ընկերուհի թագուհու պալատ։ Այնտեղ հանդիպում է իր մեծ որդուն՝ Մագնուսին։ Խաչակիրների վրա (ինչպես նաև Առնի) հարձակվում է Սալադինների բանակը։ Սարացինները հաղթում են։ Խնջույքի ժամանակ Մագնուսի՝ Առնի որդու, ու մի դանիացու միջև տեղի է ունենում կարճատև ընդհարում, որի ժամանակ դանիացին ասում է, որ Մագնուսի հայրը անհետ կորած է։ Առնը վնասվածքից հետո արթնանում է Դամասկոսում՝ Սալահ ադ-Դինի տանը։ Նրանք փոխանակվում են բարիքներով, ու Սալահ ադ-Դինը նրան ուղարկում է տուն։ Սեսիլիան տխրությամբ վերադառնում է տաճար, սակայն դարպասների մոտ նրան հասնում է Առնը։ Ամուսնություն, առաջին ամուսնական գիշեր։ Նոր տան ու գյուղակի կառուցում։ Հղիություն։

6 տարի անց։ Դանիացին, որի հետ խնջույքի ժամանակ վիճել էր Մագնուսը, հայտնում է Առնի գյուղակի տարածքների կառավարման իրավունքների մասին։ Կնուտը մահանում է ծանր հիվանդությունից։ Նոր արքան տրամադրված է Առնի դեմ ու ցանկանում է սպանել նախկին թագավոր Կնուտի երեխաներին։ Սակայն Առնի ասպետը, որն ուղարկվել էր, որպեսզի պաշտպանի մահացած Կնուտի երեխաներին, հրաժարվում է խեղդել Կնուտի երեք որդիներին։ Առնի մարտիկը սպանում է ուղեկիցներին։ Նավակի վրա վիճաբանության հետևանքով վիրավորում են Բլանկայի (Կնուտի այրու) տղաներից մեկին։ Երեխաները մարտիկների հետ գալիս են գյուղակ, սակայն փոքր որդին, արդեն մահացած է։ Առնը գնում է կռվի։ Բոլորին հաղթում է։ Վերադառնում է, ասում. «Հիմա կլինի խաղաղություն», ընկնում ու մեռնում է վիրավորվելու հետևանքով։ Նրա թաղման արարողությունը։

Դերերում խմբագրել

  • Յոակիմ Նատերկվիստ — Առն Մագնուսոն
  • Մորգան Ալինգ — Էսկիլ Մագնուսոն
  • Բիբի Անդերսոն — Ռիկիսսայի մայրը
  • Ջոյ Անդերսոն — կանոնեսա
  • Զաքարիա Ատիֆի — Իբրահիմ
  • Թոմաս Բոլմե — դեկան
  • Նիկոլաս Բոլտոն — Ժերար դե Ռիդֆոր
  • Ջոզեֆ Կախուն — Սիգե Ֆոլկեսոն
  • Յակոբ Սեդերգրեն — Էբբե Սունեսոն
  • Անդերս Բաասմո Կրիստիանսեն — Հարալդ
  • Անիկա Հալին — Լեոնա
  • Սոֆիա Հելին — Սեսիլիա Ալգոտսդոտեր
  • Գորան Ռագներստամ — Էռլանդ եպիսկոպոս
  • Գուստաֆ Սկարսգորդ — արքա Կնուտ Էլիկսոն
  • Ստելան Սկարսգորդ — Բիրգեր Բրոսա
  • Միլինդ Սոման — Սալահ ադ- Դին
  • Յուել Կինաման — Սվերկեր Կառլսոն

Մրցանակներ խմբագրել

  • 2009 — «Guldbagge Awards»
  • 2009 — «Taurus Award» մրցանակի անվանակարգ

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել