Բիլլ Սկարսգարդ
Բիլլ Իստվան Գունթեր Սկարսգարդ (շվեդերեն՝ Bill Istvan Günther Skarsgård, օգոստոսի 9, 1990[1][2], Մարիա Մագդալենա ծխական համայնք, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ դերասան։ Ճանաչում է ձեռք բերել «The Divergent Series: Allegiant», «Atomic Blonde», և «It» ֆիլմերից։
Բիլլ Սկարսգարդ | |
---|---|
![]() Բիլլ Սկարսգարդը 2013թ. WonderCon-ում | |
Ի ծնե անուն՝ | Բիլլ Իստվան Գունթեր Սկարսգարդ |
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 9, 1990[1][2] (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վալլինգբայ, Շվեդիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | Դերասան, Մոդել |
Կարիերա՝ | 2000 թվականից մինչ օրս |
IMDb։ | ID 0803889 |
Վաղ կյանքԽմբագրել
Սկարսգարդը ծնվել է Ստոկհոլմ կոմունայի Վալլինգբայ արվարձանային շրջանում, Շվեդիա։ Դերասան Ստելլան Սկարսգարդի և իր առաջին կնոջ որդին է[3][4][5]։ Բիլլն ունի յոթ քույր և եղբայր՝ Ալեքսանդր, Գուստաֆ, Վալտեր (դերասաններ), ինչպես նաև Սեմ, Օսսիան, Կոլբյորն և Էիա։ Օսսիանը և Կոլբյորնը Բիլլի խորթ եղբայրներն են, որոնց մայրը՝ Ստելլան Սկարսգարդի երկրորդ կինն է[6][7]։
ԳործունեությունԽմբագրել
«Simple Simon» ֆիլմում Սայմոնին մարմնավորելու առիթով 2011 թ. Սկարսգարդն առաջադրվել է «Guldbagge» մրցանակի[8], իսկ 21 տարեկանում հաղթել է Եվրոպական Ֆիլմի Ակադեմիայի «Ընկնող Աստղեր» ("Shooting Stars") մրցանակը [9]։
2014 թ. ապրիլին Սկարսգարդը «Hero» ամսագրում է ներկայացել, որտեղ իր հայրը հարցազրույց է վարել իր հետ[10]։
Իր առաջին մեծ Ամերիկյան ֆիլմ «The Divergent Series: Allegiant»-ում Սկարսգարդը մարմնավորել է Մեթյուի կերպարին[11]։
Սկարսգարդը 2017 թ.-ին լույս տեսած ֆիլմ «It»-ում մարմնավորել է Փեննիուայզ՝ պարող ծաղրածուի կերպարին (Pennywise the Dancing Clown) և պատրաստվում է ետ բերել կերպարին 2019 թ.՝ ֆիմի շարունակության համար։ Նրա կերպարն արժանացել է մի շարք գովասանքների, թե´ երկրպագուների, թե´ քննադատների կողմից[12]։ 2017 թ. հուլիսին հայտարարվեց, որ Սկարսգարդը «Castle Rock» հեռուստասերիալում կմարմնավորի մի երիտասարդ տղայի, ով ունի անսովոր իրավական խնդիրներ[13]։
ՖիլմագրությունԽմբագրել
ՖիլմԽմբագրել
Տարի | Անվանում | Դեր | Հավելյալ |
---|---|---|---|
2000 | White Water Fury | Քլես | |
2007 | Spending the Night | Վիկտոր | Կարճամետրաժ ֆիլմ |
2008 | Pigan brinner! | Թոնարս-Նոսֆերատու | Կարճամետրաժ ֆիլմ |
2008 | Arn – The Kingdom at Road's End | Էրիկ | |
2009 | Kenny Begins | Պոնտուս | |
2010 | I rymden finns inga känslor | Սիմոն | |
2010 | Behind Blue Skies | Մարտին | |
2011 | The Crown Jewels | Ռիչարդ Փերսսոն | |
2011 | Simon & the Oaks | Սիմոն | |
2012 | Anna Karenina | Նավապետ Մաչութեն | |
2013 | Victoria | Օտտո | |
2016 | The Divergent Series: Allegiant | Մաթյու | |
2016 | A Stone Appears | Ման | |
2017 | Atomic Blonde | Մարկել | |
2017 | Alteration | Ալեհանդրո | Կարճամետրաժ ֆիլմ |
2017 | It (2017 film) | Պեննիուայզ, պարող ծաղրածու | |
2017 | Battlecreek | Հենրի | |
2017 | Moomins and the Winter Wonderland | Մումինտրոլ | Մուլտֆիլմ [14] |
2018 | Assassination Nation | Մարկ | |
2019 | It: Chapter Two | Պեննիուայզ, պարող ծաղրածուն | Անավարտ |
Անհայտ | Emperor | Ֆիլիպ II Հաբսբուրգ |
ՀեռուստատեսությունԽմբագրել
Տարի | Անվանում | Դեր | Հավելյալ |
---|---|---|---|
2002 | Laura Trenter - Dad, the Policeman | Թոնի | մինի-սերիալ, 2 էպիզոդ |
2009 | Livet i Fagervik | Մարտեն | 1 էպիզոդ |
2013–2015 | Hemlock Grove (TV series) | Ռոման Գոդֆրեյ | 33 էպիզոդ |
2018 | Castle Rock (TV series) |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Sveriges befolkning 2000 (швед.) — Sveriges Släktforskarförbund, 2020.
- ↑ On my radar: Bill Skarsgård's cultural highlights; The Guardian, July 20, 2014
- ↑ Lindholm Peter (մարտի 22, 2009)։ «Bill Skarsgård: Stellan är min största förebild»։ Metro International։ Վերցված է սեպտեմբերի 20, 2010
- ↑ «Stellans exfru talar ut om missbruket»։ Aftonbladet։ Վերցված է դեկտեմբերի 4, 2016
- ↑ «Stellan Skarsgård pappa igen - till en Kolbjörn»։ Aftonbladet։ Վերցված է դեկտեմբերի 4, 2016
- ↑ Abramovitch Seth (օգոստոսի 24, 2012)։ «Stellan Skarsgard, 61, Welcomes Baby Number 8»։ The Hollywood Reporter։ Վերցված է սեպտեմբերի 21, 2012
- ↑ Pehanick Maggie։ «Meet Bill Skarsgard, the Guy Terrorizing You as Pennywise»։ POPSUGAR Celebrity։ Վերցված է հոկտեմբերի 6, 2017
- ↑ «BILL SKARSGÅRD SELECTED AS SHOOTING STAR 2012 - TrustNordisk»։ Trustnordisk.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-29-ին։ Վերցված է հոկտեմբերի 6, 2017
- ↑ "HERO 11: Shift Zero" Archived 6 July 2014 at the Wayback Machine.
- ↑ Close ,Murray։ «Bill Skarsgård portrays Matthew in The Divergent Series: Allegiant»։ Edmontonjournal.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-15-ին։ Վերցված է հոկտեմբերի 6, 2017
- ↑ Kit Borys, Siegel Tatiana (հունիսի 2, 2016)։ «Stephen King's 'It' Adaptation Finds Its Pennywise the Clown (Exclusive)»։ The Hollywood Reporter
- ↑ Wagmeister Elizabeth (հուլիսի 10, 2017)։ «'It' Star Bill Skarsgård Joins Stephen King Hulu Series 'Castle Rock'»։ Variety.com։ Վերցված է հոկտեմբերի 6, 2017
- ↑ «Bill Skarsgard Joins Alicia Vikander in Voice Cast for 'Moomins' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-08-08