Ալեսսանդրո Կոստակուրտա

իտալացի ֆուտբոլիստ

Ալեսսանդրո Կոստակուրտա (իտալ.՝ Alessandro Costacurta, ծնվ. ապրիլի 24, 1966, Օրագո, Իտալիա), իտալացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և մարզիչ։ Գրեթե ողջ կարիերայի ընթացքում խաղացել է Միլան ակումբի կազմում։ Ֆրանկո Բարեզիի, Պաոլո Մալդինիի և Մաուրո Տասսոտտիի հետ համարվել է 90-ականների Եվրոպայի լավագույն պաշտպաններից մեկը։ Հանդես է եկել նաև Իտալիայի ազգային հավաքականի կազմում։

Ալեսսանդրո Կոստակուրտա
իտալ.՝ Alessandro Costacurta
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեսսանդրո Կոստակուրտա
Ազգությունը Իտալիա իտալացի
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Մականուն Բիլլի
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 24, 1966 (58 տարեկան)
Ծննդավայր Օրագո, Իտալիա
Հասակ 182 սմ
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
1979 - 1986 Իտալիա Միլան

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1986 - 2007 Իտալիա Միլան 458 (3)
1986 - 1987 Իտալիա Մոնցա 30 (0)
Ազգային հավաքական
1986 - 1990 Իտալիա Իտալիա Մ-21 9 (0)
1991 - 1998 Իտալիա Իտալիա 59 (2)
Մարզչական կարիերա
2007 Իտալիա Միլան օգնական
2008 - 2009 Իտալիա Մանտովա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից անմիջապես հետո սկսել է զբաղվել մարզչական աշխատանքով. նախ եղել է Կառլո Անչելոտտիի ղեկավարած Միլանի տեխնիկական օգնական, ապա՝ Մանտովա ակումբի մարզիչ։

Այժմ աշխատում է որպես ֆուտբոլային մեկնաբան իտալական «Sky Sport» հեռուստաալիքում։

Նվաճումները խմբագրել

Միլան խմբագրել

Անձնական խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է նախկին Միսս Իտալիա (1991) Մարտինա Կոլոմբարիի հետ, ունի մեկ որդի՝ Աքիլլեսը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսսանդրո Կոստակուրտա» հոդվածին։