Միսս Իտալիա
Միսս Իտալիա (իտալ.՝ Miss Italia), գեղեցկության ամենամյա մրցույթ, որն անցկացվում է 1939 թվականից, որտեղ ընտրվում է Իտալիայի ամենագեղեցիկ կինը[1]։
Պատմություն
խմբագրելՄիսս Իտալիա մրցույթի նախորդը Miss Sorriso-ն էր (Miss Smile), որն անցկացվել է 1939 թվականից մինչև 1941 թվականը Դինո Վիլանիի կողմից՝ ատամի մածուկի բրենդերից մեկի աջակցությամբ։ Մրցույթի մասնակիցները գնահատվում էին ըստ իրենց լուսանկարների։
Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով ընդհատումից հետո մրցույթը վերսկսվել է 1946 թվականին Ստրեզայում և սկսել է կոչվել «Միսս Իտալիա»։ 1950 թվականին այն առաջին անգամ հեռարձակվել է ռադիոյով։ 1987 թվականից սկսել է ուղիղ եթերով հեռարձակվել հեռուստատեսությամբ։ 1990 թվականից դադարել են դատել մասնակիցներին կրծքի, գոտկատեղի և ազդրի պարամետրերով, իսկ 1994 թվականին մրցույթը բաց է եղել ամուսնացած կանանց և մայրերի համար (1987 թվականի հաղթողը որակազրկվել է, երբ ավելի ուշ պարզվել է, որ նա ամուսնացած է եղել)։ 1996 թվականին Դենի Մենդեսը դարձավ առաջին սևամորթ միսս Իտալիան[2]։
Մասնակիցների թվում, որոնք հետագայում հաջողության են հասել կինոյի և ժամանցի արդյունաբերության մեջ (թեև նրանցից շատերը իրականում չեն հաղթել Միսս Իտալիա մրցույթում), այնպիսի աստղեր են, ինչպիսիք են Սիլվանա Պամպանինին, Սոֆի Լորենը, Մարչելա Մարիանին, Լյուչիա Բոզեն, Ստեֆանիա Սանդրելին, Միրկա Վիոլան, Սիմոնա Վենտուրան, Պատրիցիա Դեյտոսը, Աննա Ֆալչկին և Մարտինա Կոլոմբարին։
Բացի «Միսս Իտալիա» տիտղոսից, մրցույթի ժամանակ հանձնվում են նաև այլ սփոփիչ մրցանակներ, այդ թվում ՝ «Միսս էլեգանտություն» և «Միսս կինո»։ 1991 թվականին ստեղծվել է առանձին մրցույթ, որը կոչվում է «Miss Italia nel Mondo», և նախատեսված է արտասահմանում բնակվող իտալացի կանանց համար։
Ռեգիոնների վարկանիշ
խմբագրելՏիտղոսներ | Իտալիայի մարզերը | Հաղթանակի տարիներ |
---|---|---|
11 | Սիցիլիա | 1954, 1966, 1976, 1977, 1988, 1995, 2003, 2008, 2012, 2013, 2014 |
10 | Լացիո | 1950, 1951, 1952, 1953, 1967, 1971, 1972, 1993, 2000, 2015 |
10 | Լոմբարդիա | 1940, 1941 ,1947, 1956, 1960, 1965, 1978, 1982, 1985, 1990 |
6 | Վենետո | 1957, 1964, 1989, 1992, 2002, 2007 |
5 | Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա | 1948, 1970, 1974, 1984, 1987 |
5 | Կալաբրիա | 1955, 1968, 1997, 2009, 2011 |
5 | Տոսկանա | 1946, 1973, 1980, 1996, 2016 |
4 | Պիեմոնտ | 1939, 1983, 2004, 2005 |
3 | Կամպանիա | 1959, 1986, 2001 |
3 | Էմիլիա Ռոմանիա | 1958, 1991, 1998 |
3 | Մարկե | 1949, 1969, 1981 |
2 | Ումբրիա | 1962, 2010 |
2 | Սարդինիա | 1963, 1994 |
2 | Լիգուրիա | 1961, 1975 |
1 | Տրենտինո Ալտո Ադիջե | 2006 |
1 | Ապուլիա | 1999 |
1 | Աբրուցո | 1979 |
Մրցույթի հաղթողները
խմբագրելMiss Sorriso | |||||
1939 | Իզաբելա Վերնի | 1940 | Ջիանա Մարանեզի | 1941 | Ադրիանա Սեռա |
1942 | չի իրականացվել | 1943 | չի իրականացվել | 1944 | չի իրականացվել |
1945 | չի իրականացվել | ||||
Միսս Իտալիա | |||||
1946 | Ռոսանա Մարտինի | 1947 | Լյուչիա Բոզե | 1948 | Ֆուլվիյա Ֆրանկո |
1949 | Մարիելա Ջանպիերի | 1950 | Աննա Մարիա Բուգլիարի | 1951 | Իզաբելա Վալդետարո |
1952 | Էլոիզա Չիանի | 1953 | Մարչելա Մարիանի | 1954 | Եվգենյա Բոնինո |
1955 | Բրունելա Տոկի | 1956 | Նիվես Ցեգնա | 1957 | Բեատրիս Ֆակչիոլի |
1958 | Պաոլա Ֆալչի | 1959 | Մարիսա Ջոսա | 1960 | Լեյլա Ռիգացի |
1961 | Ֆրանկա Կատանեո | 1962 | Ռաֆայելա դե Կարոլիս | 1963 | Ֆրանկա Դալոլիո |
1964 | Միրկա Սարտորի | 1965 | Ալբա Ռիգացի | 1966 | Դանիելա Ջորդանո |
1967 | Քրիստինա Բուսինարի | 1968 | Գրացիելա Չիապալոնե | 1969 | Աննա Զամբոնի |
1970 | Ալբա Բալեստրա | 1971 | Մարիա Պինոնե | 1972 | Ադոնելա Մոդեստինի |
1973 | Մարգարետա Վերոնի | 1974 | Լորեդանա Պիացա | 1975 | Լիվիա Ջիանոնի |
1976 | Պաոլա Բրեշիանո | 1977 | Աննա Կանակիս | 1978 | Լորեն Քրիստինա Մեյ |
1979 | Սինձիա դե Պոնտի | 1980 | Սինձիա Լենզի | 1981 | Պատրիցիա Նանետի |
1982 | Ֆեդերիկա Մորո | 1983 | Ռաֆայելա Բարաքչի | 1984 | Սուսաննա Հաքստեպ |
1985 | Էլեոնորա Ռեստա | 1986 | Ռոբերտա Կապուա | 1987 | Միկելա Ռոկո դի Տորեպադուլա |
1988 | Նադյա Բենգալա | 1989 | Էլեոնորա Բենֆատո | 1990 | Ռոզանգելա Բեսի |
1991 | Մարտինա Կոլոմբարի | 1992 | Գլորիա Զանին | 1993 | Արիաննա Դավիդ |
1994 | Ալեսանդրա Մելոնի | 1995 | Աննա Վալե | 1996 | Դեննի Մենդեզ |
1997 | Կլաուդիա Տրիեստ | 1998 | Գլորիա Բելիչի | 1999 | Մանիլա Նացարո |
2000 | Տանյա Զամպարո | 2001 | Դանիելա Ֆերոլա | 2002 | Էլեոնորա Պեդրոն |
2003 | Ֆրանչեսկա Չիլեմի | 2004 | Քրիստինա Չիաբոտո | 2005 | Էդելֆա Կիար Մասկոտա |
2006 | Կլաուդիա Անդրեատի | 2007 | Սիլվիա Բատիստի | 2008 | Միրիամ Լեոնե |
2009 | Մարիա Պերուսի | 2010 | Ֆրանչեսկա Տեստասեկա | 2011 | Ստեֆանիա Բիվոնե |
2012 | Ջուզի Բուշեմի | 2013 | Ջուլյա Արենա | 2014 | Կլարիսա Մարկեզե |
2015 | Ալիչե Սաբատինի | 2016 | Ռաքել Ռիսալիտի | 2017 | Ալիս Ռաքել Առլանչ |
2018 | Կարլոտա Մաջիորանա | 2019 | Կարոլինա Ստրամարե |
Վարողներ
խմբագրել- Corrado Mantoni: 1946–56
- Nunzio Filogamo: 1952
- Enzo Mirigliani: 1959, 1961–78
- Renato Tagliani: 1960
- Mike Bongiorno: 1970, 1975, 2007
- Daniele Piombi: 1974
- Gabriella Farinon: 1974
- Pippo Baudo: 1976
- Alberto Lupo: 1977
- Vanna Brosio: 1979
- Andrea Giordana: 1980–1981, 1984, 1987
- Memo Remigi: 1982
- Ettore Andenna: 1983
- Michele Gammino: 1983
- Milly Carlucci: 1983, 2009, 2010
- Marco Columbro: 1986
- Fabrizio Frizzi: 1988–2002, 2011, 2012
- Carlo Conti: 2003–06, 2008
- Loretta Goggi: 2007
- Emanuele Filiberto of Savoy, Prince of Venice: 2010
- Massimo Ghini: 2013
- Cesare Bocci: 2013
- Francesca Chillemi: 2013
- Simona Ventura: 2014, 2015
- Francesco Facchinetti: 2016–18
- Diletta Leotta: 2018
- Alessandro Greco: 2019
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Միսս Իտալիա մրցույթի պաշտոնական կայք
- Offizielle Webseite Miss Italia nel Mondo Արխիվացված 2007-12-04 Wayback Machine
- Gewinnerinnen Miss Italia nel Mondo Արխիվացված 2008-05-02 Wayback Machine
- Miss Universo Italia(չաշխատող հղում)
- Offizielle Webseite Miss Mondo Italia
- Der Spiegel Juli 2013: Debatte über Schönheitswettbewerb: RAI verbannt Miss Italia aus Programm (RAI = Radiotelevisione Italiana)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսս Իտալիա» հոդվածին։ |