«Սիձուկա Արակավա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Մարզիկ}}'''Սիձուկա Արակավա''' ({{lang-ja|荒川 静香}}, {{ԱԾ}}), ճապոնացի գեղասահորդո...»:
(Տարբերություն չկա)

09:58, 3 հունվարի 2021-ի տարբերակ

Սիձուկա Արակավա (ճապ.՝ 荒川 静香, դեկտեմբերի 29, 1981(1981-12-29), Տոկիո, Ճապոնիա[1]), ճապոնացի գեղասահորդուհի է (մենասահք)։ Օլիմպիական չեմպիոն (2006) աշխարհի չեմպիոն (2004) է: Սիձուկան դարձել է առաջին ճապոնացի գեղասահորդը, որը հաղթել է օլիմպիական մրցումներում։ Այն Ճապոնիայի պատմության մեջ երկրորդ օլիմպիական մեդալն է գեղասահքում՝ 1992 թվականին Միդորի Իտոյի արծաթե մեդալից հետո։ Արակավան նաև դարձել է երկրորդ (Թայ Սաթոյից հետո) ճապոնուհին, որը ձմեռային Օլիմպիական խաղերում որևէ մարզաձեւով ոսկե մեդալ է նվաճել: Նրա մեդալը միակն էր 2006-ի Օլիմպիական խաղերում՝ Ճապոնիայի հավաքականի կազմում։

Սիձուկա Արակավա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ճապ.՝ 荒川静香
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և figure skating choreographer
Երկիր՝ Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 29, 1981(1981-12-29) (42 տարեկան)
Ծննդավայր՝Տոկիո, Ճապոնիա[1]
166 սանտիմետր

Օլիմպիական խաղերում տարած հաղթանակից հետո Սիձուկա Արակավան ավարտել է իր սիրողական կարիերան: Նա հանդես է գալիս սառցե շոուներում և ցուցադրական ներկայացումներում, ինչպես նաև աշխատում է սպորտային մեկնաբան ճապոնական հեռուստատեսությունում:

Անձնական կյանք

 
2003 թվական

Սիձուկա Արակավան ծնվել է Տոկիոյի նահանգի Սինագավա մարզում, մեծացել է Սենդայում, որը Տոհոկու տարածաշրջանի խոշորագույն քաղաքն է: Նա ընտանիքի միակ երեխան է: Ապագա չեմպիոնուհուն անվանակոչել են ի պատիվ ճապոնական պատմության և գրականության մեջ հայտնի Սիձուկի Գոդզենի, որն ապրել է XII դարում:

2000 թվականի մարտին Սիձուկան ընդունվել է Վասեդայի համալսարան և 2004 թվականին ստացել հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան՝ շարունակելով հանդես գալ մրցումներում ։ Համալսարանի ավարտական քննություններից մի քանի օր անց նա հաղթել է աշխարհի առաջնությունում։

Սենդայի սպորտային սահադաշտի փակելուց հետո, որտեղ սկսվել էր նրա կարիերան, Սիձուկան ժամանակավորապես ապրում է Սիմսբուրիում (Կոնեկտիկուտ նահանգ) և մարզվում Կոնեկտիկուտի միջազգային չմշկավազքի կենտրոնում:

Նրա գեղասհքի կուռքերն են Քրիստի Յամաչուգին և Յուկա Սատոն: Սիրում է լսել Քրիստինա Ագիլերայի, Բիյոնսեի և EXILE խմբի կատարումները։ Սիրում է գնումներ կատարել, լող, գոլֆ և ջրային սպորտաձևեր:

Որպես իր հոբբի՝ Սիձուկան նշում է գուրմանական ուտեստների պատրաստումը։ Նա հավաքում է խաղալիք արջուկներ (անգլ.՝ Beanie Baby), ունի շի-տցու՝ Չարո անունով և համստեր՝ Ջինթոքի։ Նա ունի նաև չորս շուն՝ Չոկո, Տիրամիսու, Արոմա և Ռոսա:

Կարիերա

Կարիերայի սկիզբ

Սիձուկան 5 տարեկանում սկսում է հետաքրքրվել գեղասահքով և ընդունվում է Chibikko Skate School մարզադպրոց ։ Յոթ տարեկանում հաճախում է բալետի դասերի՝ ազգային ակադեմիական թատրոնում: Սիձուկան սկսել է մարզվել Հիրոսի Նագակուբոյի ղեկավարությամբ, որն ավելի վաղ հանդես էր գալիս 1972 թվականին Ճապոնական Սապորո քաղաքում տեղի ունեցած Ձմեռային օլիմպիական խաղերում: Ութ տարեկանում նա հաջողությամբ կատարել է իր առաջին եռակի ցատկը՝ «սալխովը»։

1994 թվականից Սիձուկան մասնակցել է Ազգային առաջնություններում։ 1994-1996թթ. նրան անվանել են «Ճապոնիայի լավագույն պատանի գեղասահորդուհի» (անգլ.՝ All Japan Junior Figure athlete): Արակավան արագ առաջադիմել է և դարձել առաջին ճապոնացի գեղասահորդը, որը երեք անգամ անընդմեջ նվաճել է ազգային պատանեկան տիտղոսները:

 
Արակավան 2006 թվականի Օլիմպիական խաղերում

Մեծահասակների մակարդակում

 
2004 թվական

Սիձուկա Արակավան 1998-ին և 1999-ին դարձել Է Ճապոնիայի չեմպիոն։

Նրա օլիմպիական դեբյուտը տեղի է ունեցել 16 տարեկանում, երբ նա ներկայացրել Է Ճապոնիան 1998 թվականի Նագանոյի Ձմեռային օլիմպիական խաղերում։ Ճապոնիայի կայսրը և կայսրուհին կանանց կամայական ծրագրի ընթացքում ներկա են եղել մրցաշարին: Այդ ժամանակ Սիձուկան դարձավ 13-րդը՝ հանդիսանալով իր երկրի հավաքականի երկրորդ համարը։

2002 թվականին Արակավան երկրորդ տեղն Է զբաղեցրել Ճապոնիայի առաջնությունում և արդյունքում չի մասնակցել Ձմեռային օլիմպիական խաղերին:

2002-2003 մրցաշրջանում Սիձուկան հաղթել է Ձմեռային ասիական խաղերում և Ձմեռային Ունիվերսիադայում: Նա, չորս մայրցամաքների առաջնությունում, երկու անընդմեջ նվաճում էարծաթե մեդալ։ Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային բաց մրցումներում (NHK Trophy) նվաճում է բրոնզե մեդալ: Այնուհետև նա երրորդն էր Ճապոնիայի առաջնությունում հինգ մեդալակիր՝ ի լրումն նախորդ մրցաշրջանների երկու ոսկե և երկու արծաթե մեդալների:

2004-ին Արակավան նվաճում աշխարհի առաջնությունը՝ կատարելով յոթ եռացատկ ։ Նա դառնում է աշխարհի երրորդ ճապոնացի չեմպիոնուհին՝ Միդորի Իտոյից (1989) և Յուկի Սատոյից հետո (1994):

Սիձուկան պատրաստվում էր սիրողական կարիերան ավարտել 2004-ին, սակայն աշխարհի առաջնությունում հաղթանակը ստիպեց նրան փոխել իր ծրագրերը։ Նա ոտքի վնասվածք ուներ, կարոտում էր տունը և մոտիվացիայի պակասի արդունքում սկսում է ետ մնալ իրենից երիտասարդներից:

Սիձուկայի խոսքով, 2005 թվականի աշխարհի առաջնությունում իններորդ տեղը պատճառ է դառնում, որ նա մնա սպորտում և վերականգնի իր մարզավիճակը: Նա կարծում էր, որ չի կարող հեռանալ սպորտից նման մինորային նոտայով։ 2005-ի նոյեմբերին նա դիմում է Նիկոլայ Մորոզովին՝ խնդրելով դառնալ իր մարզիչը: 2006 թվականին Սիձուկան դառում է Օլիմպիական խաղերի հաղթող՝ միայն հինգ եռացատկ ազատ ծրագրում[2]:

Սպորտային ձեռքբերումներ

2000 թվականից հետո

Մրցումներ 2000-2001 2001-2002 2002-2003 2003-2004 2004-2005 2005-2006
Ձմեռային օլիմպիական խաղեր 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 8 1 9
Գեղասահքի՝ չորս մայրցամաքների առաջնություն 6 2 2
Գեղասահքի Ճապոնիայի առաջնություն 2 2 3 3 WD 3
Գեղասահք ասիական խաղեր 1
Գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչ 4 3 2
Cup of China 3
Trophée Eric Bompard 9 6 2 3
Cup of Russia 7 5 2
NHK Trophy 3 1
Skate America 4 3
Skate Canada 2
Universiade 1

Մինչև 2000 թվական

Մրցումներ 1993-1994 1994-1995 1995-1996 1996-1997 1997-1998 1998-1999 1999-2000
Ձմեռային օլիմպիական խաղեր 13
Գեղասահքի աշխարհի առաջնություն 22
Գեղասահքի չորս մայրցամաքների առաջնություն 6
Գեղասահքի պատանիների աշխարհի առաջնություն 8 7 8
Գեղասահքի Ճապոնիայի առաջնություն 2 1 1 5
Чемпионаты Японии среди юниоров 1 1 1
Գեղասահք ասիական խաղեր 2
Skate America 9
NHK Trophy 7 6 8 5
Sparkassen Cup 7 5
Nebelhorn Trophy 2 1

Տեղ նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիձուկա Արակավա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիձուկա Արակավա» հոդվածին։