«Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 33, 2020 թ.»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «<small>< «Շաբաթվա հոդված» նախագիծ</small> 160px|ձախից '''Ա...»:
(Տարբերություն չկա)

19:27, 9 Օգոստոսի 2020-ի տարբերակ

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Արգենտինա (իսպ.՝ Argentina, պաշտոնական անվանումը` Արգենտինայի Հանրապետություն (իսպ.՝ República Argentina, [reˈpuβlika aɾxenˈtina]), պետություն Հարավային Ամերիկայում: Տարածքի մեծությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում մայրցամաքում (Բրազիլիայից հետո), ութերորդը՝ աշխարհում, իսկ բնակչության թվաքանակով երրորդն է Հարավային Ամերիկայում (Բրազիլիայից և Կոլումբիայից հետո): Կազմված է 24 վարչական միավորից՝ 23 պրովինցիայից և Բուենոս Այրես դաշնային մայրաքաղաքային շրջանից: Զբաղեցնում է Հարավային Ամերիկայի հարավային մասը, որը կոչվում է Պատագոնիա։ Արևմուտքից սահմանակից է Չիլիին, հյուսիսից՝ Բոլիվիային և Պարագվային, հյուսիս-արևելքից՝ Բրազիլիային և Ուրուգվային։ Արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Արգենտինային են պատկանում Ֆոլկլենդյան կղզիները, ինչպես նաև Հրո Երկիր կղզու արևելյան հատվածը։ Արգենտինայի արևմտյան հատվածը լեռնային է, այստեղ է գտնվում ամբողջ արևմտյան կիսագնդի ամենաբարձր լեռը՝ Ակոնկագուան՝ 6960 մետր, իսկ արևելքով հոսում են Պարանա, Ռիո-Նեգրո, Պարագվայ և այլ գետեր։ Բնակչությունը կազմում է :

Արգենտինան ժամանակին եղել է Իսպանիայի գաղութ, սակայն հետագայում՝ 1810 թվականի մայիսի 25-ին, ազատվել է իսպանական լծից՝ շնորհիվ Խոսե Սան-Մարտիի և այլ պայքարողների։ Արգենտինան զարգացած կապիտալիստական պետություն է, Մեծ քսանյակի անդամ է, հարուստ է նավթով և այլ օգտակար հանածոներով։ Ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ (կատվառյուծ, լամա, նանդու ջայլամ)։ Արգենտինայի քաղաքներից ամենախոշորը մայրաքաղաք Բուենոս Այրեսն է, գտնվում է Լա-Պլատայի ծովախորշի ափին։ Խոշոր քաղաքներ են նաև Կորդոբան, Լա Պլատան, Ռոսարիոն և այլն։ Արգենտինան ծնունդ է տվել մի շարք հայտնի մարզիկների (Դիեգո Մարադոնա, Լիոնել Անդրես Մեսսի, հայազգի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նույնպես բնակվում է Արգենտինայում), տանգոյին և այլն։Ավելին