«Մոհաչի ճակատամարտ (1526)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ճակատամարտ |Ճակատամարտի անվանում = Մոհաչի ճակատամարտ |Հակամարտություն =Օսմանա-հունգ...»:
(Տարբերություն չկա)

14:24, 5 Ապրիլի 2020-ի տարբերակ

Մոհաչի ճակատամարտ (հունգ.՝ Mohácsi csata), 1526 թվականի օգոստոսի 29-ին Հունգարիայի Մոհաչ բնակավայրի մոտ տեղի ունեցած ճակատամարտ, որի ընթացքում թուրքական բանակը ջախջախիչ պարտության է մատնել հունգարա-չեխա-խորվաթական զորքերին։ Հաղթարշավի ընթացքում Օսմանյան կայրսրությունը գրավել է Միջինդանուբյան դաշտավայրը՝ իր տարածքում ընդգրկելով Եվրոպայի սիրտը, որը թուրքերը նախատեսում էին նոր հարձակումների և իսլամը տարածելու հարթակ դարձնել։

Մոհաչի ճակատամարտ
Թվականօգոստոսի 29, 1526[1]
Մասն էOttoman–Hungarian Wars?
ՎայրSátorhely?
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Նախապատմություն

Ինչպես բալկանյան ազգային շատ պետություններ, որոնք 14-15-րդ դարերում հայտնվել էին Օսմանյան կայսրության տիրապետության տակ, Հունգարիայի թագավորությունն էլ սաստիկ թուլացել էր ներքին ու արտաքին հակամարտություններից։ Ներքին հակամարտություններից էին ֆեոդալական տարաձայնությունները, գյուղացիական ապստամբությունները, ազգային փոքրամասնությունների (սլովակներ, վալախներ, խորվաթներ) պայքարը հունգարականացման դեմ, իսկ արտաքին վտանգներից էր ավստրիական Հաբսբուրգների՝ Հունգարիայի թագավորությունը իրենց տարածքի մեջ ներառելու հավակնոտ ծրագիրը։ Մատյաշ Հունյադիի մահից հետո (1490) Հունգարիայում անարխիա էր, որը պարարտ հող էր ստեղծում թուրքերի նվաճողական ծրագրերի իրականացման համար։ Շարունակական պատերազմը, որն ընթանում էր որոշակի ընդմիջումներով, ավարտվել էր թուրքերի համար ոչ այնքան բարեհաջող։ 1503 թվականին կնքված հաշտության պայմանագրով Հունգարիան, չնայած ճանաչում էր Մոլդովայի իշխանության ու Վալախիայի՝ Օսմանյան կայսրությանը հարկատու լինելը, սակայն չէր հրաժարվել այդ տարածքների նկատմամբ գերիշխանություն հաստատելու իր ծրագրերից։ Հունգարիայի աստիճանական անկմանը նպաստում էին նաև օլիգարխիկ ռեժիմը, որ հաստատել էին Յագելոնները, հունգարական գյուղացիության ազգային-ազատագրական շարժումից օտարումը 1514 թվականի իրադարձություններից հետո, աշխարհագրական մեկուսացվածությունը և Հունգարիայի հեռու լինելը առևտրական ճանապարհներից, որոնք անցնում էին Միջերկրական ծովով, Դանուբի առևտրական ճանապարհի դերի նվազումը և Հաբսբուրգների անընդհատ աճող ճնշումը։

Ծանոթագրություններ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհաչի ճակատամարտ (1526)» հոդվածին։