«Կապանի վնասում»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ | abovestyle = background-color: {{{Background|lightgrey}}} | above = <big>{{#if:{{{անվանում|}}}|{{{անվանում|}}}|{{PAGENAMEBASE|{{PAGENAME}...»: |
(Տարբերություն չկա)
|
17:00, 27 հունվարի 2020-ի տարբերակ
Կապանի վնասում է կոչվում կապանի գերձգվածությունը, մասնակի պատռվածքը կամ լրիվ պատռվածքը, որը հաճախ առաջանում է տրավմայի հետևանքով, կամ երբ գերազանցվում է հոդի շարժումների նորմալ ծավալը: Կապանների վնասման ծանրությունը տարբեր է՝ մի քանի օրվա ընթացքում ինքնուրույն լավացող թեթև վնասվածքից մինչև կապանների պատռվածք, որի դեպքում պահանջվում է կապանի վիրահատական վերականգնում և որոշ ժամանակով անշարժացում: Կապանի վնասումները կարող են տեղի ունենալ ցանկացած հոդում, սակայն ամենից հաճախ դիտվում են կոճի և դաստակի շրջանում:[1] Նմանատիպ վնասվածքներ կարող են առաջանալ ոչ միայն կապաններում, այլև մկաններում և ջլերում:
Կապանի վնասում | |
---|---|
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 848.9 |
ՀՄԴ-10 | T14.3 |
Sprains Վիքիպահեստում |
Այս կաղապարին ձեռնարկ է հարկավոր։ Նախագծին օգնելու համար դուք կարող եք ստեղծել այն։ Ձեռնարկում սովորաբար նկարագրվում են կաղապարի նշանակությունն ու օգտագործման կարգը, տրվում է նրա պարամետրերի մեկնաբանությունը։ Այդ ամենը հեշտացնում է կաղապարի օգտագործումը մյուս մասնակիցների համար։ Ձեռնարկ կազմելու ժամանակ ուշադրություն դարձրեք, որպեսզի կաղապարի էջին վերաբերող բոլոր մասերը միշտ մնան <noinclude></noinclude> թեգերի սահմաններում (անգլ. և ռուս. մեկնաբանությունները նրանց մասին)։ Նաև խորհուրդ է տրվում չանտեսել կաղապարային կատեգորիաներն (Վիքիպեդիա:Կատեգորիզացիա) ու ինթերիվիքները, որպեսզի այլ մասնակիցները հետագայում ավելի հեշտորեն գտնեն արդեն ստեղծված կաղապարները։ |
Նշաններ և ախտանիշներ
Պատճառներ
Որպես օրենք՝ կապանների վնասումները տեղի են ունենում, երբ գերազանցվում է տվյալ հոդի շարժումների նորմալ, ֆունկցիոնալ ծավալը:
Կա մի քանի գործոն, որոնց դեպքում բարձրանում է կապանների վնասման ռիսկը: Որպես օրենք, կապանների վնասումներն առաջանում են որպես մկանների գերհոգնածության հետևանք: Կապանների վնասումներ բավականին հաճախ հանդիպում են, երբ հիպոդինամիկ՝ քիչ շարժուն ապրեկալերպ վարող անձինք կտրուկ անցնում են ֆիզիկական ծանրաբեռնման: Չնայած որ գիտական տվյալների պակասին՝ սովորաբար համարվում է, որ մարզիկների մոտ կապանների վնասումներ սովորաբար առաջանում են, երբ նրանք բավարար չափով չեն նախապատրաստվում ֆիզիկական ծանրաբեռնմանը: [փա՞ստ] Համարվում է, որ այդ նախապատրաստումը հոդերում բարելավում է արյան շրջանառությունը և հոդը դարձնում ավելի ճկուն:[փա՞ստ]
Ախտորոշում
Կապանների վնասվածքի ախտորոշումը հաճախ բավական ճշգրտորեն կարելի է իրականացնել ֆիզիկալ զննման միջոցով՝ հիմնվելով կլինիկական պատկերի և վնասվածքի առաջացման մեխանիզմի վրա: Երբեմն նաև կատարվում է ռենտգենոգրաֆիա՝ կոտրվածքի առկայությունը բացառելու նպատակով: Որոշ դեպքերում, մասնավորապես՝ երբ վնասվածքի լավացումը երկարաձգվում է կամ չի դիտվում ակնկալվող արդյունքը, ապա կապանի և շրջակա փափուկ հյուսվածքների վիճակը գնահատելու համար կատարվում է նաև մագնիսառեզոնանսային շերտագրություն:[2]
Դասակարգում
- Առաջին աստիճանի վնասում (թեթև) – երբ կապանը կազմող թելերը ձգվում են, սակայն պատռվածք չի առաջանում: Այլ կերպ անվանվում է գերձգվածություն:
- Երկրորդ աստիճանի վնասում (միջին) – կապանի մասնակի պատռվածք: Կարող են պատռված լինել կապանը կազմող թելերի 1/3-ը, կամ գրեթե բոլորը:
- Երրորդ աստիճանի վնասում (ծանր) – կապանի լրիվ պատռվածքն է, որի դեպքում նաև երբեմն լինում է այսպես կոչված պոկումային կոտրվածք, երբ կապանի ծայրին ամրացված ոսկրի բեկորն ուժի ազդեցության տակ կոտրվում և առանձնանում է ոսկրից:
Վնասվածքի մեջ ներգրավված շրջաններ
Չնայած որ կապանի վնասում կարող է տեղի ունենալ ցանկացած հոդում, սակայն առավել հաճախ հանդիպող լոկալիզացիաները հետևյալն են՝
- Կոճ: Կոճում կապանների վնասումն ամենից հաճախ է հանդիպում, և, համարվում է, որ այստեղ առաջացող կապանային որոշ ծանր վնասումներ ավելի ցավոտ են և ավելի դժվարությամբ են բուժվում, քան այդ շրջանի ոսկրերի կոտրվածքները:
- Ծնկան հոդ: Թերևս ամենից շատ քննարկվող կապանային վնասումը ծնկան հոդի առաջային խաչաձև կապանի (ԱԽԿ) վնասվածքն է: Այս վնասվածքը երբեմն հանգեցնում է հաշմանդամության: ԱԽԿ վնասվածքը հաճախ է հանդիպում մարզիկների մոտ, հատկապես՝ նրանց, ովքեր զբաղվում են ֆուտբոլով, ամերիկյան ֆուտբոլով, բասկետբոլով, ձողացատկով, սոֆթբոլով, բեյսբոլով և որոշ տեսակի մարտարվեստներով:
- Ողների միջև գտնվող կապաններ
- Ձեռքի մատների հոդեր
- Դաստակ
- Ոտքի մատների հոդեր
Բուժում
Բուժման մոտեցումը կախված է վնասվածքի ծանրության աստիճանից և լոկալիզացիայից՝ տեղակայումից: Ցավը թեթևացնելու համար կարող են օգտակար լինել տարբեր դեղամիջոցներ, ինչպիսիք են ՈՍՀԲԴ-ները (ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ): Համարվում է, որ տեղային ՈՍՀԲԴ-ները մոտավորապես նույնքան արդյունավետ են, ինչքան ներքին ընդունման ՈՍՀԲԴ-ները:[3]: Կապանների վնասումների բուժման հիմնական սկզբունքներն են՝
- Պաշտպանել վնասման տեղամասը կրկնվող վնասվածքներից[4]:
- Հանգիստ: Վնասման տեղամասին հարկավոր է հանգիստ, այսինքն՝ պետք է խուսափել այդ տեղամասում ֆիզիկական ծանրաբեռնումից և ուժի ազդեցությունից: Օրինակ՝ կոճի շրջանում կապանային վնասման դեպքում պետք է որոշակի ժամանակ հնարավորինս խուսափել քայլելուց:[5]
- Սառույց: Վնասման տեղամասին անհրաժեշտ է անմիջապես տեղադրել սառցեպարկ՝ այտուցը և ցավը նվազեցնելու նպատակով: Այն կարելի է տեղադրել օրը 3-4 անգամ, ամեն անգամ 10-15 րոպե տևողությամբ: Սառույցի օգտագործումը կարելի է զուգակցել էլաստիկ բինտավորմամբ, ինչը ևս կնպաստի այտուցի նվազմանը և վնասված կապանի վրա ծանրաբեռնվածության թեթևացմանը:[5] Սառույցը նաև արդյունավետ է ցավը բթացնելու համար, սակայն միայն կարճ ժամանակով (ոչ ավել, քան 20 րոպե): [6] 20 րոպեից ավել սառույցի կիրառումը կարող է նվազեցնել դեպի վնասվածքի շրջան արյունահոսքը և դանդաղեցնել լավացման գործընթացը:
- Կոմպրեսիա: Վնասվածքի շրջանի անշարժացման և վնասված կապանի վրա ծանրաբեռնվածության նվազեցման նպատակով հարկավոր է օգտագործել բինտեր, անշարժացնող կապեր կամ էլաստիկ բինտեր: Վնասվածքի շրջանի էլաստիկ բինտավորման ընթացքում հարկավոր է ավելի շատ ճնշում գործադրել դիստալ հատվածում, և աստիճանաբար ճնշումը նվազեցնել դեպի սիրտ տանող ուղղությամբ. սա արվում է այն նպատակով, որ հեշտացվի կուտակվող հեղուկի հետհոսքը դեպի արյան շրջանառություն՝ այսպիսով խուսափելով այտուցի առաջացումից: Սակայն շատ կարևոր է ուշադրություն դարձնել, որ կոմպրեսիան չվնասի վերջույթի արյունամատակարարմանը:[5]
- Բարձր դիրք: Վնասվածքի տեղամասին բարձր դիրք տալը (մարմնի մյուս մասերի դիրքի համեմատ) նույնպես նպաստում է այտուցի նվազեցմանը:[5]
Ոչ վիրահատական բուժման մեթոդներից են պասիվ շարժումներ ապահովող սարքավորումները, որոնք երբեմն օգտագործվում են հատուկ կրիոմանժետների հետ մեկտեղ. վերջիններս ապահովում են միաժամանակ սառեցում և կոմպրեսիա՝ հաջող կերպով նվազեցնելով այտուցը և մեծացնելով շարժումների ծավալը:[7] Այտուցի նվազումից անմիջապես հետո ուժի և ֆունկցիայի վերականգնմանն ուղղված վարժություններին անցնելը նույնպես նպաստում է տվյալ հոդում շարժումների ծավալի մեծացմանը:[7]
Սառույցի և կոմպրեսիայի օգտագործումը (սառը կոմպրեսիոն թերապիա) լիովին չի կասեցնի այտուցի և ցավի առաջացումը, սակայն կնպաստի լավացման ընթացքում դրանց հնարավորինս նվազեցմանը: Այտուցների առաջացման խնդրին հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել. դրանց նվազեցումն անչափ կարևոր է լավացման գործընթացի համար, քանի որ այտուցի դեպքում ավելորդ հեղուկը կարող է կուտակվել վնասվածքի շրջանում և պատճառ դառնալ հետագա բարդությունների:
Որոշ ժամանակ անց հոդում շարժումները պետք է արդեն ակտիվացնել, թեթև դեպքերում՝ վնասվածքից 1-3 օր անց:[8] Երբեմն հարկ է լինում կիրառել հատուկ վարժություններ, որպեսզի հնարավոր լինի վերականգնել ուժը և նվազեցվի հետագայում անցանկալի բարդությունների առաջացման ռիսկը: Հաճախ անհրաժեշտ է լինում նաև վնասվածքի շրջանում օգտագործել էլաստիկ բինտեր կամ օրթեզներ, որոնք պաշտպանում են հոդը կրկնակի վնասվածքներից:[8]
Ֆունկցիոնալ ռեաբիլիտացիա
Կապանների վնասման դեպքում անշարժացման ժամկետների ավելորդ երկարաձգումը դանդաղեցնում է լավացման գործընթացը, քանի որ այն սովորաբար հանգեցնում է մկանների ատրոֆիայի և թուլության: Ցույց է տրվել, որ վնասվածքից հետո ադեկվատ ժամկետներում հնարավորինս շուտ ակտիվացումը նպաստում է լավացման գործընթացին՝ խթանելով հենաշարժիչ համակարգի հյուսվածքներում աճի գործոնների ակտիվացմանը, որը նպաստում է բջիջների պրոլիֆերացիային և արտաբջջային մատրիքսի ռեմոդելավորմանը:[փա՞ստ] Կապանների վնասվածքների դեպքում արդյունավետ ռեաբիլիտացիայի մաս են կազմում հատուկ վարժությունները, որոնք աստիճանաբար մեծացնում են հոդում շարժումների ծավալը և բարձրացնում ծանրաբեռնումը, ինչը նպաստում է մկանների ամրապնդմանը:[փա՞ստ]
Չնայած, որ անշարժացման ժամկետների երկարաձգումը կարող է լավացման գործընթացի վրա բացասական ազդեցություն ունենալ, սակայն, ըստ վերջերս կատարված որոշ հետազոտությունների, հատուկ օրթեզների օգտագործումը կարող է նպաստել լավացմանը՝ մեղմացնելով ցավը և կայունացնելով վնասվածքի շրջանը, ինչը թույլ է տալիս կանխարգելել կապանի հետագա վնասվածքները:[9] Օրթեզների օգտագործման ընթացքում շատ կարևոր է ճիշտ սահմանել գործադրվող ճնշումը, քանի որ, եթե այն չափազանց բարձր լինի, կարող են առաջանալ բարդություններ:[9]
Ծանոթագրություններ
- ↑ «Sprained Joints». Free Books. Վերցված է 16 February 2010-ին.
- ↑ Strains and sprains information Mayo Clinic. Retrieved on 2010-01-26
- ↑ Derry S, Moore RA, Gaskell H, McIntyre M, Wiffen PJ (June 2015). «Topical NSAIDs for acute musculoskeletal pain in adults». The Cochrane Database of Systematic Reviews. 6 (6): CD007402. doi:10.1002/14651858.CD007402.pub3. PMC 6426435. PMID 26068955.
- ↑ Bleakley CM, O'Connor SR, Tully MA, Rocke LG, Macauley DC, Bradbury I, Keegan S, McDonough SM (May 2010). «Effect of accelerated rehabilitation on function after ankle sprain: randomised controlled trial». BMJ. 340 (may10 1): c1964. doi:10.1136/bmj.c1964. PMID 20457737.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Sprained Ankle». American Orthopedic Foot and Ankle Society. March 2005. Վերցված է 2008-04-01-ին.
- ↑ Cramer H, Ostermann T, Dobos G (February 2018). «Injuries and other adverse events associated with yoga practice: A systematic review of epidemiological studies». Journal of Science and Medicine in Sport. 21 (2): 147–154. doi:10.1016/j.jsams.2017.08.026. PMID 28958637.
- ↑ 7,0 7,1 Temponi EF, Saithna A, de Carvalho LH, Teixeira BP, Sonnery-Cottet B (January 2019). «Nonoperative Treatment for Partial Ruptures of the Lateral Collateral Ligament Occurring in Combination With Complete Ruptures of the Anterolateral Ligament: A Common Injury Pattern in Brazilian Jiu-Jitsu Athletes With Acute Knee Injury». Orthopaedic Journal of Sports Medicine. 7 (1): 2325967118822450. doi:10.1177/2325967118822450. PMC 6348520. PMID 30719481.
- ↑ 8,0 8,1 Ankle Sprains: Healing and Preventing Injury Written by familydoctor.org editorial staff. American Academy of Family Physicians. Reviewed/Updated: 08/06. Created: 01/96
- ↑ 9,0 9,1 Hsu, Hunter; Siwiec, Ryan M. (2019), «Forearm Splinting», StatPearls, StatPearls Publishing, PMID 29763155, Վերցված է 2019-03-12-ին
{{citation}}
: Unknown parameter|name-list-format=
ignored (|name-list-style=
suggested) (օգնություն)