«Յաֆֆայի և Ասկալոնի կոմսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ պատմական երկիր | Անվանում=Յաֆֆայի և Ասկալոնի կոմսություն <br />Contea di Giaffa e Ascalona<br /> | Նախո...»:
(Տարբերություն չկա)

08:22, 8 փետրվարի 2016-ի տարբերակ

Յաֆֆայի և Ասկալոնի կոմսություն, խաչակիրների պետություն, հանդիսանում էր Երուսաղեմի թագավորության չորս գլխավոր վասալներից մեկը։

Յաֆֆայի և Ասկալոնի կոմսություն
Contea di Giaffa e Ascalona
 Ֆաթամիդյան խալիֆայություն 1100 - 1268 Կահիրի Մամլուքների սուլթանություն 

Դրոշ

Գերբ
Քարտեզ

     Բյուզանդական կայսրություն      Կիլիկիայի Հայկական Իշխանություն      Սելջուկ-թուրքեր      Եդեսիայի կոմսություն      Անտիոքի դքսություն      Տրիպոլիի կոմսություն      Երուսաղեմի թագավորություն      Ֆաթիմիդ խալիֆայություն
(Մերձավոր Արևելքը 1135 թվականին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Յաֆֆա
Լեզու Լատիներեն, Հին ֆրանսերեն, Հունարեն, Իտալերեն, Արաբերեն
Կրոն Քրիստոնեություն, Իսլամ, Ուղղափառ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Կոմս
(Երուսաղեմի թագավորության վասալ)
Պատմություն
- Ասկալոնի ճակատամարտ 1099 թվական օգոստոսի 12

Պատմություն

 
Սալահ ադ-Դինի հարձակումը Ասկալոնի վրա

Յաֆֆան դարձել է Գոդֆրուա Բուլյոնցու ամրոցը 1100 թվականին, խաչակրաց առաջին արշավանքի ավարտից հետո, նրա վրա անարդյունք հավակնում էր Դագոբերտ Պիզանցին, Երուսաղեմի առաջին լատինացի հովվապետը։ Մնում էր արքայական սեփականություն, մինչև 1106 թվականին նվիրվում է Հուգո I դը Պյուիզեին։ Երբ 1134 թվականին Հուգո II դը Պյուզիեն խռովություն է բարձրացնում արքա Ֆուլկի դեմ, կոմսությունը բաժանվում է մի քանի փոքրիկ տիրությունների, իսկ Յաֆֆան անցնում է արքայական սեփականության տակ։ Շուտով այն դառնում է Ֆուլկի կրտսեր որդի Ամորի I-ի ժառանգություն։ Երբ 1153 թվականին նրա ավագ որդի Բալդուին III-ը գրավում է Ասկալոնը, նա այն միավորում է իր եղբոր տիրույթներին։

Կոմսությունը անցնում էր արքայական ընտանիքի անդամներին և նրանց ամուսիններին կամ «կերակրման» էր տրվում նրանցից որևէ մեկին և եկամուտ էր բերում ընտանիքի միանգամից մի քանի անդամի։ 1221 թվականին կոմսությունը տրվում է Գոթյե VI դը Բրիանին՝ նրա քեռի, արքա-ամուսին Հովհաննես դը Բրիանի կողմից։ Գոթյեն ամուսնանում է արքա-ամուսին Ամորի II-ի թոռնուհու հետ, ով կոմսությունը ստանում է որպես ժառանգություն իր եղբայր Գի դը Լուզինյանից, նույնպես նախկին արքա-ամուսին։ Մոտ 1250 թվականին կոմսությունը փոխանցվում է Իբելինների դինաստիայի ճյուղին։ 1268 թվականին Բեյբարսի կողմից Յաֆֆայի գրավումով կոմսությունը դառնում է տիտղոսային, անվանական։

Վասալներ

Յաֆֆայի և Ասկալոնի կոմսությունը ուներ մի քանի սեփական վասալներ.

  • Ռամլի սենյորիա
  • Իբելին սենյորիա
  • Միրաբել սենյորիա (չնայած գոյություն ունենալուն, այն միշտ պատկանել է Իբելիններին և չէր տարանջատվում նրանց տիրույթներից)

Յաֆֆայի և Ասկալոնի կոմսեր

 
Յաֆֆայի և Ասկալոնի կոմսության քարտեզ

Գրականություն

  • John L. La Monte, Feudal Monarchy in the Latin Kingdom of Jerusalem, 1100-1291. The Medieval Academy of America, 1932.
  • Jonathan Riley-Smith, The Feudal Nobility and the Kingdom of Jerusalem, 1174-1277. The Macmillan Press, 1973.
  • Steven Runciman, A History of the Crusades, Vol. II: The Kingdom of Jerusalem and the Frankish East, 1100-1187. Cambridge University Press, 1952.
  • Steven Tibble, Monarchy and Lordships in the Latin Kingdom of Jerusalem, 1099-1291. Clarendon Press, 1989.