Սոֆյա Ստանիսլավովնա Պոզդնյակովա (ռուս.՝ София Станиславовна Позднякова, հունիսի 17, 1997(1997-06-17)[1], Նովոսիբիրսկ, Ռուսաստան), ռուս սուսերամարտիկ (սուսեր)։ 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն անհատական և թիմային առաջնություններում, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր։ Սպորտի վաստակավոր վարպետ[2]։

Սոֆյա Պոզդնյակովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 17, 1997(1997-06-17)[1] (27 տարեկան)
Ծննդավայր՝Նովոսիբիրսկ, Ռուսաստան
Մարզիչ(ներ)՝Aleksandr Shirshov?

Կենսագրություն

խմբագրել

Սոֆյա Պոզդնյակովան ծնվել է 1997 թվականի հունիսի 17-ին Նովոսիբիրսկում։ Նրա հայրը՝ Ստանիսլավ Պոզդնյակովը, հայտնի սուսերամարտիկ է, Օլիպիական խաղերի քառակի չեմպիոն, 2018 թվականին դարձել է Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի, իսկ 2016 թվականին՝ Եվրոպայի սուսերամարտի կոնֆեդերացիայի նախագահ[3]։ Մայրը՝ Անաստասիան, սպորտի վարպետ է և Նովոսիբիրսկի մարզի սուսերամարտի ֆեդերացիայի քարտուղարը[3][4] Սոֆյա Պոզդնյակովան մարզվել է Նովոսիբիրսկի սուսերամարտի մարզական պատրաստության կենտրոնում։ Մարզիչը եղել է Սերգեյ Ստեպանկինը[5][6]։ Բացի այդ, մարզուհին սովորել է Սմոլենսկի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական ակադեմիայում՝ ապագայում նախատեսելով դառնալ մարզական լրագրող[7]։ 2016 թվականին սկսել է հանդես գալ ԲԿՄԱ-ում[3]։

Սոֆյան սուսերամարտով զբաղվել սկսել է 10 տարեկանում, իսկ մինչ այդ զբաղվել է լողով և սպորտային ակրոբատիկայով[3]։ Որպես պատանի՝ նա հաջողությամբ հանդես է եկել որպես հիմնական թիմում հայտնվելու հավակնորդ. 2017 թվականին նա դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն։

Նույն մրցաշրջանում Սոֆյան նշել է նորամուտը ազգային հավաքականի կազմում և դարձել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր թիմային սուսերամարտում։ Իսկ մեկ տարի անց դարձել է Եվրոպայի չեմպիոն նույն ծրագրով։

Նույն թվականին Սոֆյան առաջընթաց է գրանցել աշխարհի առաջնությունում. նա ոսկե մեդալ է նվաճել անհատական առաջնությունում։ Իր մրցաշարային ուղու ընթացքում երիտասարդ մարզուհին թիմային մրցաշարերում հաղթել է աշխարհի երեք չեմպիոնների (երկու ամերիկուհիների՝ Էնն-Էլիզաբեթ Սթոունին և Դագմարա Վոզնյակը և իտալացի Իրենե Վեկկինի), իսկ եզրափակիչ գոտեմարտում համառ պայքարում հաղթել է իր առավել նշանավոր հայրենակցուհուն՝ աշխարհի յոթակի չեմպիոն և օլիմպիական չեմպիոն Սոֆյա Վելիկայային։ Այս հաղթանակը Սոֆյայի համար դարձել է իր կարիերայի առաջին անհատական մեդալը մրցաշրջանի գլխավոր մրցումներում։ Երեք օր անց Սոֆյան և նրա թիմակիցները թիմային առաջնությունում զբաղեցրել են երկրորդ տեղը։

2019 թվականին ռուս սուսերամարտուհին դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն թիմային առաջնությունում, իսկ մեկ ամիս անց նվաճել է իր երկրորդ ոսկե մեդալը Նույն ծրագրով աշխարհի առաջնություններում։

2020 թվականի սեպտեմբերին ամուսնացել է սարատովցի սուսերամարտիկ Կոնստանտին Լոխանովի հետ[8]։

2021 թվականին առաջին անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն անհատական առաջնությունում։ Ռուսաստանի առաջնությունն անցկացվել է Նովոսիբիրսկում։

Լավագույն արդյունքներ

խմբագրել

Օլիմպիական խաղեր

խմբագրել

Աշխարհի առաջնություններ

խմբագրել

Եվրոպայի առաջնություններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/146132
  2. «Позднякова София Станиславовна - Федерация фехтования России». rusfencing.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Саблистка ЦСКА София Позднякова: Отец дает советы, но за спортивные неудачи не ругает». Центральный спортивный клуб Армии. 28.03.2017. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  4. Биография президента Олимпийского комитета России Станислава Позднякова
  5. София Позднякова: из Германии с наградами. Департамент физической культуры и спорта Новосибирской области.
  6. «Государственное автономное учреждение Новосибирской области «Спортивная школа олимпийского резерва по фехтованию»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  7. Александр Просветов. «София Позднякова: «Главное — последний удар остался за мной»». Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  8. Танец в тумане: чемпионка мира из Новосибирска сыграла свадьбу в Москве — смотрим красивые снимки с церемонии

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Պոզդնյակովա» հոդվածին։