Սոֆյա Մելիքյան

հայ դաշնակահար

Սոֆյա Մելիքյան (փետրվարի 11, 1978(1978-02-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար։

Սոֆյա Մելիքյան
Ծնվել էփետրվարի 11, 1978(1978-02-11) (45 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան, Մադրիդի թագավորական կոնսերվատորիա, Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց և Մանհեթենի երաժշտական դպրոց
Կայքsofyamelikyan.com

Կենսագրություն խմբագրել

Սոֆյա Մելիքյանը ծնվել է 1978 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում (Անահիտ Շահբազյանի դասարան)[1]։ 1994 թվականին տեղափոխվել է Իսպանիա, սովորել Մադրիդի թագավորական կոնսերվատորիայում (Խոակին Սորիանոյի դասարան), Փարիզի նորմալ երաժշտական դպրոցում (Ռամզի Յասայի դասարան) և Նյու Յորքի Մանհեթենի երաժշտական դպրոցում (արժանացել է Սոլոմոն Միկովսկու անվան կրթաթոշակի)։ Մասնակցել է Վիտալի Մարգուլիսի, Ջոն Օ’Քոնորի և այլ հանրահայտ երաժիշտների վարպետության դասերին։ Հյուրախաղերով հանդես է եկել Իսպանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Կանադայում, Հայաստանում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Իտալիայում, Սերբիայում, ԱՄՆ-ում[2] և այլն։ Ելույթ է ունեցել Հայաստանի ֆիլհարմոնիկ, Իսպանիայի ռադիոյի և հեռուստատեսության, Կորդոբայի, Վալենսիայի սիմֆոնիկ, Նոր Եվրոպայի կամերային, Անդալուչիայի ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ։ Մելիքյանի ելույթները հեռարձակվել են աշխարհի առաջատար հեռուստաընկերություններով, այդ թվում Իսպանիայի, Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, Կատալոնիայի ազգային ռադիոյով, Չիկագոյի WFMT ռադիոկայանով, Muzzik French հեռուստակայանով, New York WXQR ռադիոկայանով և այլն։ Մելիքյանի թողարկել է ձայնասկավառակներ, որտեղ ներառված են Յոզեֆ Հայդնի, Ռոբերտ Շումանի, Սերգեյ Ռախմանինովի, Իսաակ Ալբենիսի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից[3]։

Մրցանակներ խմբագրել

  • Իսպանիայի Իբիցայի դաշնակահարների միջազգային մրցույթում Լինարեսի դաշնակահարների միջազգային մրցույթի առաջին մրցանակ և Բացառիկ երաժշտական տաղանդ մրցանակ
  • Առաջին մրցանակ երաժշտական կատարման համար, “Amigos del Colegio de España”
  • 15th Jose Iturbi and Maria Canals միջազգային մրցույթների հատուկ մրցանակ
  • Դաշնակահարների միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Սոֆյա Մելիքյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-02-11 (չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 PA James Acklin- Pittsburgh,։ «String Orchestra of Brooklyn  » Sofya Melikyan with the Musica Bella Orchestra starting TOMORROW!»։ www.thesob.org (en-US)։ Վերցված է 2018-02-11 
  3. «Sofya Melikyan - Distinguished Artists Concert and Lecture Series»։ Distinguished Artists Concert and Lecture Series (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-11-ին։ Վերցված է 2018-02-11