Սոֆյա Իմբեր Բարու (անգլ.՝ Sofía Ímber, մայիսի 8, 1924(1924-05-08)[1][2], Սորոկի, Soroca County, Ռումինիայի թագավորություն - փետրվարի 20, 2017(2017-02-20)[1][2], Կարակաս, Վենեսուելա), վենեսուալցի լրագրող, Կարակասի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր և առաջին տնօրեն։

Սոֆյա Իմբեր
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1924(1924-05-08)[1][2]
ԾննդավայրՍորոկի, Soroca County, Ռումինիայի թագավորություն
Մահացել էփետրվարի 20, 2017(2017-02-20)[1][2] (92 տարեկան)
Մահվան վայրԿարակաս, Վենեսուելա
Քաղաքացիություն Վենեսուելա
ԿրթությունUniversity of the Andes?
Մասնագիտությունլրագրող, մշակութային գործիչ և քաղաքական գործիչ
ԱմուսինGuillermo Meneses?[3] և Carlos Rangel?[3]
Զբաղեցրած պաշտոններթանգարանի տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ
 Sofía Ímber Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1930 թվականին ավագ քրոջ՝ Լիայի (1914—1981)՝ հետագայում հայտնի մանկաբույժ, և ծնողների՝ Նաումի Իմբերի ու Աննա Բարուի հետ արտագաղթել է Վենեսուելա[4][5]։ Երեք տարի Անդի համալսարանում ուսումնասիրել է բժշկություն, ապա, կրթությունը թողնելով, վերադարձել է Կարակաս և զբաղվել է լրագրությամբ։ Տասնհինգ տարիների ընթացքում հրատարակվել է տարբեր երկրների տարբեր իսպանալեզու պարբերական հրատարակություններում[6]։ 1944 թվականին ամուսնացել է գրող և դրամատուրգ Գիլբերտո Մենեսեսայի հետ (1911—1978), ամուսնությունից ունի չորս երեխա։ Ամուսնու հետ, որը դիվանագիտական ծառայության մեջ էր, սկզբում ապրել է Կոլումբիայում (1946), ապա եվրոպական տարբեր երկրներում (Ֆրանսիա, Բելգիա), որտեղ ընդգրկվել է ձախ ուղղվածության վենեսուելացի այլախոհների խմբում։ Ամուսնու հետ ամուսնալուծությունից հետո կրկին ամուսնացել է լրագրող և գրականագետ Կառլոս Ռանգելի հետ (1929-1988), որի հետ կազմակերպել է «Բարի առավոտ» հաղորդումը և դրա հաղորդավարուհին եղել է անգամ երկրորդ ամուսնու մահից հետո։ Վարել է նաև այլ հեռուստա և ռադիոհաղորդումներ։ Համագործակցել է վենեսուելական հիմնական «El Nacional»,« El Universal», «Últimas Noticias» և «Diario» թերթերի հետ։ Նրա ընտրյալ հոդվածների ժողովածուն 1971 թվականին հրատարակվել է «Yo la intransigente» առանձին գրքով[7]։

 
Սոֆյա Իմբերի թանգարան

1973 թվականին հիմնադրել և ղեկավարել է Սոֆյա Իմբերի ժամանակակից արվեստի թանգարանը (1990 թվականից՝ Museo de Arte Contemporáneo de Caracas "Sofía Ímber", MACCSI), որը հետագայում վերանվանվել է[8]։ Այս թանգարանը հավաքածուի մշտական չորս հազար ցուցանմուշներով դարձել է ժամանակակից արվեստի ամենամեծ թանգարանը Լատինական Ամերիկայում։ Սոֆյա Իմբերը անփոփոխ կերպով ղեկավարել է թանգարանը մինչև 2001 թվականը, երբ երկրում աճող հակասեմիտիզմի դեմ հանրության ներկայացուցիչների դիմումին աջակցելու արդյունքում նա Ուգո Չավեսի հրամանով ազատվել է իր ստեղծած թանգարանի տնօրենի պաշտոնից։ Նրա հեռացումից հետո թանգարանի մի շարք ցուցանմուշներ անհետացել են, այդ թվում՝ Անրի Մատիսի «Կարմիր տաբատով օդալիսկան» կտավը (դրա տեղում շրջանակում ցուցադրվել է կրկնօրինակը)։

Մրցանակներ խմբագրել

Սոֆյա Իմբերը արժանացել է մի շարք մեդալների և շքանշանների, այդ թվում՝ Կաթոլիկ Իզաբելի շքանշան (դամա-կամանդոր, Իսպանիա), Մայա շքանշան (Արգենտինա), Պատվո լեգեոնի շքանշան (Ֆրանսիա), Քաղաքացիական ավանդի շքանշան (Իսպանիա), Ռիու Բրանկուի շքանշան (Բրազիլիա), Գաբրիելա Միստրալի շքանշան (Չիլի), Բոյակի շքանշան (Կոլումբիա), Ացտեկական արծվի շքանշան (Մեքսիկա), Ազատագրողի շքանշան (Վենեսուելա)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://historygreatest.com/sofia-imber-romanian-born-venezuelan-journalist-died-at-92
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://historygreatest.com/sofia-imber-romanian-born-venezuelan-journalist-died-at-92-2
  3. 3,0 3,1 https://library.miami.edu/imber
  4. «Генеалогия семьи Имбер». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  5. «Sofia Imber — de la Soroca la Caracas». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  6. «Sofia Imber, Grand Dame of Venezuela, Dies at 92». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  7. София Имбер
  8. Muere Sofía Imber, ícono cultural venezolano y periodista con un estilo punzante
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Իմբեր» հոդվածին։