Սոֆյան Հաննի

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Սոֆյան Հաննի (արաբ․՝ سفيان هاني‎‎, ֆր.՝ Sofiane Hanni; դեկտեմբերի 29, 1990(1990-12-29)[2][3][4], Իվրի սյուր Սեն), ալժիրցի և ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Ալ-Ահլի» ակումբի կիսապաշտպան։ Հանդես է եկել Ալժիրի հավաքականում։

Սոֆյան Հաննի
ֆր.՝ Sofiane Hanni
Քաղաքացիությունը  Ալժիր և  Ֆրանսիա[1]
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 29, 1990(1990-12-29)[2][3][4] (33 տարեկան)
Ծննդավայր Իվրի սյուր Սեն
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Биография

խմբագրել

Հաննին ծնվել է Ֆրանսիայում ալժիրցի էմիգրանտների ընտանիքում։ Նա մեծացել է Փարիզի Վիտրի-սյուր-Սեն արվարձանում Սեդրիկ Բակամբուի հետ։ Բակամբուի հետ նրանք մարզվել են նույն տեղական թիմում։

Ակումբային կարիերա

խմբագրել
 
Հաննին «Սպարտակի» կազմում 2018 թվականին

Սոֆյան Հաննին «Իվրի», «Բուլոն-Բիանկուր» և «Նանտ» ակումբների սան է։ 2009 թվականի դեկտեմբերի 1-ին «Սեդանի» դեմ խաղում նորամուտը նշել է Լիգա 2-ում, վերջինիս կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Վիլյամ Վանկերին[5], սակայն կազմում այդպես էլ չի ամրապնդվել։

2011 թվականի ամռանը «դեղձանիկների» հետ պայմանագիրն ավարտվեց, և Սոֆիան ազատ գործակալի կարգավիճակով միացավ թուրքական «Կեսարիա Էրիքիյեզպորին»։ Սեպտեմբերի 10-ին «Բուջասպորի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Թուրքիայի առաջին լիգայում[6]։ Սեպտեմբերի 25-ին «Կարտալսպորի» դեմ խաղում Հաննին դուբլի հեղինակ դարձավ՝ իր առաջին գոլերը խփելով «Կայսերի Էրջիեսպորի» կազմում[7]։ Իր նորամուտի մրցաշրջանում Սոֆիանը խփել է 11 գնդակ և դարձել թիմի լավագույն ռմբարկուն։ 2013 թվականին նա օգնեց ակումբին դուրս գալ էլիտա։

Նույն թվականի ամռանը Հաննին տեղափոխվեց «Անկարասպոր»։ Սեպտեմբերի 14-ին «Թավշանի Լիվնիտսպորի» դեմ խաղում նորամուտը նշեց նոր թիմում[8]։ Սեպտեմբերի 18-ին «Ֆեթհիեսպորի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Օսմանլիսպորի» կազմում[9]։ «Օսմանլիսպորի» կազմում հաջող մրցաշրջանից հետո Հաննիին սկսեցին ուշադրություն դարձնել արտասահմանից։ Հետաքրքրություն կար Լիգա 2-ից և Չինաստանից, սակայն Հաննին ընտրեց բելգիական «Մեխելենի» առաջարկը։

2014 թվականի ամռանը Հաննին տեղափոխվել է բելգիական «Մեխելեն»։ Հուլիսի 27-ին «Գենկի» դեմ խաղում իր նորամուտը նշեց Ժյուպիլ լիգայում[10]։ Նույն խաղում խփել է իր առաջին գոլը «Մեխելենի» կազմում։ 2016 թվականին ստացել է Բելգիայի առաջնության արաբական ծագում ունեցող և աֆրիկյան ծագում ունեցող լավագույն ֆուտբոլիստի, ինչպես նաև Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի վարկածով տարվա խաղացողի կոչումները։

Նույն թվականին 1,5 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Անդերլեխտ»։ Հուլիսի 26-ին ռուսական «Ռոստովի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման խաղում Հաննին նորամուտը նշեց նոր թիմում[11]։ Այդ նույն խաղում նա խփեց իր առաջին գոլը «Անդերլեխտի» կազմում։ 2017 թվականի ապրիլի 2-ին Եվրոպայի լիգայի 1/4 «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ[12]։ Դարձել է Եվրոպա լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով «Օլդ Թրաֆորդում» գոլ է խփել «Մանչեսթեր Յունայթեդին»։ Իր դեբյուտային մրցաշրջանում դարձել Է Բելգիայի չեմպիոն, շուտով նաև դարձել թիմի ավագը։ 2018 թվականի հունվարի 28-ին Լիեժի «Ստանդարտ»- ի դեմ խաղում Հաննին հեթ-տրիկ է արել[13]։ «Անդերլեխտի» կազմում հաղթել է Բելգիայի 2017 թվականի առաջնությունը և Սուպերգավաթը։

2018 թվականի հունվարի 31-ին Հաննին 3.5 տարվա պայմանագիր կնքեց Մոսկվայի «Սպարտակի» հետ[14]։ Փետրվարի 15-ին իսպանական «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում իր նորամուտը նշեց նոր ակումբում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Դենիս Գլուշակովին[15]։ Մարտի 11-ին «ԲՄԱ-Խաբարովսկի» դեմ խաղում նորամուտը նշել է ՌՖՊԼ-ում[16]։ Մարտի 17-ին «Ռուբինի» դեմ խաղում Սոֆյանը խփեց իր առաջին գնդակը «Սպարտակի» կազմում։ Նոյեմբերի 8-ին շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում նա աչքի ընկավ խփած գնդակով[17]։

Մասիմո Կարերան, լինելով «Սպարտակի» գլխավոր մարզիչը Հաննիի՝ թիմ մտնելու պահին, ալժիրցուն չէր դիտարկում որպես հիմնական կիսապաշտպան, հաճախ Սոֆյանը միայն փոխարինման էր դուրս գալիս։ 2018 թվականի նոյեմբերին Օլեգ Կոնոնովը կարերայի փոխարեն նշանակվեց «Սպարտակի» գլխավոր մարզիչ, նոր մարզիչը սկսեց ավելի շատ վստահել ալժիրցուն։ Նոյեմբերի 25-ին «Սպարտակում» Կոնոնովի առաջին խաղում Հաննին ամբողջ 90 րոպեն անցկացրել է «Կռիլյա Սովետովի» դեմ և խփել թիմի առաջին գնդակը, արդյունքում «կարմիր-սպիտակները» հաղթել են 3:1 հաշվով։ «Լոկոմոտիվի» դեմ Ռուսաստանի առաջնության հաջորդ խաղում Հաննին երկու գոլային փոխանցում է կատարել Դենիս Գլուշակովին և Լուիս Ադրիանոյին, իսկ «Սպարտակը» 2:1 հաշվով առավելության է հասել «Լոկոմոտիվի» նկատմամբ։ Դեկտեմբերի 6-ին Հաննին խփել է «Սպարտակի» միակ գնդակը «Ուրալի» դեմ Ռուսաստանի Գավաթի խաղում (1:1)։

2019 թվականի հուլիսի 22-ին հայտարարվեց Հաննիի՝ Կատարի «Ալ Գարաֆա» տեղափոխության մասին՝ ի հեճուկս Հաննիի՝ «Սպարտակի» կազմում մնալու ցանկության մասին ավելի վաղ արված հայտարարությունների[18]։ Օգոստոսի 22-ին «Ալ Շահանիայի» դեմ խաղում նա նորամուտը նշեց Կատարի առաջնությունում[19]։ Այդ նույն խաղում Սոֆիան իր առաջին գոլը խփեց «Ալ Գարաֆի» կազմում։ 2022 թվականի ամռանը Հաննին տեղափոխվել է «Ալ Ահլի»։ Օգոստոսի 1-ին «Ում Սալալ»-ի դեմ խաղում նա նորամուտը նշեց նոր թիմում[20]։ Օգոստոսի 17-ին «Ալ-Սադի» դեմ խաղում Սոֆիան խփեց իր առաջին գոլը «Ալ-Ահլիի» կազմում[21]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Հաննին հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա առաջարկ է ստացել հանդես գալ իր պատմական հայրենիք Ալժիրում։ Մարտի 26-ին, 2017 թվականի աֆրիկյան ազգերի գավաթի ընտրական խաղում, Եթովպիայի հավաքականի դեմ խաղում, նա իր նորամուտը նշեց Ալժիրի ազգային հավաքականում։ Հունվարի 7-ին Մավրիտանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Սոֆիան խփեց իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[22]։

2017 թվականին Հաննին Գաբոնում մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Թունիսի[23] և Սենեգալի հավաքականների դեմ խաղին[24]։ Թունիսցիների դեմ խաղում Սոֆիանը դարձել է գոլի հեղինակ։

Գոլերը Ալժիրի հավաքականի կազմում

խմբագրել
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 Հունվարի 7, 2017 Մուստաֆա Չակերի անվան մարզադաշտ, Բլիդա, Ալժիր   Մավրիտանիա 1:1 3:1 Ընկերական հանդիպում
2 Հունվարի 19, 2017 Ստադ դե Ֆրանսվիլ, Ֆրանսիա, Գաբոն   Թունիս 1:2 1:2 ԱԱԳ 2017
3 Հունիսի 6, 2017 Մուստաֆա Չակերի անվան մարզադաշտ, Բլիդա, Ալժիր   Գվինեա 1:0 2:1 Ընկերական հանդիպում
4 Հունիսի 11, 2017 Մուստաֆա Չակերի անվան մարզադաշտ, Բլիդա, Ալժիր   Տոգո 1:0 2:1 ԱԱԳ 2019-ի ընտրություն

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

«Անդերլեխտ»
  • Բելգիայի չեմպիոն՝ 2016/17
  • Բելգիայի Սուպերգավաթակիր՝ 2017
«Սպարտակ»

Անհատական

  • Լավագույն աֆրիկյան խաղացող Բելգիայի առաջնություն՝ 2015/2016
  • Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի վարկածով տարվա ֆուտբոլիստ՝ 2015/2016

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.unfp.org/joueur/sofiane-hanni-13923/
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. «Седан VS. Нант 3:0» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  6. «Буджаспор VS. Кайсери Эрджиесспор 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  7. «Карталспор VS. Кайсери Эрджиесспор 1:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  8. «Тавшани Ливнитспор VS. Османлыспор 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  9. «Османлыспор VS. Фетхиеспор 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  10. «Мехелен VS. Генк 3:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  11. «Ростов VS. Андерлехт 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  12. «Манчестер Юнайтед VS. Андерлехт 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  13. «Стандард Льеж VS. Андерлехт 3:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
  14. «Софиан Ханни стал игроком «Спартака»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  15. «Спартак Москва VS. Атлетик Бильбао 1:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  16. «Спартак Москва VS. СКА Хабаровск 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  17. «Спартак Москва VS. Рейнджерс 4:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
  18. «Аль-Гарафа» объявила о переходе Ханни из «Спартака» Արխիվացված 2019-10-31 Wayback Machine(ռուս.)
  19. «Аль-Гарафа VS. Аль-Шахания 3:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  20. «Умм-Салаль VS. Аль-Ахли Доха 0:1» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  21. «Аль-Садд VS. Аль-Ахли Доха 3:2» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  22. «Алжир VS. Мавритания 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  23. «Алжир vs. Тунис 1:2». soccerway.com (անգլերեն). 2018 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  24. «Сенегал vs. Алжир 2:2». soccerway.com (անգլերեն). 2018 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.