Սուֆլիոն[1][2] (հուն․՝ Σουφλίον[3] ή Σουφλί), փոքր քաղաք Հունաստանում։ Ծովի մակարդակից գտնվում է 98 մետր բարձրության վրա` Էվրոս (Մարիցա) գետի աջ (արևմտյան) ափին, Ալեքսանդրուպոլիսից 53 կմ հյուսիս-արևելք և Աթենքից 420 կմ հյուսիս-արևելք։ Սուֆլիոնը Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի ծայրամասում գտնվող Էվրոս ծայրամասային միավորի համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 3837 մարդ։

Բնակավայր
Սուֆլիոն
ԵրկիրՀունաստան Հունաստան
Մակերես1326 կմ²
ԲԾՄ20 մետր
Բնակչություն3210 մարդ (2021)
Հեռախոսային կոդ2554
Փոստային դասիչ684 00
Պաշտոնական կայքsoufli.gr(հուն.)
Սուֆլիոն (Հունաստան)##
Սուֆլիոն (Հունաստան)

Քաղաքի արևելյան ծայրամասով է անցնում 51 ազգային ճանապարհը՝ Արդանիոնից Օրեստիաս։

Պատմություն խմբագրել

 
Ձիվրե մետաքսի գործարանը Սուֆլիոնում

Սուֆլիոնի մասին առաջին հիշատակումը պատկանում է թուրք ճանապարհորդ Էվլիյա Չելեբիին (1667)։ Այդ ժամանակ Սուֆլիոնը մեծ գյուղ էր և ազատված էր հարկադրումներից։ Գյուղի թուրքական անունը (թուրքերեն՝ Soufulu), հավանաբար, ծագում է դերվիշյան վանքից՝ խանակայից։ Սուֆլիոնի տարածքը բնակեցված էր նոր քարի դարից՝ նեոլիթից։ Հնագիտական գտածոները վերաբերում են վաղ շրջանի նեոլիթից մինչև հելլենիստական դարաշրջանի գերեզմանոց։ Այստեղ ապրել են թրակյան ցեղերը[4]։

19-րդ դարի սկզբին՝ Օսմանյան իշխանության վերելքի տարիներին, Սուֆլիոնը հարուստ գավառի ֆինանսական, քաղաքական և մշակութային կենտրոնն էր, որը միացված էր Էվրոս գետի ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան ափերին՝ մոտ 60000 մարդ բնակչությամբ։ Բնակչության թվաքանակի արագ աճը կապված էր շերամապահության զարգացման հետ, որը տարիներ շարունակ եղել է տարածաշրջանային տնտեսության հիմքը[4]։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին քաղաքում մետաքսի խոշոր գործարաններ ստեղծեցին․ Ազարիա և Պապպո Աբրահամները (Αζαρία και Πάππο Αβραάμ)՝ 1908 թվականին, Բոհոր և Էլիեզեր Ձիվրե եղբայրները (Μποχώρ και Ελιέζερ Τζίβρε)՝ 1920 թվականին (տարածաշրջանի խոշորագույն գործարանը), և Պանդելիս Հաձիսավվասը (Παντελής Χατζησάββας)՝ 1924 թվականին։ 1954 թվականին Էվանգելոս և Յաննիս Ցիակարիս եղբայրները (Ευάγγελος και Ιωάννης Τσιακίρης) ստեղծեցին իրենց գործարանը, որը գործում է առ այսօր, իսկ 1967 թվականին ստեղծվեց պետական գործարան։ Միաժամանակ զարգացավ գինեգործությունը։ Մինչև 1922 թվականը գյուղում աշխատում էր 60 ատաղձագործ, սայլ ստեղծողներ և դարբին, ինչպես նաև չորս գոլորշային ջրաղաց և քունջութի ձեթի մեծածավալ արտադրություն[4]։

1922-1923 թվականների փոքրասիական աղետից հետո Արևելյան Թրակիան անցավ արդեն ձևավորված Թուրքիայի Հանրապետությանը։ Սուֆլիոնը կորցրեց իր գյուղատնտեսական հողերի մեծ մասը՝ ներառյալ 70 կմ2 տարածքով թթենու այգիները, շերամի համար միակ ուտելի բույսը։ Միևնույն ժամանակ մետաքսի արտադրությունը մտավ պետական վերահսկողության և հարկման մեջ, ինչը հանգեցրեց արտադրության աստիճանական կրճատմանը և Եվրոպա արտահանմանը։ Արհեստական մետաքսի գյուտը և տարածումը վերջապես դադարեցրին տեղական շերամապահությունը։ Մետաքսի չորս գործարանները և տնայնագործական արտադրությունների մեծ մասը դադարեցրեց աշխատանքը։ Ներկայումս Սուլֆիոնում կան մետաքսագործական երեք հյուսվածքներ և մանրածախ խանութների ցանց, որոնք վաճառում են մետաքսե ապրանքներ։ Սուֆլիոնի և նրա շրջակայքում մետաքսե բոժոժի արտադրությունը 1908 թվականի 800 000 կգ-ից իջել է մինչև 5.000 կիլոգրամ (1993 թվական)[4]։

Մետաքսի թանգարան խմբագրել

Սուֆլիոնի բնակիչների մեծ մասը զբաղվում է արհեստական մետաքսի արտադրությամբ։ Այստեղի մետաքսի շուկան խոշորագույնն է Հունաստանում։ 19-րդ կեսից մինչև 20-րդ դար շերամի աճեցման և մետաքսի արտադրության տեսանկյունից տարածաշրջանը դարձել է Հունաստանի կարևոր կենտրոնը[5]։ Սուֆլիոնի մետաքսի թանգարանն աշխատում է 1990 թվականից և գտնվում է բժիշկ, գիտնական և քաղաքական գործիչ Կոնստանդինոս Կուրտիդիսի (1870-1944) յուրօրինակ առանձնատանը։ Առանձնատունը կառուցել են 1883 թվականին տեղական արհեստավորները․ այն տեղական քաղաքային ճարտարապետության նշանավոր օրինակ է և նվիրված է իր դստերը՝ Մարիա Կուրտիդիս-Պաստրասին։ Թանգարանը դարձյալ բացվել է 2009 թվականին՝ վերակառուցումից հետո[6]։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Սուֆլիոնի մունիցիպալ թանգարան (Բրիկասի առանձնատուն)

Քաղաքում են գտնվում Մետաքսի թանգարանը, Մետաքսի արվեստի թանգարանը (Μουσείο Τέχνης Μεταξιού), Ֆոլկլորային թանգարանը (Λαογραφικό Μουσείο Σουφλίου Μπουρουλίτη «Τα Γνάφαλα») և մոտ 1890 թվականին կառուցված Մունիցիպալ թանգարանը՝ տեղակայված Բրիկասի առանձնատանը (Δημοτικό Μουσείο Σουφλίου (Αρχοντικό Μπρίκα)), Սուրբ Գևորգ եկեղեցին (1818, 1854), Սուրբ Աթանաս եկեղեցին (1840), Իլիա Մարգարեի մատուռը, նախկին գիմնազիայի շենքը՝ կառուցված 1870-1880 թվականներին ֆրանսիական մաքսատների համար, Ձիվրե եղբայրների մետաքսի գործարանը։ Այն կառուցվել է 1909 թվականին Չերիանո եղբայրների կողմից, իսկ 1920 թվականից Բոհոր և Էլիեզեր Ձիվրե եղբայրների սեփականությունն է[7]։

Սուֆլիոն ընկերություն խմբագրել

Սուֆլիոն ընկերությունը ստեղծվել է 1924 թվականին (ΦΕΚ 194Α)[3]։ Ընկերության կազմում ներառված է երեք բնակավայր։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 3487 մարդ։ Տարածքը 160 127 կմ2 է։

Բնակավայր Բնակչություն (2011), մարդ
Սիդիրո 465
Սուֆլիոն 3837
Յանուլի 185

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 4580[8]
2001 4357[8]
2011 3837

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Словарь географических названий зарубежных стран|310—354|Суфли́он
  2. Карты государств|Греция|2001
  3. 3,0 3,1 «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Κ. Σουφλίου (Έβρου)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «History» (անգլերեն). Μουσείο Τέχνης Μεταξιού. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. «Μουσείο Μετάξης. Περιγραφή» (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. «Μουσείο Μετάξης. Ιστορικό» (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. «Αξιοθέατα» (հունարեն). Μουσείο Τέχνης Μεταξιο. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. 8,0 8,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.