Սուքիաս Թորոսյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուքիաս Անդրանիկի Թորոսյան (սեպտեմբերի 4, 1959(1959-09-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծաղրանկարիչ, բեմադրիչ։

Սուքիաս Թորոսյան
Ի ծնեՍուքիաս Անդրանիկի Թորոսյան
Ծնվել է1959, սեպտեմբերի 4
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

1962-1991 թվականներին եղել է Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի դերասան։ 1983 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժինը։ 1981-1991 թվականներին եղել է «Ոզնիներ» թատրոնի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը, 1983 թվականին՝ Սարդարապատի թանգարանի ցուցադրական բաժնի վարիչ, 1984-1986 թվականներին` Հայպետկինոյի գովազդային բաժնի գլխավոր նկարիչ, 1986-1991 թվականներին` Հայգյուղնախագիծ ինստիտուտի գլխավոր դիզայներ, 1991-1996 թվականներին` «Ազգ» օրաթերթի երգիծանկարիչ ("ToTo")։

1992 թվականին հիմնադրել է Գավիթ թատրոնը։ 1992-1996 թվականներին եղել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, 1996-2000 թվականներին` Առավոտ օրաթերթի երգիծանկարիչ ("ToTo")։ 2001-2005 թվականներին եղել է ԱԼՄ հոլդինգի գլխավոր նկարիչ, 2003 թվականից Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի հիմնադիր և նախագահ, 2004-2005 թվականներին` «Երևանցիներ» հեռուստահաղորդումների հեղինակ և հաղորդավար։ 2005-2012 թվականներին եղել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ավագ դասախոս, 2013 թվականից՝ «Արևավիշապ» միջազգային փառատոն-մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ։ 2013 թվականից աշխատում է ԵՃՇՊՀ-ում[1][2][3]։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • 1966 թվականին՝ «Աշխարհը երեխաների աչքերով, նկարչական միջազգային ցուցահանդեսի հաղթող (Մոսկվա)
  • 1976 թվականին՝ Անհատական ցուցահանդես, Երևան, Պատվոգիր ՀՀ կրթության նախարարության կողմից
  • 1995 թվականին՝ Անհատական ցուցահանդեսներ` Լոնդոն (Անգլիա) - Փարիզ (Ֆրանսիա)
  • 1996 թվականին՝ Անհատական ցուցահանդեսներ՝ Անտվերպեն (Բելգիա) - Բեյրութ (Լիբանան)
  • 2003 թվականից կազմակերպում է ամենամյա ապրիլմեկյան համահայկական երգիծանկարչական ցուցահանդեսը
  • 2006 թվականին՝ Անհատական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2010 թվականին՝ Գրաֆիկական ցուցահանդես նվիրված եղեռնի 95- ամյակին, Թեքեյան կենտրոն
  • 2011 թվականին՝ Գեղանկարչական ցուցահանդես Բուլղարիայի դեսպանատան հովանավորությամբ
  • 2012 թվականին՝ Գեղանկարչական ցուցահանդես «Գեղանկարչական այբբենարան» խորագրով՝ նվիրված գրատպության 500-ամյակին
  • 2019 թվականին՝ Անհատական ցուցահանդես՝ «Հայոց պատմություն» խորագրով, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

Ներկայացումներ, բեմականացումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել