Սուրեշ Օբերոյ (հինդի՝ सुरेश ओबेरॉय, անգլ.՝ Suresh Oberoi, դեկտեմբերի 17, 1946(1946-12-17), Կվետտա, Բելուջիստան, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն) հնդիկ դերասան[1]։ Հնդկաստանի ազգային կինոմրցանակի դափնեկի էր` երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։

Սուրեշ Օբերոյ
հինդի՝ सुरेश ओबेरॉय
անգլ.՝ Suresh Oberoi
Ծնվել էդեկտեմբերի 17, 1946(1946-12-17) (77 տարեկան)
ԾննդավայրԿվետտա, Բելուջիստան, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
ԿրթությունՀնդկաստանի ֆիլմի և հեռուստատեսության ինստիտուտ և St. George's Grammar School?
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասան
Երեխա(ներ)Վիվեկ Օբերոյ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սուրեշը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 17-ին, Կվետտա քաղաքում, (Բրիտանական Հնդկաստան, Բելուջիստան), փանջաբցի բիզնեսմեն Անանդ Սարուպ Ուբերոյի և նրա կնոջ` Կարտար Դևիի ընտանիքում։ Հնդկաստանի բաժանվելու տարին նրա ընտանիքը` չորս եղբայրների և քույրերի հետ տեղափոխվել է Հնդկաստան, իսկ հետո հաստատվել է Հայդարաբադ նահանջում, որտեղ հիմնել է դեղատների ցանց։ Սուրեշը հաճախել է Հայդարաբադի Սուրբ Գևորգի անվան միջնակարգ դպրոց և ակտիվորեն սպորտով է զբաղվել։ Եղել է թենիսի և լողի չեմպիոն, ավելի ուշ` որպես բոսկաուտ արժանացել է նախագահական մրցանակի։ Հոր մահից հետո, դպրոցը նոր ավարտած, նա իր եղբայրների հետ շարունակել է ղեկավարել ընտանեկան գործը[2]։ Ազատորեն խոսում է հինդի, ուրդու, անգլերեն, տելուգու և թամիլերեն։

1970-ականններին դերասանական արվեստի հանդեպ հետաքրքրության և լավ ձայն ունենալու շնորհիվ նա մասնակցել է ռադիոշոուների և ներկայացման, որոնք նրան մղել են ընդունվելու Պունայում Հնդկաստանի Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտ։

Մումբայում առաջին տարիներին ռադիոհաղորդավարի նրա փորձը, հանրության կողմից նրա լավ ընդունված ձայնը և ծանոթությունները գովազդային գործակալությունում նրան օգնել են ընտրվել Charminar ծխախոտի և Lifebuoy օճառի գովազդում նկարահանվելու համար` դարձնելով նրան 1970-ականներին ամենահայտնի մոդելներից մեկը։ 1978 թվականի վերջում նա առաջին անգամ խաղացել է Ek Baar Phir ֆիլմում, որը կոմերցիոն հաջողություն չի ունեցել։ 1980 թվականին Սուրեշը մասնակցել է «Որբը» ֆիլմի նկարահանմանը, որը շատ հայտնի է դարձել և նրան առաջադրում է բերել Filmfare Award-ում` երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։ Արդյունքում մինչև 2000-ականների սկիզբ դերասանը հայտնվել է տարեկան մոտավորապես չորսից հինգ ֆիլմերում։

Անձնական կյանք խմբագրել

Մինչև ինստիտուտ ընդունվելը նա ծանոթացել է Յաշոտհարայի հետ, որը ծնունդով Թամիլ Նադու նահանգից էր և պատկանում էր Պալեյկոտար Պատտակարար ընտանիքին։ Նրանք ամուսնացել են 1974 թվականի օգոստոսի 1-ին։ Ամուսիններն ունեն երկու երեխա. որդին` Վիվեկը, նույնպես դերասան է, իսկ դուստրը` Մեգնուն, ծնվել է մի քանի տարի ավելի ուշ[3][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Vivek Oberoi makes his dad's birthday special». Mid-Day (անգլերեն). Oneindia Entertainment. 2010 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. «Suresh Oberoi, ek baar phir...». Times of India.
  3. «Biography of Suresh Oberoi» (անգլերեն). Gomolo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  4. Vivek Oberoi surprises fans by speaking several languages. Zeenews.india.com (2010-10-04). Retrieved on 2012-07-02.
  5. History of theeran — THEERAN CHINNAMALAI GOWNDER
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեշ Օբերոյ» հոդվածին։