Սուրեն կամ Սուրենա, հայտնի է նաև որպես Ռուստահամ Սուրեն[1], (մ. թ. ա. 84, Պարթևստան - մ. թ. ա. 52, Պարթևստան) մ․թ․ա․ առաջին հազարամյակի պարթև սպարապետ։ Եղել է Սուրենների տոհմի առաջնորդը, առավել հայտնի է Խառանի ճակատամարտում հռոմեացիներին պարտության մատնելու համար։ Նրա գլխավորությամբ պարթևները վճռական հաղթանակ են տարել քանակով գերազանցող հռոմեական արշավական ուժերի նկատմամբ, որոնց ղեկավարել է Մարկոս Կրասոսը։ Ճակատամարտը սովորաբար համարվում է Հռոմեական և Պարթևական կայսրությունների միջև ամենավաղ և ամենավճռական ճակատամարտերից մեկը, Հռոմեական պատմության ամենախոշոր պարտություններից մեկը։

Սուրեն
Ծնվել էմ. թ. ա. 84
ԾննդավայրՊարթևստան
Մահացել էմ. թ. ա. 52
Մահվան վայրՊարթևստան
ՔաղաքացիությունՊարթևստան
Մասնագիտությունսպա
 Surena Վիքիպահեստում

«Սուրենա» անվանումը շարունակում է մնալ տարածված Իրանում և հաճախ արտասանվում է որպես «Սորեն»։ «Սուրենա»–ն Սուրեն անվանվան հունական և լատինական տարբերակն է[2][3]։ Անվանվան «Սուրեն» տարբերակը շարունակում է տարածված մնալ Հայաստանում[4]։ Սուրեն նշանակում է «հերոսական», առաջացել է ավեստերեն սուրա «ուժեղ, վեհ» բառից[c][5]։

Նկարագրություն խմբագրել

 
Պարթևական հեծյալ նետաձիգ, Պալացցո Մադամա, Թուրին։

«Կրասոսի կյանքը 21» աշխատությունում՝ գրված սպարապետի ժամանակներից 125 տարի անց, Պլուտարքոսը նկարագրել է Սուրենին որպես «չափազանց վաստակավոր մարդու, ով իր հարստությամբ, պատվով և ծագումով երկրորդն էր արքայից հետո, քաջությամբ և ընդունակություններով ամենառաաջինն էր պարթևների մեջ, իսկ հասակով և անձնական գեղեցկությամբ նա հավասարը չուներ»[b][2]։ Պլուտարքոսը, համարելով որ նա մեծ հարստության տեր է եղել, ենթադրել է որ Սուրենի բանակում եղել են շատ ստրուկներ[6]։ Այնուամենայնիվ, այս համատեքստում հիշատակված «ստրուկներ» (doûloi, servi) տերմինի իրական իմաստը վիճելի է[7][8]։ Պլուտարքոսը նաև նկարագրել է նրան որպես «ամենաբարձր և ամենագեղեցիկ արտաքինով տղամարդ, ում արտաքին տեսքի նրբությունն ու զգեստի կանացիությունը սակայն այդքան էլ չէին համընկնում նրա տղամարդկայնության մասին խոսակցություններին։ Մարական սովորույթներին համապատասխան նա դեմքին կարմրաներկ էր քսում և բաժանում էր գլխի մազերը»[9]։ Սուրենը Պարթևական կայսրության ամենահզոր մարդկանցից մեկն էր, և ըստ Ղազերանիի, նա «ինքն իրեն թագավոր էր, քանի որ նա ճանապարհորդում է պալատական շքախմբով»[10]։

Մ․թ․ա 54 թվականին Սուրենը գլխավորել է Որոդես II–ի զորքերը Սելևկիա քաղաքի համար մղվող ճակատամարտում։ Սուրենը այս ճակատամարտում դրսևորել է իրեն որպես ժառանգական իրավահաջորդության կողմնակից (մինչ այդ Որոդես II-ը գահընկեց էր արվել Միհրդատ IV-ի կողմից) և նշանակալի դեր է խաղացել Որոդես II–ի Արշակունիների գահին վերահաստատվելու գործում[11]։

Մ․թ․ա 53 թվականին հռոմեացիները առաջխաղացում են սկսել Պարթևստանի արևմտյան վասալների ուղղությամբ։ Ի պատասխան, Որոդես II–ը ուղարկել է իր հեծելազորը Սուրենի գլխավորությամբ՝ կասեցնելու հռոմեացիների առաջխաղացումը։ Երկու բանակները հանդիպեցին Խառանի ճակատամարտում (Խառան քաղաքի մոտակայքում ներկայիս Թուրքիայում), որտեղ բանակի գերակա սպառազինության և խելացի մտածված մարտավարության կիրառմամբ, պարթևները անապատում ծուղակը գցեցին և ջախջախեցին իրենց թվաքանակով գերազանցող հռոմեացիներին[12]։ Չնայած ճակատամարտում պարթևների հաջողությունը մեծ վնաս հասցրեց հռոմեացիներին (Պլուտարքոսը հիշատակում է 20,000 սպանվածների և 10,000 գերիների մասին) և «հզոր արձագանքի առաջացավ Արևելքի ժողովուրդների մեջ», այն «չառաջացրեց ուժերի հարաբերակցության որևէ վճռական փոփոխություն»[13], այն է՝ Արշակունիների հաղթանակը նրանց չտվեց նոր տարածքային ձեռքբերումներ։ Սուրենը մահապատժի է ենթարկվել արքա Որոդես II-ի կողմից, ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ արքան համարել է Սուրենին սպառնալիք իր գահակալության համար և զգուշացել է նրա կողմից գահակալական հնարավոր հավակնություններից[13]։

«Ինչ-որ իմաստով [Սուրենի] կերպարը պատմական ավանդության մեջ հետաքրքիր կերպով զուգահեռ է Ռուստամին [[[Շահնամե]]ում]»։ «Եվ այնուամենայնիվ, չնայած Ռուստամի կերպարի գերակշռությանը էպիկական ավանդույթում, երբեք չի հաջողվել նրան գտնել պատմական համոզիչ մարմնացում»[14]։

Մարմնավորումներ խմբագրել

  • 17-րդ դարի ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կոռնեյլի վերջին ստեղծագործությունը՝ Սուրենա վերնագրով ողբերգությունը, մոտավորապես հիմնված է զորավար Սուրենի պատմության վրա։

Նշումներ խմբագրել

a.[a] Պարթև թագավորներին թագադրելու իրավունքը չէր նշանակում իշխանություն այդ թագավորների նկատմամբ։ «Սուրենի՝ Խառանի հաղթողի մահապատիժը, ցույց է տալիս տալիս Պարթևաստանում գերագույն միապետի համեմատաբար անսահմանափակ իշխանությունը»[15]։
b.[b] Պլուտարքոսի՝ մ․թ․ երկրորդ դարի մ.թ.ա. առաջին դարի հրամանատարի նկարագրության մեջ ասվում է. «Սուրենը սովորական մարդ չեր, հարստությամբ, ընտանիքով և պատվով նա առաջինն էր արքայից հետո, քաջությամբ և հնարավորություններով, ինչպես որ գեղեցկությամբ նա գերազանցում էր այդ ժամանակվա բոլոր պարթևներին։ Երբ նա պարզապես երկիր ներսում ուղևորվում էր ճանապարհորդության, նա իր հետ ուներ հազար ուղտ՝ իր ուղեբեռը տանելու համար, և երկու հարյուր կառք՝ իր հարճերի համար։ Նրան ուղեկցում էին հազարավոր ծանր զինված ձիեր, և շատ ավելի շատ թեթև զինվածներ գնում էին նրա առջևից։ Իրաապես, նրա վասալներն ու ստրուկները իրար հետ կազմում էին տասը հազարից ոչ պակաս հեծելազոր»[16]։
c.[c] Justi 1895, էջ. 317

, col. 2, ¶ 2: "d. i. der heldenhafte, awest. sūra (stark, hehr)."

Տես նաև խմբագրել

Խառանի ճակատամարտ

Հռոմեա–պարսկական պատերամզներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pourshariati, 2008, էջ 462
  2. 2,0 2,1 [a][b]Lendering 2006.
  3. Herzfeld 1929, էջ. 44,70.
  4. Lang 1983, էջ. 510.
  5. Justi 1895, էջ. 317.
  6. Perikanian 1983, էջ. 635.
  7. Foundation, Encyclopaedia Iranica. «Welcome to Encyclopaedia Iranica». iranicaonline.org.
  8. Schippmann, 1986, էջեր 525–536
  9. «The Internet Classics Archive | Crassus by Plutarch». classics.mit.edu.
  10. Gazerani, 2015, էջ 21
  11. Bivar 1983, էջ. 49.
  12. Bivar 1983, էջեր. 49–51.
  13. 13,0 13,1 Schippmann 1987, էջ. 528.
  14. Bivar 1983, էջ. 51.
  15. Schippmann 1987, էջ. 532.
  16. Langhorne & Langhorne 1934, էջ. 59.

Գրականություն խմբագրել

  • Bivar, A. D. H. (1983), «The Political History of Iran under the Arsacids», in Yarshater, Ehsan (ed.), Cambridge History of Iran, vol. 3, London: Cambridge UP, էջեր 21–100
  • Bivar, A. D. H. (2003), «Gondophares», Encyclopaedia Iranica, vol. 11, Costa Mesa: Mazda, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 8-ին, Վերցված է 2023 թ․ օգոստոսի 19-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  • Frye, R. N. (1983), «The Political History of Iran under the Sassanians», in Yarshater, Ehsan (ed.), Cambridge History of Iran, vol. 3, London: Cambridge UP, էջեր 116–81
  • Herzfeld, Ernst Emil, ed. (1929), «Das Haus Sūrēn von Sakastan-->», Archæologische Mitteilungen aus Iran, vol. I, Berlin: Dietrich Reimer, էջեր 70–80
  • Justi, Ferdinand (1895), «Sūrēn», Iranisches Namenbuch, Leipzig/Marburg: Elwert, էջեր 316–17.
  • Lang, David M. (1983), «Iran, Armenia and Georgia», in Yarshater, Ehsan (ed.), Cambridge History of Iran, vol. 3, London: Cambridge UP, էջեր 505–37
  • Lendering, Jona (2006), Surena, Amsterdam: livius.org, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին, Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  • Lukonin, V. G. (1983), «Political, Social and Administrative Institutions», in Yarshater, Ehsan (ed.), Cambridge History of Iran, vol. 3, London: Cambridge UP, էջեր 681–747
  • Plutarch, "Marcus Crassus", in Langhorne, John; Langhorne, William, eds. (1934), Plutarch's Lives, London: J. Crissy
  • Rawlinson, George (1901), The Seven Great Monarchies Of The Ancient Eastern World, vol. 6, London: Dodd, Mead & Company
  • Perikanian, A. (1983), «Iranian Society and Law», in Yarshater, Ehsan (ed.), Cambridge History of Iran, vol. 3, London: Cambridge UP, էջեր 627–81
  • Schippmann, K. (1987), «Arsacid ii: The Arsacid Dynasty», Encyclopaedia Iranica, vol. 2, New York: Routledge & Kegan Paul, էջեր 525–36, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 19-ին, Վերցված է 2023 թ․ օգոստոսի 19-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  • Pourshariati, Parvaneh (2008). Decline and Fall of the Sasanian Empire: The Sasanian-Parthian Confederacy and the Arab Conquest of Iran. London and New York: I.B. Tauris. ISBN 978-1-84511-645-3.
  • Schippmann, K. (1986). «Arsacids ii. The Arsacid dynasty». Encyclopaedia Iranica, Vol. II, Fasc. 5. էջեր 525–536.
  • Gazerani, Saghi (2015). The Sistani Cycle of Epics and Iran's National History: On the Margins of Historiography. BRILL. էջեր 1–250. ISBN 9789004282964.