Սուրեն Շադունց

հայ քաղաքական գործիչ

Սուրեն Կոստանդինի Շադունց (1898, Ջրական, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 21, 1938(1938-04-21), Կոմմունարկայի կրակահրապարակ), խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ (1917

Սուրեն Շադունց
Դիմանկար
Ծնվել է1898
ԾննդավայրՋրական, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 21, 1938(1938-04-21)
Մահվան վայրԿոմմունարկայի կրակահրապարակ
ԳերեզմանԿոմմունարկայի կրակահրապարակ
ՔաղաքացիությունFlag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան
Commons-logo.svg Suren Shadunts Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Շուշիի ռեալական դպրոցում։ Քարոզչական աշխատանք է տարել և մասնակցել խորհրդային ռեժիմի հաստատմանը Ադրբեջանում։ 1921 թվականի մարտին տեղափոխվել է Հայաստան, մասնակցել Զանգեզուրի քաղաքացիական կռիվներին։ 1921-1923 թվականներին եղել է ՀԿ(բ) կ Երևանի կոմիտեի քարտուղար, 1923-1927 թվականներին՝ ՀԽՍՀ հողժողկոմատի ջրային տնտեսության վարչության պետ, իսկ 1927-1928 թվականներին ղեկավարել է ջրային տնտեսության Անդրկովկասյան վարչությունը։ 1928-1931 թվականներին աշխատել է ՀամԿ(բ) կ Կենտկոմում։ 1931-1932 թվականներին Միջինասիական բամբակամիավորման նախագահն էր։ 1931 թվականի գարնանը, որպես ՀամԿ(բ) կ Միջինասիական բյուրոյի լիազոր, ղեկավարել է Տաջիկստանում բասմաչական շարժման դեմ մղվող մարտերը։ 1932 թվականին եղել է ՀամԿ(բ) կ Միջինասիական բյուրոյի քարտուղար, 1934 թվականից՝ Տաջիկստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար։ 1936 թվականին՝ ՀամԿ(բ) կ ԿԿ ԿՎՀ ֆինանսական խմբի ղեկավար։

ՊարգևներԽմբագրել

Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1935 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 412