Սուրեն Միքայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Աղասու Միքայելյան (հոկտեմբերի 6, 1911[1], Արթիկ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մարտի 17, 1995, Երևան, Հայաստան), կուսակցական և պետական աշխատող, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1959), ԽՄԿԿ անդամ (1931)։
Սուրեն Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1911[1] |
Ծննդավայր | Արթիկ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 17, 1995 (83 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1949) |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական ծառայող |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1933-1937 թվականներին եղել է Արթիկի և Իջևանի շրջկոմների առաջին քարտուղար, 1937 թվականից՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի առաջին քարտուղար։ 1939-1947 թվականներին Միքայելյանը կուսակցական ղեկավարի աշխատանք է տարել ՀԿԿ Կենտկոմում, 1939 թվականին՝ կազմակերպման բաժնի վարիչ։ 1940-1948 թվականներին՝ Կենտկոմի քարտուղար։ 1948-1955 թվականներին եղել է ՀԽՍՀ լուսավորության նախարար, 1955-՞ թվականներին՝ ՀԽՍՀ պրոֆեսիոնալ տեխնիկակակն կրթության պետական կոմիտեի նախագահ։ Եղել է նաև ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ (1940-1948), ԽՍՀՄ 2-3-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, «Հայրենական պատերազմի» 1 աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» շքանշաններով։
Երկեր
խմբագրել- «Ժողովրդական կրթությունը նոր Հունգարիայում», Երևան, 1970, 113 էջ.
- «Ուսման շաղկապումը արտադրողական աշխատանքի հետ երիտասարդության կոմունիստական դաստիարակության կարևորագույն պայմանն է», Երևան, Ա. հ., 1959 . 34 էջ
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 626)։ |