Սուրեն Հասմիկյան

հայ կինոգետ, կինոքննադատ, սցենարիստ

Սուրեն Հասմիկյան (Սուրեն Հակոբյան) (մարտի 19, 1935(1935-03-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոգետ, կինոքննադատ, սցենարիստ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, պրոֆեսոր (1996ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987

Սուրեն Հասմիկյան
Ծննդյան թիվ՝մարտի 19, 1935(1935-03-19) (86 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն՝հայ
Քաղաքացիություն՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն՝կինոգետ, կինոքննադատ և սցենարիստ
Պարգևներ՝Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Մովսես Խորենացու մեդալ

Դերասանուհի Հասմիկի թոռն է։

ԿենսագրությունԽմբագրել

Սուրեն Հասմիկյանը ծնվել է 1935 թվականին, Երևանում։ Դեռ մանկուց որոշել էր, որ եթե զբաղվի արվեստի որևէ ճյուղով, ի պատիվ տատիկի, անպայման կընտրի «Հասմիկյան» կեղծանունը, որը հետագայում դարձավ նրա «պաշտոնական» ազգանունը։

1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուս գրականության բաժինը։ 1961 թվականին Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան՝ կինոգիտության գծով։ Եղել է առաջին կինոգետներից, որ գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն։ 1960-ականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես խմբագիր։ 1971-1982 թվականներին եղել է Հայաստանի Պետկինոյի գլխավոր խմբագիրը։ 1989 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոքննադատների կոլեգիայի նախագահ։ 1968-1978 թվականներին հեռուստատեսությունում վարել է հայ կինոյին նվիրված հաղորդաշար։ 1991 թվականին նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ...» ֆիլմում։

1957 թվականից հեղինակել է շուրջ 1000 կինոքննադատական հոդված, բազմաթիվ սցենարներ, 3 գիրք։ Նրա աշխատություններից առավել հայտնի են «Սեղմ կադր» և «Փրկության կղզի» գրքերը։ 1972 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում[1], 1983 թվականից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[2], որտեղ 1994-2006 թվականներին եղել է արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչը[3]։

ՄատենագիտությունԽմբագրել

ՄամուլԽմբագրել

ՊարգևներԽմբագրել

  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1987[3]
  • ՀՀ «Մովսես Խորենացու» մեդալ, 2005
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2015
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2015
  • ՀԹԳՄ Արտավազդ մրցանակ, 2015

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «ՀՊՄՀ, Հասմիկյան Սուրեն»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-26-ին։ Վերցված է 2015-03-19 
  2. «ԵԹԿՊԻ, Հասմիկյան Սուրեն»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-03-19 
  3. 3,0 3,1 Baghdasaryan Aram։ «AV Production - Սուրեն Հասմիկյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-04-18 

Արտաքին հղումներԽմբագրել