Սուրբ արյան բազիլիկ
Սուրբ արյան բազիլիկ (հոլ.՝ Heilig-Bloedbasiliek, ֆր.՝ Basilique du Saint-Sang), Վատիկանի ենթակայության ներքո գտնվող կաթոլիկ եկեղեցի բելգիական Բրյուգե քաղաքում։ Կառուցվել է XII դարում որպես Ֆլանդրիայի կոմսի պալատին առընթեր մատուռ, որտեղ, իբրև սուրբ մասունք, պահվում է Քրիստոսի արյունը (ենթադրվում է, որ այն հավաքել է Հովսեփ Արիմաթցին, իսկ Սուրբ երկրից բերել, Բրյուգե է հասցրել Ֆլանդրիայի կոմս Տիերի Էլզասցին)։ Կառուցված լինելով 1134-1157 թվականներին՝ 1923 թվականին արժանացել է փոքր բազիլիկի կոչման։
Սուրբ արյան բազիլիկ | |
---|---|
Տեսակ | փոքր բազիլիկ և թանգարան |
Ստեղծում | 1157 |
Երկիր | Բելգիա[1] |
Բնակավայր | Բռյուգե[1] |
Գտնվելու վայր | շենք[2] |
Հասցե | Burg 13[3][1] |
Ոճ | ռոմանական ճարտարապետություն և Գոթական ճարտարապետություն |
կայք | |
Basilica of the Holy Blood Վիքիպահեստում |
Բազիլիկը գտնվում է Բուրգ հրապարակում, բաղկացած է ներքին և վերին եկեղեցիներից։ Ներքին եկեղեցին, որ կառուցված է ռոմանական ճարտարապետական ոճով, օծվել է ի պատիվ Բարսեղ Մեծի, և գործնականում մնացել է անփոփոխ։ Սուրբ մասունքը պահվում է վերին եկեղեցում, որը XVI դարում վերակառուցվել է գոթական ճարտարապետության ոճով[4], 19-րդ դարում էլ մի քանի անգամ վերակառուցվել նեոգոթիկ ոճով։
Պատմություն
խմբագրել1134 թվականին Տիերի Էլզասցին վճռել է փակ, կրկնակի մատուռ կառուցել Ֆլանդրիայի կոմսերի առաջին կեցավայրի՝ Հին ամրոցի կողքին Oud Steen, որը հետագայում ռատուշա է դարձել։ 1147 թվականին նա մասնակցել է խաչակրաց երկրորդ արշավանքին, կռիվներով՝ հասել Սուրբ երկիր, որտեղից, ավանդույթի համաձայն, վերադարձել է սուրբ մասունքով՝ Քրիստոսի արյունով[5], որը Բրյուգե է հասցրել 1150 թվականի ապրիլի 7-ին։ XIII դարի առաջին կեսին վերին եկեղեցին ստացել է Սուրբ արյան մատուռ անվանումը։
Պատկերասրահ
խմբագրել-
Բազիլիկի մուտքի դրվագ
-
Սուրբ արյան բազիլիկ տանող սանդղաշարի դրվագ
-
Նախշազարդ լուսամուտներ
-
Սուրբ արյան մատուռը
-
Սուրբ մասունքը՝ հատուկ իրականացվող ծիսաերթի ժամանակ
-
Բազիլիկի սանդղաշարը
-
Բազիլիկի նախշազարդ լայն լուսամուտը
-
Բազիլիկի նախշազարդ փոքր պատուհանը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://erfgoedkaart.be/?id=9508
- ↑ https://id.erfgoed.net/erfgoedobjecten/29240
- ↑ https://id.erfgoed.net/erfgoedobjecten/29239
- ↑ Weale, W. H. James (1908). «Lancelot Blondeel-I». The Burlington Magazine for Connoisseurs. 14 (68): 96–101. ISSN 0007-6287.
- ↑ Nickell, Joe (2007). «Blood of Jesus». Relics of the Christ. Lexington: University Press of Kentucky. էջեր 169–170. ISBN 0-8131-2425-5.
Գրականություն
խմբագրել- J. GAILLIARD, Recherches historiques sur la chapelle du saint-Sang à Bruges, Bruges, 1846
- J. CUVELIER, Inventaire analytique des archives de la chapelle du Saint Sang à Bruges, in: Handelingen van het genootschap voor geschiedenis te Brugge, 1900.
- L. VAN HAECKE, Le précieux Sang à Bruges, Brugge, 1900.
- A. JOOS DE TER BEERST, Recherches historiques sur l’insigne relique du précieux sang – la noble confrérie – la basilique de Saint Basile, [Brugge], 1955
- Nicolas HUYGHEBAERT, Iperius et la translation de la relique du Saint-Sang à Bruges, in: Handelingen van het genootschap voor geschiedenis te Brugge, 1963.
- Charles VAN RENYNGHE DE VOXVRIE, Les vitraux de la Basilique du Saint-Sang à Bruges, Brugge, 1969
- A. VIAENE & B. JANSSENS DE BISTHOVEN, Het Heilig Bloed te Brugge, Brugge, 1976
- J. L. MEULEMEESTER (red.), Het Heilig Bloed te Brugge, uitg. JKOT, Brugge, 1990
- Nicolas HUYGHEBAERT, Iperius en de translatie van de Heilig-Bloedrelikwie naar Brugge (vertaling Eligius DEKKERS & Mieke DE JONGHE), in: Het Heilig Bloed te Brugge, Brugge, 1990
- Koning Boudewijnstichting, Brugse pareerkeers (brochure), Brussel, 2007
- Noël GEIRNAERT, De oudste sporen van het Heilig-Bloed in Brugge (1255-1310), in: Handelingen van het genootschap voor geschiedenis te Brugge, 2010.
- Filip DEGRAEVE, Verborgen kapellen in Brugge: de Sint-Ivokapel op de Burg, in: Kerk & Leven Brugge-stad, 23 maart 2011
- Burg 13, de Heilg-Bloedbasiliek, in: Erfgoed nu, vroeger en in de toekomst. Open monumentendag 2014, Brugge, 2014.
- Marc RYCKAERT, Ruïnes van de Heilig-Bloedkapel door Thomas Shotter Boys, in: Brugge die Scone, 20³-15.
Արտաքին հղումներ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Snauwaert, Livia (2005). Gids voor architectuur in Brugge (Dutch). Tielt: Lannoo Uitgeverij. էջեր 58–60. ISBN 90-209-4711-7.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Bruges| first = John Cyril| last =Weale| authorlink = | accessdate =7 de enero de 2009}}
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ արյան բազիլիկ» հոդվածին։ |