Սուրբ Պողոսի և Պետրոսի տաճար (Օսյեկ)

Սուրբ Պողոսի և Պետրոսի տաճար (խորվ.՝ Katedrala Svetog Petra i Pavla), կաթոլիկ տաճար Խորվաթիայի Օսյեկ քաղաքում։ Ջյակովո-Օսյեկի արքեպիսկոպոսության տաճար է, ճարտարապետական հուշարձան։

Սուրբ Պողոսի և Պետրոսի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակco-cathedral?, մշակութային ժառանգության օբյեկտ և տաճար
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՏեղագրությունՕսիեկ[1]
ՀասցեTrg pape Ivana Pavla II. 2, 31000 Osijek[2]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Đakovo-Osijek?
Հիմնական ամսաթվերը1894
Ժառանգության կարգավիճակRegister of Cultural Goods of Croatia?[2]
ԱնվանվածՊողոս առաքյալ և Պետրոս առաքյալ
ՃարտարապետGerhard Franz Langenberg? և Josef Schmalzhofer?
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Հիմնադրված1894
Բարձրություն94 մետր
Շինանյութաղյուս և քար
Քարտեզ
Քարտեզ
 Church of SS. Peter and Paul in Osijek Վիքիպահեստում
svpetaripavao.hr

Պատմություն խմբագրել

Ժամանակակից տաճարի տեղում ի սկզբանե եղել է գերեզմանատուն և հնարավոր է, ոչ մեծ մատուռ։ 1732 թվականին գերեզմանատունը մաքրվել է, իսկ մատուռի տեղում թեմական ոչ մեծ եկեղեցի է կառուցվել։ Օսյեկի ընդարձակման ու զարգացման արդյունքում 19-րդ դարի վերջին այն այլևս չէր բավարարում քաղաքի պահանջները[3]։

Արքեպիսկոպոս Յոսիպ Յուրայ Շտրոսմայերի նախաձեռնությամբ, որը խորվաթական ազգային վերածննդի նշանավոր գործիչ էր, 1894 թվականի օգոստոսի 4-ին սկսվել է նոր եկեղեցու կառուցումը։ Նեոգոթիկայի ոճով կառույցը, որը նախագծել էր գերմանացի ճարտարապետ Ֆրանց Լանգենբերգը, կառուցվել է չորս տարվա ընթացքում։ Եվս երկու տարի է անհրաժեշտ եղել ներքին հարդարանքի համար, և ի վերջո 1900 թվականին Շտրոսմայերն օծել է եկեղեցին առաքյալներ Պողոսի ու Պետրոսի անուններով[4]։

1938-1942 թվականներին խորվաթ նկարիչ Միրկո Ռաչկին պատերին ու առաստաղին ստեղծել է ֆրեսկոների շարք, որոնք ներկայացնում են Հին և Նոր կտակարանների հատվածներ[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եկեղեցին մի փոքր վնասվել է։ Այն նաև տուժել է 1964 թվականի երկրաշարժից։ Եկեղեցին ոչ մեծ չափով տուժել է նաև Խորվաթիայի անկախության պատերազմի ընթացքում, երբ սերբերի կողմից Օսյեկի հրետակոծման արդյունքում քաղաքի վրա մոտ 100 արկ է նետվել[3]։ Պատերազմից հետո աստիճանաբար սկսել են վերականգնել եկեղեցին, սակայն առանձին աշխատանքներ շարունակվում են մինչ օրս[4]։

2008 թվականի հունիսի 18-ին Ջյակովո-Սրեմի թեմը ստացել է միտրոպոլիտ-արքեպիսկոպոսության կարգավիճակ և վերանվանվել Ջյակովո-Օսյեկի արքեպիսկոոսություն, ընդ որում արքեպիսկոպոսության մայր տաճար է հռչակվել Սուրբ Պետրոսի տաճարը Ջյակովոյում, իսկ Սուրբ Պողոսի և Պետրոսի տաճարը ստացել է համամայրտաճարային եկեղեցու կարգավիճակ[5]։

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Պողոսի և Պետրոսի տաճարը նեոգոթական ոճի դասական եկեղեցի է։ Այն կառուցված է քարից և պատված է կարմիր աղյուսով։ Ունի լատինական խաչի տեսք, ինտերիերն ունի երեք նավ։ Արևելյան ճակատամասի զանգակատան աշտարակը բազմահարկ է․ այն ունի 90 մ բարձրություն։ Այնտեղ տեղադրված է չորս զանգ, իսկ ստորին մասում գոթական պորտալն է մուտքով։ Հարավային ճակատամասը զարդարված է վարդակ պատուհանով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել