Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Կամենեց-Պոդոլսկ, 13-14-րդ դարեր)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (1495-1810 թվականներին՝ Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցի) հայկական եկեղեցի, որը կառուցվել է 1250 կամ 1398 թվականին և գտնվում է Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում։ Սկզբում այն գտնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ապա՝ Հայ Կաթողիկե եկեղեցու իրավասության ներքո։ 1840 - 1962 թվականներին եղել է Ռուս ուղղափառ եկեղեցու ծխական համայնք։ 1991 թվականից այն Ուկրաինական ուղղափառ եկեղեցու տաճար է։ Մինչև 1767 թվականը եկեղեցում է եղել կաթոլիկների, ուղղափառների և հայկական եկեղեցու հետևորդների կողմից հարգված Հայոց Սուրբ Աստվածամոր սրբապատկերը[1]։

Սուրբ Նիկողայոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՆվիրվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
ԱնվանվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
Քարտեզ
Քարտեզ
 Saint Nicholas Church in Kamianets-Podilskyi Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Կամենեց-Պոդոլսկ քաղաքում հայկական գաղութի կազմավորման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Ըստ տարբեր աղբյուրների՝ հայերն այստեղ հաստատվել են 11-13-րդ դարերում[2][3][4]։ 17-րդ դարում քաղաքում արդեն 1200 հայ ընտանիք է եղել[3]։ Կազմելով Կամենեց-Պոդոլսկու բնակչության զգալի մասը և գրավելով քաղաքի մեծ մասը[4]՝ հայերը ներգրավված են եղել նրա մշակութային, տնտեսական և ռազմական կյանքում։ Նրանք բնակություն են հաստատել հիմնականում քաղաքի հարավ-արևելյան մասում; Մինչ այժմ քաղաքում կա մի թաղամաս, որը տեղացիների մեջ հայտնի է որպես հայկական։ Այստեղ էր գտնվում առևտրական գործունեության կենտրոնը՝ հայկական շուկան, ինչպես նաև հայկական մագիստրատը (քաղաքապետարան) և քաղաքի գլխավոր հայկական տաճարները, որոնք չեն պահպանվել[5]։

Եկեղեցու հիմնում խմբագրել

Հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցին, որը կառուցվել է Կամենեց-Պոդոլսկում և պահպանվել մինչ օրս, Պոդոլիայի ամենահին հայկական եկեղեցիներից է։Թեև ավանդաբար համարվում է, որ եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարում, բայց պատմաբանների տարբեր կարծիքներ կան։ Պատմաբան Վարդան Գրիգորյանի պնդմամբ՝ շինարարության հետ կապված կազմված փաստաթղթից պարզ է դառնում, որ եկեղեցին կառուցվել է 1398 թվականին՝ Խութլուբեյի որդու՝ Սինանի միջոցներով։ Փիլիպոս քահանայի գրած այս փաստաթղթում, որը հայտնի է որպես «Սինանի կտակ», վերջինս խոստանում է կառուցել և իր միջոցներով կառուցել Սուրբ Նիկողայոս եկեղեցին։ Դրանից հետո Սինանը կտակել է, որ իր հարազատներից ոչ մեկը եկեղեցու նկատմամբ իրավունք չունի, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանցից մեկը կդառնա Հայկական առաքելական եկեղեցու ուսմունքին հավատարիմ քահանա[4]։ Ալլա Տեր-Սարգսյանցը նշել է, որ եկեղեցին կառուցվել է 1250 թվականին[6]։

Հետագա ճակատագիր խմբագրել

Եկեղեցի ժամանակի ընթացքում չի կարողացել բավարարել Կամենեց-Պոդոլսկի օրեցօր աճող հայկական գաղութի կարիքները։ 15-րդ դարում կառուցվել է նոր եկեղեցի։ Վերջինս նույնպես կոչվել է Սուրբ Նիկողայոս, իսկ առաջինը վերանվանվել է Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցի, դարձել է երկրորդական, իսկ ոմանց կարծիքով՝ գուցե գերեզմանատան եկեղեցի կամ մատուռ։ 1597 թվականին փայտե եկեղեցին վերակառուցվել է քարով։ Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցին գտնվել է հայկական մեծ գերեզմանատան տարածքում, որտեղ թաղված էին 1738 և 1770 թվականների ժանտախտի համաճարակներից մահացած մեծ թվով հայեր[4]

17-րդ դարից տաճարում ապրել են հայ միանձնուհիներ, որոնք ամեն կերպ խոչընդոտել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ միությանը։ Եկեղեցիների միավորումից հետո միության եռանդուն հակառակորդ միանձնուհիներին հրամայվել է փակել իրենց համայնքը։ Չնայած դրան, հայ միանձնուհիները Կամենեց-Պոդոլսկիում գոյություն են ունեցել մինչև 1792 թվականը, երբ թուրքերի քաղաքը գրավելու և դրան հաջորդած ճնշումների պատճառով նրանք ստիպված են եղել լքել քաղաքը[7]։ Քաղաքում թուրքերի օրոք քանդվել է եկեղեցու տանիքը, կոտրվել են պատուհաններն ու դռները։ 18-րդ դարում հայ վաճառական Բոգդան Լատինովիչը, ամբողջությամբ վերականգնել է եկեղեցին, նրան է հանձնել արարողությունների համար անհրաժեշտ սպասք և կահ-կարասի։ Վերականգնումից հետո Ավետման տաճարում տեղադրվել է Լվովից բերված Հայոց Սուրբ Աստվածամոր սրբապատկերը[4]։

1810 թվականի դեկտեմբերի 10-ին վախճանվել է Ավետման եկեղեցու վերջին հայ քահանա Դանիել Լևիցկին։ Մեկ տարի անց՝ 1811 թվականի սկզբին, Հայ կաթոլիկ եկեղեցին, յունիականների (հույն կամ ուկրաինացի կաթոլիկներ) խնդրանքով եկեղեցին փոխանցվել է նրանց։ Ավետման եկեղեցու տեղափոխումից հետո կրկին վերանվանվել է Սուրբ Նիկողայոս[4], որտեղ տեղափոխվել է Նիկողայոսի սրբապատկերը[8]։ 1840 թվականի մայիսի 15-ին (կամ 1939 թվականին[8]), եկեղեցու վանահայր Վիկտոր Լաբեյկովսկու հետ միասին, նրա երկարատև դիմադրությունից հետո, որն ուղեկցվել է նրա ձերբակալությամբ և արտաքսմամբ Կիև, միացվել Ուղղափառ եկեղեցուն[7][8]։ եկեղեցի Սուրբ Նիկողայոս եկեղեցին մինչև 1962 թվականը բաց է եղել ծխականների համար, այնուհետև նրա տարածքը օգտագործվել է որպես պահեստ։ Մինչև վերջերս այնտեղ է գտնվել Խմելնիցկիի շրջանի պետական արխիվի մի մասը[4]։ 1990 թվականին եկեղեցին փոխանցվել է ուկրաինական ուղղափառ եկեղեցուն։ 1991-1997 թվականներին եկեղեցում վերականգնողական աշխատանքներ են կատարվել[8]։

Ներկա վիճակ խմբագրել

Սուրբ Նիկողայոս եկեղեցին ճարտարապետական հուշարձան է, պահպանվել է մինչ օրս (2022 թվական) և գտնվում է պետական պահպանության ներքո[4]։ Ճարտարապետական հուշարձանի տարածքը շրջապատված է քարե պարսպով։ Տարածքի ներսում կա զանգակատուն, տարածքը բաժանող երկու բնակելի մեկ հարկանի տուն և մեկ հարկանի կից շինություն։ Զանգակատան միջով անցնում է մարմարե սալերի կտորներով սալապատված ծառուղի, որը տանում է դեպի եկեղեցու գլխավոր մուտքը։ Եկեղեցու շուրջը քարե սալահատակ է։ Շենքի գլխավոր ճակատի դիմաց կա նստարաններով և ծաղկանոցներով հանգստի գոտի[8]։

 
Հայոց Սուրբ Աստվածամոր սրբապատկերի ցինկոգրաֆիան Եֆիմ Սեցինսկու գրքից (1895)

Մասունքներ խմբագրել

Հայոց Սուրբ Աստվածամոր սրբապատկեր խմբագրել

Որոշ ժամանակ եկեղեցում պահվել է Հայոց Սուրբ Աստվածամոր սրբապատկերը՝ բերված, ըստ ոմանց, Հայոց Բագրատունիների թագավորության Անի մայրաքաղաքից[4]։ Ըստ լեգենդներից մեկի՝ Կամենեց-Պոդոլսկի վրա թուրքական արշավանքներից մեկի ժամանակ սրբապատկերը գողացել են և տարել Մակեդոնիա, որտեղ թուրք ընտանիքներից մեկում այն ծառայել է որպես խմոր հունցելու տախտակ։ Կամենեցցի հայ վաճառականները, փրկագին են վճարել և վերադարձրել են սրբապատկերը Կամենեց-Պոդոլսկ և այն մինչև 1920 թվականները մշտապես գտնվել է հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցում[9]։ 1920-ական թվականների սկզբին, եկեղեցին թալանելու ժամանակ սրբապատկերը գողացել են և մինչ մեր օրերը այն համարվում էր կորած[10]։ Ըստ Գրիգորյանի՝ «Համաձայն մեզ հասած բանավոր վկայությունների, սրբապատկերը տարվել է Խարկով, որից հետո նրա հետքերն անհետացել են»[4]։

Պատարագամատույց խմբագրել

Ղրիմի Սուրխաթ քաղաքում 1345 թվականին գրված հայկական պատարագամատույցը պահպանվել է մինչ օրս։ 1394 թվականին Սինանը այն գնվել և նվիրաբերվել է եկեղեցուն։ Ձեռագիրը Կամենեց-Պոդոլսկիում է եղել մինչև 1891 թվականը, երբ հայերեն այլ ձեռագրերի հետ տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և այժմ պահպանվում է Սալտիկով-Շչեդրինի անվան պետական հանրային գրադարանում[4]։

 
Եկեղեցու զանգագատունը

Հայկական գերեզմանատուն խմբագրել

13-րդ դարի հայկական գերեզմանոցը, որտեղ գտնվում է եկեղեցուն կից, ժամանակին հսկա տարածք է զբաղեցրել։ 1863 թվականին այնտեղ այցելած Գաբրիել Այվազովսկին նշել է, որ այնտեղ դեռ պահպանվել են հայերեն արձանագրություններով տապանաքարեր։ Իր ճամփորդության նկարագրության մեջ նա մեջբերում է այս արձանագրություններից մեկը՝ «Ի թվին ՃՂԲ (1343) մեռավ Ամիրջանի որդի Փան Հակոբը և թաղվեց»։

Քաղաք այցելած Մինաս Բժիշկյանը նույնպես տեսել է հայերեն արձանագրություններով տապանաքարեր, որոնցից մեկի վրա նշված է եղել ՌԱ (1552) թվականը։ Գերեզմանոցում, եկեղեցու մոտ, թաղվել է նաև Մելքիսեդեկ կաթողիկոսը, որը վախճանվել է Կամենեցում 1627 թվականի մարտի 18-ին։ Կամենեցի հայ պատմիչ Ստեփանոս Ռոշքայի (Կամենացի) տարեգրության մեջ այս առիթով գրված է՝ ․․․թաղված է իր կամքի համաձայն, իր իսկ օծած Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցու բակում»։ Հանգուցյալ կաթողիկոսի գերեզմանը գտնվում էր եկեղեցու հյուսիսային պատի մոտ, որտեղ կառուցված էր խորաքանդակ, որը, չնայած եկեղեցին ուկրաինացիների ձեռքը հանձնելուն, դեռևս տեղում էր 19-րդ դարի վերջին։ Հետագայում սրբապատկերը տեղադրելու հարմարության համար Սբ. Նիկողայոսի, խորաքանդակն ավերվել է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ирина Гаюк (2011 թ․ հուլիսի 3). ««Чудотворные Богородичные Иконы Армян Украины» — фрагмент из «Энциклопедии армянской культуры в Украине» Ирины Гаюк». Analitika.at.ua. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. А. Дроздовська (1983 թ․ հուլիսի 20). «Армянская колокольня». Советское Подолье. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 С. Шкурко (1968). «Армянские архитектурные памятники в городе Каменец-Подольске» (PDF). Историко-филологический журнал № 2. pp. 233-243. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 В. Р. Григорян (1980). ««История армянских колоний Украины и Польши» (армяне в Подолии)». Ер.: Издательство АН Арм. ССР, стр. 77-92. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. Исторические связи и дружба украинского и армянского народов. — Ереван: Изд-во АН Армянской ССР, 1971. — Т. 3. — С. 292—293.
  6. А. Е. Тер-Саркисянц История и культура армянского народа: с древнейших времен до начала XIX в. — Восточная литература РАН, 2005. — С. 371. — 685 с. — ISBN 5020184454, 9785020184459 (ռուս.)
  7. 7,0 7,1 Сецинский, Евфимий Иосифович, «Исторические сведения о приходах и церквах Подольской епархии. Т. I. Каменецкий уезд» Արխիվացված 2013-11-10 Wayback Machine (Каменец-Подольск, 1895); стр. 81-82 Արխիվացված 2014-08-14 Wayback Machine
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Николаевская церковь». сайт города Каменец-подольский. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  9. Сецинский, Евфимий Иосифович, «Исторические сведения о приходах и церквах Подольской епархии. Т. I. Каменецкий уезд» Արխիվացված 2013-11-10 Wayback Machine (Каменец-Подольск, 1895); стр. 79-81 Արխիվացված 2014-08-14 Wayback Machine
  10. Презентация иконы 16 в. «Богоматерь Одигитрия» Արխիվացված 2014-08-19 Wayback Machine — Национальный музей искусств имени Богдана и Варвары Ханенко, 27-06-2012