Սուրբ Նաում (բուլղարերեն և մակեդոներեն՝ Свети Наум, Սվետի Նաում), հայտնի է նաև Նաում Օհրիդցի կամ Նաում Պրեսլավցի անուններով. մոտ. 830[1], Բուլղարիա - դեկտեմբերի 23, 910, Օխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա), բուլղարական առաջին թագավորության ժամանակների գրող, լուսավորիչ, բուլղարական սուրբ առաքյալների յոթնյակի (Седьмочисленники) ներկայացուցիչներից մեկը, սլավոնական միսիոներ[2][3],[4][5][6][7][8]: Եղել է սուրբ Կիրիլի (Կյուրեղի) և սուրբ Մեթոդիուսի (Մեթոդիի) աշակերտներից, մասնակցել հին սլավոնական գրերի՝ կիրլիցայի (կյուրեղագրի) և գլագոլիցայի ստեղծման աշխատանքներին: Նաումը Պլիսկայի գրչագրական դպրատան ու գրական դպրոցի, բուլղարերեն կրոնական գրականության հիմնադիրներից էր, հետագայում՝ նաև Օհրիդի գրական դպրոցի աշխատակիցներից մեկը: Եղել է բուլղարական ուղղափառ եկեղեցու կողմից հռչակված առաջին սրբերի շարքում: Նա որպես սուրբ պաշտվում է նաև Հյուսիսային Մակեդոնիայում և ընդհանրապես արևելյան ուղղափառ եկեղեցիներում:

Սուրբ Նաում
Դիմանկար
Ծնվել էմոտ. 830[1]
ԾննդավայրԲուլղարիա
Մահացել էդեկտեմբերի 23, 910
Մահվան վայրՕխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունգրող
Զբաղեցրած պաշտոններառաքյալ
ԱնդամությունSeven Slavic Saints?
Saint Naum Վիքիպահեստում
Սուրբ Նաումի վանքը Օհրիդ լճի ափին

ԿենսագրությունԽմբագրել

Նաումի կյանքի վաղ շրջանի մասին տեղեկություններն աղքատիկ են: Նրա ընկերակից ու աջակից Կլեմենտ Օհրիդցու, Թեոֆիլակտես Օհրիդցու և մի քանի այլ աղբյուրների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ սուրբ Կիրիլի ու Մեթոդիուսի, Կլեմենտի, Անգելարիուսի, Գորազդի և սլավոնական մյուս միսիոներների հետ նա մասնակցել է 863 թվականին Մեծ Մորավիայում իրականացված պատմական առաքելությանը[9]:

886—893 թվականներին ապրել ու գործել է միջնադարյան Բուլղարիայի առաջին մայրաքաղաքներում՝ նախ՝ Պլիսկայում, ապա՝ Պրեսլավում՝ դառնալով սլավոնական առաջին գրչատուն-գրական դպրոցների հիմնադիրն ու ամենաեռանդուն գործիչը[10]: 893-894 թվականներին, փոխարինելով արդեն եպիսկոպոս ձեռնադրված Կլիմենտ Օհրիդցուն, գլխավորել է Կուտմիչևիցա մարզում ծավալված լուսավորչական աշխատանքները[11], ղեկավարել Օհրիդի գրչատուն-դպրոցը: 905 թվականին Օհրիդ լճի ափին հիմնել է վանք, որը հետագայում կոչվել է նրա անունով: Այդ վանքում մինչև օրս պահվում են նրա մասունքները:

Սուրբ Նաումի անունով է կոչվել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի զբոսայգիներից մեկը, ինչպես նաև Անտարկտիդա աշխարհամասի Հարավշետլանդյան կղզիներից Լիվինգստոնի (Սմոլենսկի) վրա գտնվող սարերից մեկը:

Տես նաևԽմբագրել

Սուրբ Նաումի վանք

ԳրականությունԽմբագրել

  • Obolensky, Dimitri Byzantium and the Slavs. — St Vladimir’s Seminary Press, 1994. — P. 48—49. — ISBN 0-88141-008-X
  • Наум Охридский / Турилов А. А. // Нанонаука — Николай Кавасила. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 147. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 22). — ISBN 978-5-85270-358-3.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119463393 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. Житие Святого Наума
  3. Obolensky Dimitri (1994)։ Byzantium and the Slavs/Византия и Славяне։ St Vladimir's Seminary Press։ էջեր 48–49։ ISBN 088141008X 
  4. The early medieval Balkans: a critical survey from the sixth to the late twelfth century, John Van Antwerp Fine, University of Michigan Press, 1991, 0-472-08149-7, p. 128.
  5. Obolensky Dimitri (1994)։ Byzantium and the Slavs։ St Vladimir's Seminary Press։ էջեր 48–49։ ISBN 0-88141-008-X [1]
  6. Monks and Laymen in Byzantium, 843-1118, Rosemary Morris, Cambridge University Press, 2003, 0-521-31950-1, p. 25.
  7. Historical dictionary of the Republic of Macedonia, Dimitar Bechev, Scarecrow Press, 2009, 0-8108-5565-8, p. 159.
  8. The national question in Yugoslavia: origins, history, politics, Cornell Paperbacks: Slavic studies, history, political science, Ivo Banac, Cornell University Press, 1988, 0-8014-9493-1, p. 309.
  9. Kantor, Marvin (1983). Medieval Slavic Lives of Saints and Princes. The University of Michigan Press. p. 65.
  10. «Pravoslavie.Ru / Особо чтимые святые Болгарской Православной Церкви»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-14-ին։ Վերցված է 2008-06-10 
  11. Наум Охридский / Турилов А. А. // Нанонаука — Николай Кавасила. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 147. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 22). — ISBN 978-5-85270-358-3.

Արտաքին հղումներԽմբագրել