Սուրբ Մեսրոպ եկեղեցի (Ահվազ)
Սուրբ Մեսրոպ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Ահվազ քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է Շահիդ Մոսթաֆայի փողոցի վրա՝ Մոսալլա մետրոկայարանից 1 կմ հեռավորության վրա։ Քաղաքի քրիստոնեական երեք կառույցներից մեկն է՝ բողոքական և կաթոլիկ եկեղեցիների հետ[1]։
Սուրբ Մեսրոպ եկեղեցի | |
---|---|
![]() Եկեղեցու գմբեթներ | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ահվազ |
Թեմ | Սպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Կառուցման ավարտ | 1968 |
Գմբեթ | 2 հատ |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մեսրոպ եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն խմբագրել
Շահ Աբբաս I Սեֆիի կազմակերպած բռնագաղթից հետո Իրանի կենտրոնական նահանգներում հազարավոր հայեր են հաստատվում։ Մայրաքաղաք Սպահանից ոչ հեռու՝ Չհարմահալ և Բախտիարի նահանգի տարածքում, հայերը հիմնականում բնակվել են գյուղական բնակավայրերում։ 20-րդ դարի ընթացքում նրանց մեծ մասը տեղափոխել է Թեհրան, Սպահան և Ահվազ։ Վերջինս գտնվում է Խուզեսթանի նահանգում՝ Պարսից ծոցի ափին, հանդիսանում է իրանական կարևոր նավահանգիստներից մեկը։ Տեղի հայերը 1968 թվականին հիմնադրում են սուրբ Մեսրոպ եկեղեցին, ապա նաև՝ հայոց եկեղեցադպրոցական հոգաբարձությունը՝ Սպահանի թեմի վերահսկողության ներքո։ Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ և արդյունաբերող Տրդատ Դավթյանի կողմից[2]։ Քաղաքում գործում է նաև մանկապարտեզ-նախակրթարան, տարրական «Գարուն» և ուղեցույց «Րաֆֆի» հայկական դպրոցները։ Մինչև իսլամական հեղափոխությունը և իրանա-իրաքյան պատերազմը քաղաքում եղել է մեծաթիվ հայ բնակչություն։ Հայկական եկեղեցիներ կառուցվեցին նաև Աբադանում և Բուշեհրում, որոնք այլևս չեն գործում հավատացյալներ չլինելու պատճառով[3]։
2001 թվականի դրությամբ Ահվազում ապրում էր շուրջ 60 հայ ընտանիք[4]։ Հայերի թիվը խիստ նվազել է. մնացել են մի քանի հայ ընտանիքներ՝ նավթային ընկերության անհատ պաշտոնյաներից։
Ճարտարապետություն խմբագրել
Եկեղեցին աղյուսաշեն է, հիմնական ուղղանկյունանիստ կառույցին արևմուտքից ավելացված է վեցանիստ զանգակատուն։ Բոլոր պատերին բացված են պատուհաններ, գմբեթի թմբուկն ունի ութ լուսամուտ։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «کلیسای سنت مسروپ اهواز»։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-30-ին։ Վերցված է 2019-05-06
- ↑ «Iran Churches - Qazvin , Kermanshah & Ahvaz»։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-01-ին։ Վերցված է 2021-03-05
- ↑ «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-15-ին։ Վերցված է 2019-05-06
- ↑ «Սպահանի թեմ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-04-ին։ Վերցված է 2019-05-06