Սուրբ Մեսրոպ եկեղեցի (Ռաշթ)
Սուրբ Մեսրոպ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Ռաշթ քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Սաադի փողոցի վրա։
Սուրբ Մեսրոպ եկեղեցի | |
---|---|
Եկեղեցու գմբեթներ | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Գիլան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Թեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[1] |
Անվանված | Մեսրոպ Մաշտոց |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | Պահլավական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 1954 |
Գմբեթ | 2 հատ |
Saint Mesrop Church (Rasht) Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մեսրոպ եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելՌաշթ քաղաքում հայերի հաստատման մասին առաջին տեղեկությունները 17-րդ դարի են. հայեր սկսել են այստեղ հաստատվել շահ Աբբաս I Սեֆիի կազմակերպած բռնագաղթի հետևանքով։ Հայերի առավել մեծ խմբեր այստեղ հաստատվում են 19-րդ դարի կեսերին, երբ Կասպից ծովը դառնում է առևտրական կարևոր հանգույց Ռուսական կայսրության և շահական Իրանի միջև[2]։ Սուրբ Մեսրոպ եկեղեցու շինարարական աշխատանքները սկսում են 1872, ավարտվում 1879 թվականին։ Գրիգորիս արքեպիսկոպոսն այն օծել է ինը տարի անց՝ հունիսի 31-ին։ 1920 թվականին Ռաշթի շուկայի հրդեհի հետևանքով ոչնչացել է։
Հայերն ակտիվ մասնակցություն են ունենում Իրանի սահմանադրական հեղափոխության տարիներին (1905-1911)[3]։ Նոր հաստատված հայերը ցանկանում են վերանորոգել եկեղեցին, բայց ավելի ուշ որոշում են կառուցել նորը[4]։ Եկեղեցու շինարարությունը սկսել է 1954 թվականին, օծվել է 1966 թվականի օգոստոսի 14-ին՝ Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ[5]։
2016 թվականին սուրբ Մեսրոպ եկեղեցի է այցելել ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը[6], պարբերաբար այստեղ և Էնզելիի սուրբ Աստվածածին եկեղեցի ուխտագնացությունների է մեկնում Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանը[7][8]։
Ճարտարապետություն
խմբագրելՍուրբ Մեսրոպն ունի երկու գմբեթ։ Զանգակատունը գտնվում է արևելյան կողմում։ Գլխավոր գմբեթի պատուհանները տասներկուսն են։ Ներսում դրված են Մարիամ Աստվածածնի, Հիսուս Քրիստոսի նկարները։
Եկեղեցու կողքին կառուցված է նաև հայկական դպրոց, որն այժմ ծառայում է կրոնական կառույցին։ Հայերի թվի խիստ նվազման պատճառով դպրոցը չի գործում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Պարսկական հեղափոխությունը և հայերը
- ↑ کلیسای مسروپ مقدس رشت همراه با تاریخچه، آدرس و تصاویر
- ↑ Ռաշտի Ս. Մեսրոպ եկեղեցի(չաշխատող հղում)
- ↑ Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Գիլան նահանգ
- ↑ Ս. Աստւածածնայ Տօնը Ռաշտում
- ↑ Ապրիլեան նահատակաց յուշակոթողի օրհնութիւնն ու բացումը՝ Ռաշտում(չաշխատող հղում)