Սուրբ Ղազարոս եկեղեցի (հուն․՝ Ιερός Ναός Αγίου Λαζάρου), 9-րդ դարի ուղղափառ եկեղեցի Կիպրոսի Հանրապետության Լառնակա քաղաքում։ Այն գտնվում է Կիպրոսյան ուղղափառ եկեղեցու Կիտիյսկյան թեմի կառավարման տակ։

Սուրբ Ղազարոս եկեղեցի



Սուրբ Ղազարոսի գերեզմանը Սուրբ Ղազարոս եկեղեցում
Սուրբ Ղազարոս եկեղեցու պատկերակալը

Եկեղեցին կոչվել է Արդար Ղազարոս Բեթանիացու օրոք, ով, համաձայն Ավետարանի, հարություն է տվել Հիսուս Քրիստոսին։ Հիսուսի հարությունից հետո Ղազարոսը հալածանքների պատճառով ստիպված է եղել հեռանալ Հուդայից և տեղափոխվել Կիպրոս 33 տարով, որտեղ շուտով Պողոս և Բառնաբաս առաքյալները 45 տարեկանում նրան նշանակում են Կիտիոնի (հին անվանումը` Լառնակա քաղաք) առաջին եպիսկոպոս։ Հարությունից հետո նա ապրել է ևս երեսուն տարի, այնուհետև երկրորդ անգամ մահացել է Կիպրոսում 63 տարեկան հասակում[1]։ Նրա դամբարանի վրա կառուցվել է Սուրբ Ղազարոսի եկեղեցին։

Խաչակրաց արշավանքներից հետո նրա մասունքի մի մասը Կոնստանդնուպոլսից տեղափոխվեց Մարսել։ Մինչ այդ իրադարձությունը Կոստանդնուպոլիս են փոխանցել նրա մասունքի մի մասը, իսկ նրա գլուխը մնացել է Կիպրոսում[2]։ Այդպես էլ ծագեց լեգենդը, որ Սուրբ Ղազարոսը Բեթանիայից քարոզել է Ֆրանսիա, դարձել Մարսելի եպիսկոպոս և թաղվել Օտյոնի նախկին Սուրբ Ղազարոս մայր տաճարի վայրում[3][4]։

Պատմություն խմբագրել

Ըստ ավանդության` 8-րդ դարի կեսերին արաբական տիրապետության ժամանակաշրջանում Ղազարոսի դամբարանը կորել է։ 890 թվականին Լառնակայում դամբարանը հայտնաբերվել է հետևյալ արձանագրությամբ. «Ղազարոս «չորեքօրյա մեռյալ», քրիստոնյաների ընկեր»։ Կայսր Լևոն VI Իմաստասերի հրամանով 898 թվականին Ղազարոսի մասունքը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որը տեղադրվել է Արդար Ղազարոսի եկեղեցում։ Մասունքի տեղափոխությունը շուտով դարձավ ուղղափառ տոն, որը նշում են հոկտեմբերի 17-ին։

9-րդ դարի վերջին և 10-րդ դարի սկզբին Ղազարոսի գերեզմանի վրա Լառնակայում կառուցվել է Սուրբ Ղազարոսի եկեղեցին։ Այն համարվում է երեք բյուզանդական եկեղեցիներից մեկը, որոնք պահպանվել են Կիպրոսում։ Եկեղեցին ճակատի վրա ունի երկարավուն ուղղանկյուն ձև երեք կողմանի աբսիդներով։ Եկեղեցու ներսը բաժանված է երեք նավերի` մեծածավալ կրկնակի սյունաշարերով և նրանց միջև կամարային բացվածքով։ Եկեղեցու գլխին դրել են երեք գմբեթ և զանգակատուն հարավ-արևելյան մասում։

13-14-րդ դարերում, կղզու վրա գտնվող Լուսինյանների դինաստիայի և վենետիկցիների կառավարման ժամանակաշրջանում, եկեղեցին պատկանել է կաթոլիկ եկեղեցուն։ Նրան կից հարավային մասում կառուցվել է գոթական ոճի խոշոր կամարասրահ։ Օսմանյան տիրապետության (1571 թվական) առաջին տարիներին եկեղեցին դարձել է մզկիթ և նրա երեք գմբեթները զանգակատան հետ ոչնչացվել են։ 1589 թվականին թուրքերը վաճառել են այն ուղղափառ եկեղեցու, և հաջորդ երկու հարյուրամյակում այն օգտագործվել է ինչպես ուղղափառների համար, այնպես և կաթոլիկ ծառայությունների համար։ 1857 թվականին, կղզու վրա օսմանյան կայսրության անկումից հետո, որոշվեց նորից կառուցել եկեղեցու զանգակատունը։

Եկեղեցու ունիկալ բարոկկոյի պատկերակալները արվել են 1773-1782 թվականներին։ Շուտով այն ոսկեջրվել է և նկարազարդվել։ Եկեղեցու ներսի կահավորությունը ուժեղ վնասվել է 1970 թվականի հրդեհի ժամանակ[5]։ 1972 թվականի նոյեմբերին եկեղեցու վերանորոգման ժամանակ զոհասեղանի տակ հայտնաբերվել է մարմարե սարկոֆագ` մարդկանց աճյուններով, որոնք նույնականացրել են որպես Սուրբ Ղազարոսի մասունքներ և ըստ երևույթի ոչ ամբողջովին տեղափոխվել են Կոստանդնուպոլիս։

Զատիկից ութ օր առաջ, Ղազարոսի շաբաթ օրը, սրբի սրբապատկերը տոնական երթի ժամանակ տանում են Լառնակայի փողոցներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Michaelides M. G. Saint Lazarus, The Friend Of Christ And First Bishop Of Kition. — Larnaca, Cyprus, 1984. — Reprint. by Fr. Demetrios Serfes at St. Lazarus The Friend Of Christ And First Bishop Of Kition, Cyprus Արխիվացված 2009-09-22 Wayback Machine.
  2. Ларнака. Храм святого Лазаря.
  3. THE WORSHIP OF SAINT LAZARUS IN THE WEST AND RELATED TRADITIONS Արխիվացված 2015-02-12 Wayback Machine(անգլ.)
  4. St. Lazarus of Bethany // Catholic Encyclopedia. — New York: Robert Appleton Company, 1913.(անգլ.)
  5. Dubin, Marc and Damien Morris (2002). Cyprus: The Rough Guide (4th ed.). Published by Rough Guides. ISBN 978-1-85828-863-5.

Գրականություն խմբագրել

  • Софрониос Р. Михаелидес // «Святой Лазарь, Друг Христов и первый Епископ Китийский (История Его Храма в Ларнаке)», г. Ларнака, Кипр, 1999 г. (ռուս.)