Մինաս Աղազարի Լազարյան (1737 [1] [2] , Նոր Ջուղա , Աֆշարյան կայսրություն , Իրան [1] [2] - հոկտեմբերի 18 , 1809 (1809-10-18 ) [1] [2] , Մոսկվա , Ռուսական կայսրություն [1] [2] ), հայ հասարակական գործիչ է, ռուսական արքունիքի խորհրդական, հայոց կաթողիկոս Դանիել Ա Սուրմառեցու հավատարմատարը ռուսական արքունիքում։ Հայ ազնվական Լազարյանների տոհմից է՝ Աղազար Նազարեթի Լազարյանի որդին։ Եռանդուն զբաղվել է Հայաստանի ազատագրման հարցերով։ Հայ եկեղեցու կառավարման բարեփոխման նպատակով մշակել է սյունհոդոսի կանոնադրությունը, որը 1808 թվականին վավերացվել է կաթողիկոսը։ Դրա հիման վրա հետագայում ստեղծվել է Սյունհոդոս կամ Բարձրագույն խորհուրդը։
Ծանոթագրություններ
խմբագրել
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 4. — էջ 470.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 2. — էջ 394.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 470 )։