Հովակիմ Լազարյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լազարյան (այլ կիրառումներ)
Հովակիմ Աղազարի Լազարյան (1743, Նոր Ջուղա, մարզ 5, Սպահան, Իրան - 1826, Մոսկվա, Ռուսական կայսրություն), հայ ազգային- ազատագրական շարժման գործիչ է։
Հովակիմ Աղազարի Լազարյան | |
---|---|
![]() հայ ազգային- ազատագրական շարժման գործիչ։ | |
Ծնվել է | 1743 |
Ծննդավայր | Նոր Ջուղա, (Սպահան) |
Մահացել է | հունվարի 2 1826 |
Մահվան վայր | Մոսկվա (Ռուսաստան) ![]() |
Ամուսին | Աննա Լազարևա |
Ծնողներ | հայր՝ Աղազար Լազարյան, մայր՝ Աննա Լազարյան |
Երեխաներ | Եղիսաբեթ Լազարյան-Հայրապետյան, Մարիա Լազարյան-Դելյանովա, Մարֆա Աբամելիկ, Հովհաննես Հովակիմի Լազարյան, Խաչատուր Հովակիմի Լազարյան, Եղիազար Լազարյան, Artemiy Ekimovich Lazarev? և Ekaterina Ekimovna Burnasheva (nee Lazareva)? |
![]() |
ԳործունեությունըԽմբագրել
Եղբոր՝ Հովհաննես Լազարյանի կտակի համաձայն, 1815 թվականին Մոսկվայում հիմնադրել է Լազարյան ճեմարանը։ Պաշտպանել է Հայոց եկեղեցու շահերն ու ինքնուրույնությունը, ինչպես նաև միջնորդել ռուսական կառավարության մոտ՝ անձեռնմխելի թողնելու ռուսահայ գաղութներին նախկինում տրված առանձնաշնորհներն ու արտոնությունները։ Մոսկվայի Վագանկովո գերեզմանոցում կառուցել է տվել Սուրբ Հարություն եկեղեցին։ Գրել է հայրենասիրական և երգիծական բանաստեղծություններ (անտիպ)։ Լազարյանի նամակները արժեքավոր տեղեկություններ են պարունակում XVIII դարի վերջի և XIX դարի սկզբի հայ հասարակական կյանքի վերաբերյալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 470)։ |