Սուրբ Խաչ եկեղեցի (Ախալքալաք)

հայկական եկեղեցի Վրաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցի

Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի։ գործող եկեղեցի Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչական կենտրոն Ախալքալաք քաղաքի կենտրոնում[1]։

Սուրբ Խաչ Առաջնորդանիստ եկեղեցի
Եկեղեցին 2013 թվականին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՍամցխե-Ջավախք
ՏարածաշրջանԱխալքալաքի մունիցիպալիտետ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցիՀայ առաքելական
ԹեմՎիրահայոց թեմ
Օծման թվական1956
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1854
Կառուցման ավարտ1856
Հիմնադրված1830-ական թթ․
16
Երկարություն24․7
Լայնություն16
ՇինանյութԱնմշակ քար, կրաշաղախ, փայտ
Քարտեզ
Քարտեզ
 Surb Khach church of Akhalkalaki Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման մասին շինարարական արձանագրությունը, որը տեղադրված է եղել եկեղեցու արևմտյան ճակատին, տարիներ առաջ ոչնչացվել է, այնուամենայնիվ շինարարության պատմությանն առնչվող պատմական վկայություններ են պահպանվել Հայ առաքելական եկեղեցու դիվանական վավերագրերում։ Վերջիններիս ուսումնասիրությունից պարզվել է, որ եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին Կարին քաղաքից տեղափոխված հայ գաղթականների կողմից[1]։

Հայտնի է, որ 1854 թվականին եկեղեցին քայքայված էր այն աստիճան, որ ախալքալաքաբնակ մահտեսի (Երուսաղեմ ուխտի գնացած քրիստոնյա հայ) Կարապետ Յաղուբյանցը դիմում է հոգևոր իշխանությոններին, որպեսզի ստանա իր միջոցներով քայքայված եկեղեցու տեղոմ նոր եկեղեցի կառուցելու թույլտվություն։ Ստանալով Ներսես Ե կաթողիկոսի թույլտվությունը` Կ․ Յաղուբյանցը սկսում և 1856 թվականին ավարտում է նոր եկեղեցու կառուցումը[1][2][3][4]։

Եկեղեցու արևելյան ճակատին ագուցված է 9-ից 10-րդ դարերին բնորոշ գեղարվեստական առանձնահատկություններով գեղաքանդակ խաչքար, որի չափերն են 76 x 60 սմ։ Նույն ժամանակաշրջանին վերաբերող մեկ այլ խաչքար էլ ագուցված է խորանի մեջ։

Սուրբ Խաչ եկեղեցին նախքան տարածաշրջանոմ ԽՍՀՄ կարգերի հաստատոմը, ունեցել է եկեղեցապատկան եկամտաբեր որոշ շինություններ։

Եկեղեցո բակում է գտնվում եկեղեցական-հասարակական գործիչ, արքեպիսկոպոս Կարապետ Բագրատունու արձան

Վերանորոգումներ խմբագրել

1870, 1880, 1895 թվականներին Սորբ Խաչ եկեղեցում կատարվել են որոշակի վերանորոգումներ[1][3][5][6]։

Հայտնի է, որ 1884 թվականին Ախալցխայի կրոնական առաջնորդ Խորեն վարդապետ Ստեփանեն Ախալքալաք կատարած կարճատև այցի ընթացքում իրականացրել է մանրածավալ վերանորոգումներ[1][7]

1895 թվականին եկեղեցու տանիք նորոգելու նպատակով կազմվել է շինարարութան նախագիծ և հաստատման նպատակով ներկայացվել նահանգային վարչությանը[1][8]։ 1899 թվականին հաստատվել է եկեղեցու հողածածկ ցածր տանիքը նոր, ավելի բարձր փայտամածով փոխարինելու վերաբերյալ նախագիծը, և նույն թվականին էլ աշխատանքները մոտեցել են ավարտին։ Շինարարության համար ծախսվել է շորջ 6000 ռուբլի, որից 4000-ը տրամադրել է եկեղեցին, իսկ մնացածը հավաքվել է հանգանակությունների շնորհիվ[1][9][10]։

Վերջին նորոգումներից մեկը կատարվել է 1977 թվականին տեղական իշխանության միջոցներով[1][11]։

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Խաչ եկեղեցին 24,7 x 16 մ արտաքին չափեր ունեցող ընդարձակ դահլիճով գմբեթավոր տաճար է։ Ծածկերն ու գմբեթը ներքուստ պահում են երեք զույգ սյուները։ Ավագ խորանի երկու կողմում գտնվում են երկուական ավանդատները։ Ունի մեկ մուտք, որը գտնվում է եկեղեցու արևմտյան կողմում։ Մուտքի դիմաց կա է 1856 թվականին կառուցված երկհարկ զանգակատուն։ Եկեղեցին կառուցված է հիմնականում անմշակ քարով, կրաշաղախով, փայտով։ Ներսից և դրսից սվաղված է[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Սամվել Կարապետյան (2006). Ջավախք (PDF). Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն. էջեր 67–69. ISBN 5-8080-0651-1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  2. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 56, ց. 1, գ. 3245, թ. 1։
  3. 3,0 3,1 Հայաստանի ազգային դիվան, ֆ. 56, ց. 1, գ. 6408, թ. 1, 7։
  4. Վրաստանի ազգային դիվան, ֆ. 204, ց. 1, գ. 985, թ. 2։
  5. Վրաստանի ազգային դիվան, ֆ. 204, ց. 1, գ. 985, թ. 1-22։
  6. «Մոլորակ», 1997, N 14, էջ 4։
  7. «Արձագանք», 1885, N 22, էջ 309։
  8. Վրաստանի ազգային դիվան, ֆ. 204, ց. 1, գ. 985, թ. 1:
  9. Վրաստանի ազգային դիվան, ֆ. 204, ց. 1, գ. 985, թ. 7, 12:
  10. «Մշակ», 1899, N 203, էջ 2։
  11. «Էջմիածին», 1978, Գ, էջ 624։