Սուրբ Գևորգ եկեղեցի (Հաֆթվան)
Սուրբ Գևորգ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Հաֆթվան գյուղում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Գտնվում է Սալմաստ քաղաքից 6 կմ հարավ։ Շարունակում է մնալ ուխտատեղի Սալմաստի ու շրջակայքի սակավաթիվ հայ բնակչության համար։
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
Գմբեթ և զանգակատուն | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Արևմտյան Ադրբեջան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի[1] |
Թեմ | Ատրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[2] |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | իլխադինյան ճարտարապետություն և սեֆյան ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Գմբեթ | 2 հատ |
Saint George Church (Haftvan) Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելՍուրբ Գևորգ անունով եկեղեցիներ կառուցվել են Իրանի տարբեր գյուղերում (Փայաջուկ, Կարաբուլաղ, Հոդար, Հաֆթվան) ու քաղաքներում (Թեհրան, Սպահան, Ուրմիա)։ Դա կապված էր ոչ միայն հայերի, այլև ասորիների շրջանում սուրբ Գևորգի (ասոր՝ ܓܝܘܪܓܝܣ Գիվարգիս) պաշտամունքի հետ։ Հիմնականում այդ անունը գործածական էր դարձել զարգացած միջնադարում։ Այսօր Պարսկահայքի (Արևմտյան Ադրբեջան) գյուղերում պահպանվել են նաև մի քանի ասորական եկեղեցիներ՝ այդպիսի անուններով։ Տեղի ասորիների մեծ մասը Հայաստան էր տեղափոխվել հայերի հետ միասին՝ Թուրքմենչայի պայմանագրից հետո։
Սուրբ Գևորգը կառուցվել է 13-րդ դարում, հայկական Հաֆթվան գյուղում։ Վերանորոգվել է երկու անգամ՝ 1652 թվականին և 1930 թվականի Սալմաստի երկրաշարժից հետո։ Եկեղեցուց ոչ հեռու գտնվում է կիսավեր մի դահլիճ, որը կառուցվել էր 20-րդ դարի սկզբին[3]։ Հաֆթվանը նախքան 1946 թվականի մեծ հայրենադարձությունը եղել է խոշոր հայկական գյուղ. այստեղ գտնվում էին ևս երեք եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին (18-րդ դար), Սուրբ Թադեոս (13-րդ դար) և Սուրբ Պողոս-Պետրոս։
Ճարտարապետություն
խմբագրելՍուրբ Գևորգը ուղղանկյունաձև բազիլիկ շինություն է, կառուցված սև անտաշ քարով։ Եկեղեցու և զանգակատան գմբեթները գտնվում են շինության կենտրոնական մասում։ Դրանից ոչ հեռու գտնվող դպրոցական շենքը ևս կառուցվել է նույն տեսակի քարով։
Սրահի արևելյան կողմում գտնվող համեմատաբար մեծ տարածքում երեք կամար կա՝ եռանավ բազիլիկին համապատասխան։ Ներսում կան 4 սյուներ, որոնք միասին բարձրացնում են առագաստակապ տանիքը[4]։ Խորանի երկու կողմերում առանձնանում են քառակուսի խցեր։ Արևմտյան հատվածն ունի քառակուսի բացվածք՝ տանիքը սյուների և կողմնակի պատերի միջև ամրացնելու համար։ Եկեղեցու պատերը գիպսածածկ են։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Պարսկերեն Վիքիպեդիա (перс.) — 2003.
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «فصلنامه فرهنگی پیمان». paymanonline.com (Persian). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ کلیسای گئورک مقدس (هفتوان)