Ատրպատականի թեմ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
(Վերահղված է Ատրպատականի հայոց թեմից)

Ատրպատականի թեմ[1] կամ Ատրպատականի հայոց թեմ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Մերձավոր Արևելքի տարածքում գտնվող, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը պատկանող թեմերից մեկը։ Ներկայացնում է առաքելական իրանահայության հոգևոր կյանքը՝ Թեհրանի և Սպահանի թեմերի հետ միասին։

սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Թավրիզ

Առաջնորդանիստը՝ պատմական Ատրպատական երկրամասի կենտրոն Թավրիզ քաղաքի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ 2001 թվականից թեմի առաջնորդն է Կիլիկիո աթոռի կաթողիկոսական փոխանորդ Նշան ծայրագույն վարդապետ Թոփուզյանը։

Պատմություն

խմբագրել
 
սուրբ Թադեոս առաքյալի վանք, Մակու

Ատրպատականի թեմը հայերի առաջին հոգևոր կազմակերպությունն է Իրանի տարածքում։ Առաջին հիշատակությունները թվագրվում են 12-րդ դարին։ Նախքան 1833 թվականին Թավրիզ տեղափոխվելը, գտնվում էր սուրբ Թադեոս առաքյալի վանքում (Մակու քաղաքի մոտ)։ Ազգային առաջնորդարանը մինչև 1936 թվականը գտնվում էր սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ Ղալա թաղամասում։ Հետագայում այն տեղափոխվեց նախկին թեմական միջնակարգ դպրոցը, որը գտնվում է Թավրիզի հարավային Շարիաթի փողոցում, և մինչև այժմ էլ գտնվում է այնտեղ։

Մինչև 1956 թվականը Ատրպատականի թեմը ենթարկվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնին, այնուհետև՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը։ 20-րդ դարի սկզբին թեմի տարածքում բնակվել է ավելի քան 30,000 հայ, հետագայում հայրենադարձության և արտագաղթի հետևանքով նրանց թիվը նվազել է և 1980-ական թվականների սկզբին կազմել շուրջ 17,000, իսկ 21-րդ դարի սկզբին հասել էր 2,000-ի[2]։

Ատրպատականի թեմի բարձրագույն օրենսդիր մարմինը չորս տարով ընտրվող թեմական պատգամավորական ժողովն է՝ բաղկացած 17 անդամից։ Պատգամավոր. ժողովն ընտրում է 7 հոգուց բաղկացած թեմական խորհուրդ, որի նախագահը թեմակալ առաջնորդն է։ 1967 թվականին Ատրպատականի առաջնորդարանը և թեմական խորհուրդը պաշտոնապես ճանաչվել են որպես կրոնամշակութային և բարեգործական ընկերակցություն և արձանագրվել «Ատրպատականի ընդհանուր հայության Առաջնորդարանի խորհուրդ» անունով։ Թավրիզ տեղափոխվելուց ի վեր թեմն ունեցել է 14 առաջնորդ, որոնցից ամենանշանավորներն են Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանը, Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանը։

Եկեղեցիներ

խմբագրել
 
Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Ուրմիա

Թավրիզի գործող եկեղեցիներն են'

Եվս 12 այլ կանգուն եկեղեցիներ են գտնվում Թավրիզի շրջակայքում։ Ատրպատականի թեմի եկեղեցիները ավելի քան տասը հարյուրամյակի պատմություն ունեն։ Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի եկեղեցիների թիվը 223 է, որոնցից 42-ը կանգուն են, մի մասն էլ՝ վերանորոգվում։ Այդպիսիններից է Մարաղայի սուրբ Հովհաննես եկեղեցին՝ միակը այդ քաղաքում, որի նորոգումն ավարտվել է 2013 թվականին, ինչպես նաև Ուրմիա քաղաքի սուրբ Ստեփանոսը։

Ատրպատականում եկեղեցուն կից (1670 թվականից) գործել են հայկական դպրոցներ։ 1835 թվականից բացվել են աշխարհիկ դպրոցներ. հայտնի են 1852 թվականին բացված Ներսիսյան (1875 թվականից՝ Արամյան), 1875 թվականին՝ Հայկազյան, 1909-1936 թվականներին՝ թեմական, կենտրոնական և այլ դպրոցներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. «Հայերը տնտեսական խնդիրների պատճառով լքում են Իրանը. «Ալիք» օրաթերթի խմբագիր». https://alikonline.ir/newspaper. Ալիք. Արխիվացված է օրիգինալից 29 մայիսի 2019 թվական-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)

Աբյուրներ

խմբագրել
  • Ժանետ Տ Լազարյան (2012). Լիա Իվանեան (ed.). Իրանահայոց Հանրագիտարան. Երեկան: ՎՄՎ ՊՐԻՆՏ. ISBN 978-9939-60-154-0.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: